20/09/2021 17:22
Գորիս-Կապան միջպետական ճանապարհին այսօր հարաբերական հանգիստ վիճակ է, ադրբեջանցիների կողմից նոր սադրանքներ չեն գրանցվել
Գորիս-Կապան միջպետական ճանապարհին այսօր հարաբերական հանգիստ վիճակ է, ադրբեջանցիների կողմից նոր սադրանքներ չեն գրանցվել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը։
Նա նշեց, որ իրանական բեռնատարների հնարավոր խցանումների մասին տեղեկություններ չունի, եթե որևէ բան լիներ, իրեն կտեղեկացնեին։
Հիշեցնենք, որ օրերս ադրբեջանցի ուժայինները նշված ճանապարհին կանգնեցրել և ստուգել էին երեխաներին տեղափոխող հայկական միկրոավտոբուսը՝ սպառնալով, որ «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է»։
Ադրբեջանցիները կանգնեցրել էին նաև Կապանից Գորիս վերադարձող, զինվորներին հաց տարած հայկական ավտոմեքենան, հայհոյանքով և լկտի բառապաշարով խոսել։