21/09/2021 11:30
Արցախի նախագահը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Երևանում այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Նա հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար նահատակված հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի և Հայաստանի ու Արցախի պաշտպանության համար զոհվածների շիրիմներին: