18/09/2021 12:17
Երևանում է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյը
Այս օրերին Երևանում է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյը, որը ղեկավարել է դեսպանությունը 2001-2004թթ.:
«Ուրախալի է, որ նա այստեղ է, երբ Հայաստանը տոնում է իր անկախության 30-րդ տարեդարձը, և մենք էլ նշում ենք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին: Դեսպան Օրդվեյը ցանկանում է տեղում տեսնել մեր գործընկերության երեք տասնամյակների պտուղները և շփվել նախկին գործընկերների ու վաղեմի բարեկամների հետ», - ասված է ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ։