21/09/2021 17:01
Նոր դատական հայց՝ ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի, հայտնում է 1lurer.am-ը։
Արմեն Գևորգյանը պահանջում է հերքել իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները:
Հայցի պատճառը խորհրդարանում Խաչատուր Սուքիասյանի հնչեցրած հայտարարությունն է Արմեն Գևորգյանի կարողության մասին։