21/09/2021 14:04
ՀՀ կառավարությունը 9000 եվրո կվճարի «Հայկական ժամանակ» օրաթերթին, 1500 եվրո՝ «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին
2021 թվականի սեպտեմբերի 21-ին ՄԻԵԴ-ը երկու որոշում է հրապարակել ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2008 թվականի մարտի 1-ին հայտարարված արտակարգ դրությանն առնչվող գործերով։
Ըստ այդմ՝ ՀՀ կառավարությունը «Բարսեղյանն՝ ընդդեմ Հայաստանի» գործով «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին կվճարի 1500 եվրո։
Լևոն Բարսեղյանը ՄԻԵԴ է դիմել, քանի որ 2008 թվականի մարտի 2-ին ցանկացել է ցույց անցկացնել Գյումրիի Թատերական հրապարակում, սակայն ոստիկանությունը դա նրան թույլ չի տվել։
« «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն՝ ընդդեմ Հայաստանի» գործով «Հայկական ժամանակ» օրաթերթին ՀՀ կառավարությունը կվճարի 9000 եվրո։
«Հայկական ժամանակ» օրաթերթը վիճակարկել է արտակարգ դրության օրերին թերթի հրապարակման վրա արգելանք դնելու որոշումը, նաև պնդել, որ ներպետական ատյաններում խախտվել է արդար դատաքննության իրավունքը:
Նշենք, որ 2008 թվականին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը Նիկոլ Փաշինյանն էր, ով այժմ ՀՀ կառավարության ղեկավարն է։