23/09/2021 13:46
Էկոնոմիկայի փոխնախարարը մեզ հրավիրել, ոչ լեգիտիմ առաջարկ ա արել. խաղողագործ (Տեսանյութ)
Էդ Քերոբյանն ուր ա, ասեք, թող մի հատ իջնի, գա ստեղ, տենանք ինչ ա ասում, ոչ մի բանից տեղյակ չի, կառավարության դիմաց հայտարարեց բողոքի ակցիա իրականացնող խաղողագործներից մեկը։
«Մինչև հիմա մեզ ոչ ոք չի մոտեցել, ոչ էլ ցանկություն ունեն։ Գյուղացուն ով ա մոտենում», - ասաց խաղողագործը։
Նրանցից մեկն էլ ասաց, թե էկոնոմիկայի փոխնախարարն իրենց ոչ լեգիտիմ տարբերակներ է առաջարկել։
«Էկոնոմիկայի փոխնախարարը հրավիրեց իր մոտ ժողովի, առաջարկեց ոչ լեգիտիմ լուծումներ։ Իսկ մենք, գյուղացի լինելով, շատ լավ տեղյակ ենք խնդրից, մի լուծոիմ ունենք, եթե գագիկ Ծառուկյանի գործարանը չմթերեց, էս գերխնդիրը որևիցե պարագայում չի կարող վերանալ», - ասաց խաղողագործը։