23/09/2021 16:30
Դուք գիտեք՝ հա՛մ Պապիկյանը, հա՛մ ես, հա՛մ իմ տեղակալը հոլի պես ֆռռում ենք. Քերոբյանը՝ խաղողագործներին (Տեսանյութ)
Գործարաններից մեկին կխնդրենք, որ ձեր խաղողը մթերի, մենք փողը տանք, էդ կլինի մեր սպիրտը, հետո կորոշենք՝ ինչ անենք, խաղողագործների հետ հանդիպմանն ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Անպայման էնպես կանենք, որ բոլոր հարցերն էլ կլուծվեն, ցավդ տանեմ, 1-2 օրվա հարց ա», - ասաց Քերոբյանը։
Գյուղացիներից մեկը Քերոբյանին հորդորեց վերահսկողություն սահմանել գործարանների նկատմամբ, որպեսզի «իրենց քմահաճույքները չասեն»։
«Դուք գիտեք՝ հա՛մ Պապիկյանը, հա՛մ ես, հա՛մ իմ տեղակալը հոլի պես ֆռռում ենք», - արձագանքնեց նախարարը։
Գյուղացիներից մեկն էլ ասաց, թե իրենց մարզպետն իրենց գյուղի տեղը չգիտի.
«Մեր ասածն էն ա, որ մարզպետ ունենք, չպետք ա գայինք հասնեինք ստեղ»։