16/09/2021 13:03
2021 թվականին երեք անգամ քիչ մարդ է ցանկացել ՀՀ քաղաքացիություն ստանալ, քան՝ 2019-ին
Ի տարբերություն 2019 թվականի, 2021 թվականին շուրջ երեք անգամ ավելի քիչ են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Այս մասին Aysor.am-ի թղթակցի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«2019 թվականին Հանրապետության նախագահի հրամանագրերով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 13 478 անձի, դադարեցվել է՝ 6 524 անձանց ՀՀ քաղաքացիությունը:
2020 թվականին Հանրապետության նախագահի հրամանագրերով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 11 452 անձի, դադարեցվել է՝ 5 596 անձանց ՀՀ քաղաքացիությունը:
2021 թվականի մինչև սեպտեմբերի 10-ը ներառյալ Հանրապետության նախագահի հրամանագրերով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 4 381 անձի, դադարեցվել է՝ 2 315 անձանց ՀՀ քաղաքացիությունը», - Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են նախագահի աշխատակազմից։