16/09/2021 11:59
Արտակարգ դեպք՝ Երևանում. կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել 32-ամյա տղամարդը. հայտնաբերվել է գրիչ-հրազենը
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Գևորգ Խաչատրյանն է, ով, ըստ բժիշկների, ի վիճակի չէ կատարվածի մասին այդ պահին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Պարզվել են դեպքի հանգամանքները, և նույն օրը, ժամը 17։40-ին ինքնակամ ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել Երևանի բնակիչ՝ 43-ամյա Մանվել Մելիքյանը, ով հայտնել է, որ 15։00-ի սահմաններում Արին Բերդի փողոցի 3-րդ նրբանցքում իր կողմից շահագործվող Lexus մակնիշի 050 ՍՕ 05 համարանիշի ավտոմեքենայի սրահում Գ. Խաչատրյանը, ով իր ընկերն է, իր մոտ եղած գրիչ-հրազենով անզգուշաբար կրակել և մարմնական վնասվածք է պատճառել ինքն իրեն։
Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 1-ի մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ Մ. Մելիքյանը, որպես կասկածյալ, ձերբակալվել է։