21/09/2021 12:58
Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է աշխարհահռչակ հայ քիմիկոս-գիտնականի դին. Shamshyan.com
Սեպտեմբերի 21-ին ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Թամանյան 8 շենքի բակում տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը բնակվում էր նշված շենքի 4-րդ հարկում, և այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են, թե ինչ հանգամանքներում է դին հայտնվել բակում։
Պարեկները սահմանազատել են տարածքը։ Հարևանների հետ զրույցի արդյունքում պարզվել է մահացածի ինքնությունը, որը 45-ամյա Տ.Կ.-ն էր։
Դեպքի վայրում հավաքված հարևաններն ասում էին, որ մահացածը աշխարհում հայտնի 100 քիմիկոս-գիտնականներից էր։