Արման Թաթոյանը դիմել է ՍԴ՝ պետական սահմանին լրագրողների տեսալուսանկարահանման արգելքը և այլ սահմանափակումներ վիճարկելու հարցով

16/09/2021 15:36

Արման Թաթոյանը դիմել է ՍԴ՝ պետական սահմանին լրագրողների տեսալուսանկարահանման արգելքը և այլ սահմանափակումներ վիճարկելու հարցով


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է ՍԴ՝ պետական սահմանին լրագրողների տեսալուսանկարահանման արգելքը և այլ սահմանափակումներ վիճարկելու հարցով։
 
«Այսօր դիմել եմ ՍԴ պետական սահմանին լրագրողների տեսալուսանկարահանման արգելքը և այլ սահմանափակումներ վիճարկելու հարցով
 
Մասնավորապես, սահմանային շերտի տարածքում տեսալուսանկարահանում իրականացնելու արգելքը խնդիրներ է առաջացրել լրագրողների համար՝ չսահմանելով թույլտվության չափանիշներ կամ կարգ: Այս կարգավորումը լուրջ խնդիրներ է առաջացրել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փստահավաք աշխատանքների համար:
 
Դիմումով վիճարկվում են նաև քաղաքացիների համար նախատեսված այլ սահմանափակումներ (սահմանային շերտի տարածքում արածեցնել կենդանիներին, մոտենալ անմիջապես սահմանագծին, շփվել սահմանապահ վերակարգերի հետ և այլն):
Դիմումով միջնորդել եմ կասեցնել վիճարկվող սահմանափակումների գործողությունը մինչև Սահմանադրական դատարանում գործի դատաքննության ավարտը, ինչպես նաև առաջնահերթություն տալ գործի քննությանը:
Խոսքը վերաբերում է «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 22.1-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներին, ինչպես նաև վերջերս այդ հոդվածում կատարված փոփոխություններին։
 
Նշված սահմանափակումները չունեն բացառություն և վերաբերում են սահմանային շերտում սահմանապահ վերակարգերի անձնակազմերի հետ քաղաքացիների շփվելու, սահմանակից պետության սահմանապահ ուժերի ներկայացուցիչների և բնակիչների հետ զրուցելու արգելքին:
 
Օրենքի վերոնշյալ կարգավորումները 2020թ.սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց են դարձել։
 
Բանն այն է, որ պետական սահմանների հետ կապված գործընթացների պատճառով ՀՀ բազմաթիվ բնակավայրեր դարձել են սահամային՝ հայտնվելով սահմանային շերտում: «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքով սահմանային շերտը սահմանային գոտու մի մասն է, որը հարում է պետական սահմանին կամ պետական սահմանը ջրային տարածքով անցնելիս սահմանային ջրերի ափերին` մինչև մեկ կիլոմետր լայնությամբ, իսկ սահամանային գոտին այն տարածքն է, որը ՀՀ պետական սահմանագծից ծավալվում է դեպի ՀՀ տարածքի խորքը` մինչև հինգ կիլոմետր լայնությամբ:
 
Այսինքն՝ օրենքի կարգավորումների հետևանքով ստացվել է այնպես, որ սահմանային շերտում գտնվող բնակավայրերի բնակիչներն իրենց առօրյայում, օրինակ՝ տանը խնջույքի կամ որևէ այլ արարողության ժամանակ ցանկացած տեսակի ոգելից խմիչք օգտագործելու կամ հենց սեփական տանը կամ տան բակում լուսանկարվելու համար կարող են ենթարկվել պատասխանատվության: Մեկ այլ օրինակով՝ սահմանային իրավիճակով պայմանավորված՝ բազմաթիվ են դեպքերը, երբ բնակիչները ստիպված են շփվել իրենց բնակավայրերի անմիջական հարևանությամբ գտնվող ՀՀ սահմանապահ վերակարգերի անձնակազմերի հետ, ինչը գործող կարգավորումներով ևս մարդուն պատասխանատվության ենթարկելու հիմք է: Գործող օրենքով պատասխանատվություն է նախատեսված նաև ադրբեջանական ծառայողների շփումների համար, ինչը նույնպես պատերազմից հետո դարձել է անխուսափելի։
 
Մեկ այլ խնդիր է այն, որ սահմանափակումների հետևանքով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը չի կարողանում իր մանդատի ամբողջ ծավալով իրականացնել իր աշխատանքը, քանի որ սահմանային շերտում բնակվող քաղաքացիների բողոքների, ահազանգերի հիման վրա փաստահավաք աշխատանքներ իրականացնելիս արգելվում է տեսալուսանկարահանում իրականացնելն առանց համապատասխան թույլտվության, ինչը կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային իրավիճակներում Մարդու իրավունքների պաշտպանի՝ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ միջազգայնորեն երաշխավորված փաստահավաք աշխատանքի հիմքն է կազմում և ազդեցություն է ունենում հավաքագրած փաստերի հավաստիության, օբյեկտիվության, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջազգային ամենաբարձր «A» կարգավիճակի վրա։
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն այս ոլորտում անարգել է:
 
Դրանից բացի, օրենքի կարգավորումները խիստ անհավասար վիճակի մեջ են դնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին միջազգային հարթակներում և, հատկապես, Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի հետ համեմատության մեջ, քանի որ վերջինս, ի տարբերություն ՀՀ օմբուդսմանի՝ փաստահավաք աշխատանքներ իրականացնելիս սահմանափակված չէ օրենսդրական որևէ արգելքով:
 
Ընդ որում, երկրում ստեղծված իրավիճակն ակնհայտ վկայում է, որ այս օրենքի նորմերը չեն կիրառվում կամ կիրառվում են հատվածական՝ անխուսափելիորեն հանգեցնելով խտրականության: Օրինակ՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան բնակավայրի հատվածում ադրբեջանական զինված ծառայողների գործողություններն անընդհատ նկարահանվում կամ լուսանկարվում են թե՛ քաղաքացիների, թե՛ լրագրողների, թե՛ տարբեր պաշտոնյաների կողմից, բայց ոչ միշտ է նրանց արգելվում կամ կիրառվում պատասխանատվության միջոցներ։ Դա օբյեկտիվորեն էլ հնարավոր չէ ամբողջությամբ ապահովել։
 
Մյուս կողմից, սահմանային շերտ մուտք գործելու և մասնագիտական աշխատանքի հարցում խտրական է մոտեցումը նաև ՀՀ լրագրողների նկատմամբ, քանի որ հայտնի չէ, թե ինչ չափանիշների դեպքում է հնարավոր ստանալ լուսանկարահանում իրականացնելու թույլտվություն։ Հայաստանյան լրատվամիջոցները հաճախ են բախվում խնդիրների: Արձանագրվել են նաև տարբերակված մոտեցումներ՝ կապված միջազգային լրագրողների հետ: Ընդունելով հանդերձ միջազգային լրագրողների կարևոր դերն ու նշանակությունը ՀՀ պետական սահմանին տիրող իրավիճակի միջազգային լուսաբանման հարցում՝ պետք է, սակայն հստակ արձանագրել, որ միայն միջազգային լրատվամիջոցների լրագրողներին սահմանային շերտ մուտք գործելու թույլտվություն տալը խտրականություն է ՀՀ-ում գործող այն լրատվամիջոցների նկատմամբ։ Առավել ևս, ՀՀ լրատվամիջոցները չունեն հստակ պատկերացում, օրինակ, իրենք ու՞մ պետք է դիմեն, ի՞նչ կարգով ու ինչպե՞ս ստանան թույլտվություն:
 
Բայց չպետք է մոռանալ, որ լրագրողի աշխատանքը կոնֆլիկտային ու հետկոնֆլիկտային իրավիճակներում ունի իրավապաշտպան, խախտումները կանխարգելող նշանակություն։ Դա արդիական է հատկապես հիմա և վերաբերում է նաև ՀՀ պետական սահմանին։
Նշենք նաև, որ սահմանափակումներին վերաբերող օրենսդրական նախագիծը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի չի ուղարկվել: Պաշտպանն իր դիրքորոշումը հայտնել է սեփական նախաձեռնությամբ, որը ևս հաշվի չի առնվել։ Սահմանադրական գործառույթներով օժտված սահմանադրական մարմիններին, այդ թվում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, նախագծերը կարծիքի չուղարկելն ակնհայտորեն նվազեցնում կամ վտանգում է հետագայում ընդունվելիք ակտի սահմանադրականության կամ լեգիտիմության աստիճանը:
 
Ցանկացած պարագայում, Սահմանադրության և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Սահմանադրական օրենքի ուժով «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի կարգավորումները չեն կարող տարածվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վրա, քանի որ ունեն ավելի բարձր իրավաբանական ուժ։ Մյուս սահմանափակումների մասով էլ հիմնարար է, որ օրենքը պետք է համապատասխանի իրավական որոշակիության և համաչափության սկզբունքներին։
 
Դիմումում կոնկրետ փաստերով հիմնավորել ենք, որ առկա սահմանափակումները հանգեցնում են անձնական ազատության, ազատ տեղաշարժվելու, կարծիքի արտահայտման ազատության, Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու և Պաշտպանի աջակցությունը ստանալու սահմանադրական իրավունքներին պետության անհամաչափ միջամտության, ինչպես նաև իրավական որոշակիության և համաչափության սահմանադրական սկզբունքների ոտնահարման», - գրել է Արման Թաթոյանը։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:30 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը չի կարող կարգավորվել առանց Ռուսաստանի, քարտերը գտնվում են Ռուսաստանի Գլխավոր շտաբում. Պուտին Այսօր, 20:44 Ռեկո՞րդ, թե՞ հակառեկորդ. Գյուղատնտեսներն ահազանգում են կարտոֆիլի արտահանմանը հաջորդող խնդիրների մասին Այսօր, 20:34 Իրանն ու Ռուսաստանը տարածաշրջանում անվտանգության ապահովման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել Այսօր, 20:24 Շռայլորեն կազմված պատվիրակությունը միակուսակցական է, որը հակասում է արդարությանը․ Աթենք ժամանած ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում չկան ընդդիմության ներկայացուցիչներ․ ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտե Այսօր, 20:11 Քաղաքացիներին առավել արդյունավետ ծառայություններ մատուցելու նպատակով պարզաբանվում են կառուցապատման թույլտվությունների գործող ընթացակարգերը Այսօր, 20:05 Երևանում մեկնարկել է ծառերի աշնանային էտը. Էտվում են նաև ճանապարհային երթևեկության նշաններին խանգարող ճյուղերը Այսօր, 19:58 Հայաստանի եվրոպական համալսարանը նշում է հիմնադրման 20-ամյակը Այսօր, 19:51 Վերացվել է երկու ընկերությունների արտադրական գործունեության կասեցումը Այսօր, 19:46 Մահացել է Տիգրան Կարապետյանը Այսօր, 19:41 Հայաստան է ժամանել Լեհաստանի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի երկրորդ պատվիրակությունը Այսօր, 19:36 Կասեցման միջնորդությունը, չնայած դրա հստակ հիմնավորվածությանը, բավարար կողմ ձայներ ՍԴ-ում չի հավաքել․ Արամ Վարդևանյան Այսօր, 19:34 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Այսօր, 19:27 Հայաստանում հիմնական կրթությունը պետք է իրականացվի բացառապես հայերենով. կրթության փորձագետ Այսօր, 19:26 Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ հեռախոսազրույցում ընդգծել է հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձման հարցը Այսօր, 19:20 Գործող իշխանություններն իրենց նախընտրական խոստումներում ջրի, էլեկտրաէներգիայի, գազի սակագինը ոչ միայն պահպանելու, այլև նվազեցնելու մասին էին խոսում․ այժմ ականատեսն ենք հակառակ երևույթին․ տնտեսագետ Այսօր, 19:13 Մուշեղ Բաբայանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար Այսօր, 19:05 ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը 6 ամսվա փոխարեն կսահմանվի 90 աշխատանքային օր Այսօր, 18:58 Ալեն Սիմոնյանը մարդու իրավունքներին և ժողովրդավարությանն առնչվող հարցեր է քննարկել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ Այսօր, 18:54 Թուրքիայի մասնակցությունը Արցախի դեմ պատերազմում նվազեցրել է տարածաշրջանում կայունության գործում ՆԱՏՕ-ի հանդեպ վստահությունը. Արշակ Կարապետյան Այսօր, 18:52 Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը փոփոխության է ենթարկվում․ ռեժիմի միաժամանակյա խաղը ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Թուրքիայի հետ հղի է ողբերգական հետևանքներով․ Շարմազանով Այսօր, 18:47 Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիների անցակետի շինարարությունն, ըստ ամենայնի, ավարտվել է. Կարո Քոչարյան Այսօր, 18:42 Արարատ Միրզոյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանը շեշտել է հայ ռազմագերիներին շանհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը Այսօր, 18:38 Կարևոր է տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը. Փաշինյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ Այսօր, 18:30 Թմրամիջոց իրացնող տղամարդ է կալանավորվել. ոստիկանության հերթական բացահայտումը Այսօր, 18:19 Տեղի է ունեցել Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի հանրային քննարկումը Այսօր, 18:09 ՊՆ N զորամիավորման ենթակա զորամասերից մեկն անցկացրել է մարտավարական զորավարժություն Այսօր, 18:00 Մեր որդիները զոհվեցին, որպեսզի այս ազգը լրջանա․ զոհված զինծառայողի հայր Այսօր, 17:50 Շարունակելու ենք պայքարել մեր գործընկերների իրավունքները պաշտպանելու նպատակով. Սեյրան Օհանյան Այսօր, 17:41 Հայաստանն այնքան սիրուն է այդ ֆիլմում. տեղի է ունեցել «Մանյունյա» ֆիլմի երկու մասերի ցուցադրությունը Այսօր, 17:35 Հայաստանը կարևորում է ԵՄ հետ գործընկերության շարունակական զարգացումը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 17:27 «Դա ուղղակի անթույլատրելի կլինի». կրթության փորձագետը կտրականապես դեմ է Հայաստանում ռուսական դպրոցների հնարավոր բացմանը Այսօր, 17:14 Արարատյան դաշտում կանխատեսվում է մինչև - 6 աստիճան ցուրտ Այսօր, 17:03 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր սեփականատիրոջ բաժնետոմսերը հայտնվել են կալանքի տակ. «ՍիվիլՆեթ» Այսօր, 17:00 Իշխանությունն այս ընթացքն օգտագործելու է պատերազմի հետ կապված բազմաթիվ հանգամանքներ ու փաստեր ոչնչացնելու համար․ մարդկանց ահաբեկելով՝ թույլ չեն տալիս խոսել․ պատգամավոր Այսօր, 16:53 Գյումրիում տղան փորձել է սպանել մորը, մկրատով հարվածներ հասցրել քրոջը Այսօր, 16:35 Արմեն Սարգսյանը կարևորել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի բնականոն համագործակցությունը և գործընկերային հարաբերությունները Այսօր, 16:29 Հունիսի 20-ից հետո Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շեշտակիորեն իջել է, սա փաստ է․ իրավապաշտպան Այսօր, 16:24 Կարող էինք այնպես անել, որ պատերազմը չլիներ. Հադրութի հատվածում հնարավոր էր կանգնեցնել հակառակորդին. Սեյրան Օհանյան (Տեսանյութ) Այսօր, 16:12 ՖԻՖԱ. Հայաստանի ազգային հավաքականը 89-րդն է Այսօր, 16:04 Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված Այսօր, 15:58 Անահիտ Ավանեսյանը ՌԴ պատվիրակության հետ քննարկել է հայ-ռուսական համագործակցության հեռանկարները Այսօր, 15:50 Հայաստանի և Դոմինիկայի միջև կգործի ազատ վիզայի ռեժիմ Այսօր, 15:43 ԱՄՆ-ն Հայաստանին ֆինանսական միջոցներ կհատկացնի՝ մեղմելու պատերազմի հետևանքով առաջացած խնդիրները Այսօր, 15:35 Օտարերկրյա ընկերությունների համար հեշտացվում են լիցենզավորման պայմանները Այսօր, 15:28 Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է բրազիլական ջիու-ջիթսուի աշխարհի բազմակի չեմպիոն Ռոջեր Գրեյսիին Այսօր, 15:22 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աթենքում մասնակցում է Եվրոպական խորհրդարանների նախագահների երկօրյա խորհրդաժողովին Այսօր, 15:16 ԿԳՄՍՆ-ին 14 մլն 720 հազար դրամ հատկացվեց, որ մարզիկները, մարզիչներն ու բժիշկները նպաստ ստանան Այսօր, 15:08 Հայաստանն ու Կուբան կզարգացնեն համագործակցությունը մաքսային ոլորտում Այսօր, 15:02 «Ում արժեհամակարգում տեղավորվում է Ղազանչեցոցից «Ղազանչի» անցումը, իրենց տեղն ունեն Բաքվում»․ Երևանում մեկնարկել է Շուշիի անվան փողոց ունենալու պահանջով ստորագրահավաքը Այսօր, 14:49 Հայաստանը համարվում է ՆԱՏՕ-ի վստահելի գործընկերը Այսօր, 14:47 Պաշտպանության բանակը ցրելու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում (Տեսանյութ) Այսօր, 14:46 ԶՊՄԿ-ի գործարքով կոմբինատի բաժնետոմսերի մի մասը կառավարությանը նվիրելը նվիրողի լուրջ մտադրությունների մասին է խոսում. Նախարար Այսօր, 14:40 Մեր տեղը` ձևավորվող աշխարհքաղաքական դաշինքներում. Արմեն Գևորգյան Այսօր, 14:33 Զավեշտ է, որ ԶԼՄ-ի կարգավորումների մասին նախագիծը մշակել է նախկինում լրագրող եղած 4 պատգամավոր. Խամոյան (Տեսանյութ) Այսօր, 14:25 «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակցի գործով վճռաբեկ դատարանը կարևոր որոշում է կայացրել. Դատախազություն Այսօր, 14:16 Երկրաշարժ` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք Այսօր, 14:12 Իշխանությունները փորձում են պայքարել ֆեյքերի դեմ, բայց ոչ թե ֆեյքերի դեմ պայքարելով, այլ՝ ԶԼՄ-ների. Արամ Վարդևանյան Այսօր, 14:00 «Մի փոքր կպակասեն մեր գերեկամուտները, բայց կդիմանանք». Աղվան Վարդանյանը կոչ արեց հունվարի 2-ն ու 7-ը ոչ աշխատանքային օր պահել Այսօր, 13:53 Տիգրան Կարապետյանի վիճակը ծայրահեղ ծանր է Այսօր, 13:43 Երևանում ելույթ կունենա համաշխարհային համբավ վայելող թավջութակահար Սթիվեն Իսերլիսը Այսօր, 13:31 Ինչքան շատ բիոմետրիկ անձնագիր պատվիրի պետությունը, այնքան մրցույթի մասնակիցը ցածր գին կառաջարկի. Բիչախչյան Այսօր, 13:22 Իմքայլական պատգամավորներն ասում են՝ մենք կընդունենք ԶԼՄ-ների մասին օրենքը, դուք էլ խելոք աշխատեք էդ կարգավորումներով. Էլինար Վարդանյան (Տեսանյութ) Այսօր, 13:13 Ռեկորդ ենք խփել. կարտոֆիլի մեծ ծավալով արտահանումը տեղական շուկայում գնաճի է հանգեցրել. Նախարար Այսօր, 13:10 Իմքայլականների նախագիծն էապես խոչընդոտում է ինֆորմացիայի հասանելիությունը և տեղակատվության ազատության հետ կապված սահմանափակումներ է առաջացնում. Գալստյան Այսօր, 13:00 Հայկ Մելիքյանը և Սևակ Ավանեսյանը հանդես կգան Fratres` «Եղբայրներին» խորագրով համերգով Այսօր, 12:52 Նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո Դիլիջանում երրորդ անգամ կանցկացվի «Մտքերի հայկական գագաթնաժողովը» Այսօր, 12:44 Գնաճը խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը․ Վահան Քերոբյան Այսօր, 12:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի հետևանքով տուժածներից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում է. ՀՀ ԱՆ Այսօր, 12:32 Արցախի տարածքները հանձնած «հայրենասերներն» ասում են՝ եկեք, բնակվեք. ո՞ւմ եք ասում, բոլոր ստեփանակերտցիները փախել, եկել են ու Երևանում տներ առել. Շուշեցի (Տեսանյութ) Այսօր, 12:24 Նման հարց օրակարգում չկա․ ԿԳՄՍ նախարարը՝ Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու մասին Այսօր, 12:15 «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանավորի հագուստի աստառի մեջ հայտնաբերել են 10 հոգեմետ և 30 անհայտ ծագման դեղահաբեր, իսկ բերանից՝ սափրիչի սայրեր Այսօր, 12:10 Արցախում կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպք է գրանցվել Այսօր, 12:03 Արցախում իշխանությունները տեղահանվածների սոցիալական ծրագրերը խայտառակ ձևով են իրականացնում. «Վերադարձ Քաշաթաղ» ՀԿ ներկայացուցիչ Այսօր, 11:52 ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները երեքշաբթի երեկոյան շրջայցեր են իրականացրել մայրաքաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների խոշոր խանութներում Այսօր, 11:44 Հոկտեմբերի 25-ից կհայտարարվի ձմեռային զորակոչ Այսօր, 11:41 Ուսուցիչների կամավոր ատեստավորումը Հայաստանի հետագա զարգացման գործում շրջադարձային նշանակություն պետք է ունենա. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:23 Ասատուր Վարդանյանը նշանակվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Այսօր, 11:14 Վարոս Սիմոնյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից Այսօր, 11:03 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2603 նոր դեպք, մահացել է 37 մարդ Այսօր, 10:58 ԵԽ անդամ երկրներից և ոչ մեկում չի հանդիպել մի իրավիճակ, երբ ընդդիմադիր 3 պատգամավոր, առանց անձեռնմխելիության հաղթհարման, հայտնվի անազատության մեջ. «Հայաստան» դաշինք Այսօր, 10:52 Կատարի Պետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանը հանձնել է հավատարմագրերի պատճենները Այսօր, 10:40 Ծաղկունք համայնքում շչակ է գործարկվելու Այսօր, 10:34 ՀՅԴ Երիտասարդականը մեկնարկում է Համահայկական երիտասարդական դիմադրություն Այսօր, 10:21 Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ձերբակալված 2 իրանցի վարորդներին Այսօր, 10:10 Սյունիքի մարզի մի շարք հատվածներում կդադարեցվի ջրամատակարարումը Այսօր, 09:58 «Հրապարակ». ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցնծություն են պարգևել Հայկ Մարությանին Այսօր, 09:56 «Փաստ». Պաշտոնյաները խիստ կամավոր սկզբունքով, բոլորը միասին հանկարծ որոշել են իրենց գլխավերևում փակցնե՞լ Փաշինյանի նկարը Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Նոյեմբերի 3-ին թեժ է լինելու. առաջին դեմքերը կգան խորհրդարան Այսօր, 09:49 «Հրապարակ». ԱՄՆ-ն Հայաստանում հետընթաց է տեսնում Այսօր, 09:47 «Փաստ». Մարզերում շարունակում է չափազանց կարևոր մնալ անձերի գործոնը Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Կալանավորված համայնքի ղեկավարների գործով անցնող վկաները ավելի օպերատիվ են գտնվել, քան քննիչները Այսօր, 09:44 «Հրապարակ». Վանաձորում թեկնածության առաջադրումից ՔՊ-ն գրեթե հրաժարվել է, հասկացել են, որ կարող է Գյումրին կրկնվել Այսօր, 09:42 «Փաստ». Գորիսում կայացած ընտրություններից հետո իշխանությունները զբաղված են «մանթրաժից» դուրս գալու ելքեր որոնելով Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Իշխանության ու Մեղրիում հաղթած թեկնածու Բագրատ Զաքարյանի ջրերը մի առվով չեն հոսել Այսօր, 09:35 «Հրապարակ». Իշխանությունները վերանայում են մարտավարությունն ու թեկնածուներին. Աչքները վախեցել է 20/10/2021 22:36 Կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը. դիտարկվել են տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները 20/10/2021 21:53 «Արմենիա» փառատոնին կհյուրընկալվեն դաշնակահար Ռեմի Ժենյեն և դիրիժոր Ֆելիքս Կորոբովը 20/10/2021 21:43 Ինչպես տապալվեց Սղնախի բեկումնային օպերացիան․ 3 օր անց գրավվեց Շուշին 20/10/2021 21:32 Էրեբունու ոստիկանական բաժնից մեր տուն են եկել ոստիկաններ, որոնց այցելության հիմքում չեղած ԱԱԾ-ի կողմից իմ ֆեսբուքյան գրառումներից մեկի վերաբերյալ ինչ-որ գրություն է․ Արմեն Աշոտյան 20/10/2021 21:22 Դատապարտյալներին թմրամիջոց փոխանցելիս բռնվել էր. Հրազդանի ոստիկանների բացահայտումը

Տվյալ բաժնի վերջին նյութերը