20/09/2021 19:42
Զոհվածների հարազատները Հանրապետության հրապարակից ժամը 12-ին քայլերթով կգնան Եռաբլուր (Տեսանյութ)
Հանրապետության հրապարակում զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով չեղարկել սեպտեմբերի 21-ին նախատեսված «գունագեղ տոնակատարությունը»։
«Կառավարությանը երեկվանից ցույց ենք տալիս, թե ոնց է պետք նշել անկախության տոնը։ Երեկ մենք ծաղիկներ դրեցինք Արամ Մանուկյանի և Նժդեհի արձանների մոտ։ Այսօր մենք լուռ, մոմերով երկու ժամ կանգնելու ենք ի հիշատակ բոլոր այն մարդկանց, որոնք կյանքը տվել են անկախ Հայաստանի համար։ Այստեղից ժամը 12-ին քայլերթով կգնանք Եռաբլուր, իսկ վաղը մի քանի քայլերթ է լինելու։ Բոլորին հորդորում եմ միանալ այդ բոլոր քայլերթերին», - Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։
Նա քաղաքացիներին կոչ արեց միանալ սեպտեմբերի 21-ին քայլերթ անող ցանկացած ուժի՝ չնայելով, թե որ քաղաքական ուժն է այն իրականացնում։
«Ձեր քաղաքական հայացքները նշանակություն չունի, միացեք», - ասաց պրոդյուսերը։