22/09/2021 11:19
Անկախության տոնին նվիրված միջոցառումը զուսպ էր, ճաշակով և տեղին. Ռուբեն Ռուբինյան
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ճիշտ է համարում ՀՀ անկախության 30-ամյակը նշելը։
«Կարծում եմ, որ ճիշտ որոշում էր Անկախության երեսունամյակն այսպես նշելը, որովհետև, ի վերջո, ոչ միայն այս երեսուն տարիների, այլ նաև նախորդած մի քանի դարերի մեր բոլոր զրկանքները հենց անկախության համար են եղել: Կարծում եմ՝ նման քննարկումներ ընդհանրապես պիտի չլինեին», - «Արմենպրես»-ին ասել է նա։
Ըստ ԱԺ փոխնախագահի՝ չպիտի թույլ տանք, որ որևէ զրկանք, որևէ կորուստ սասանի մեր հաստատակամությունը՝ կառուցելու ազատ և անկախ հայրենիք:
«Մեր նախնիները հարյուրամյակներով պայքարել են այն բանի համար, որ մենք այսօր կարողանանք ունենալ և նշել այս օրը, և կարծում եմ, որ երեկվա միջոցառումը զուսպ էր, ճաշակով և տեղին», - նշել է Ռուբինյանը։