23/09/2021 12:47
Իրանցի հրշեջները մասնակցել են Մեղրիի անտառային տարածքում հրդեհի մարման աշխատանքներին (Տեսանյութ)
Մեղրիի անտառային տարածքում բռնկված հրդեհի ժամանակ Մեղրիի մաքսատունը դիմել էր Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի մասքատուն՝ անհրաժեշտ միջոցներով հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու խնդրանքով, հայտնում է ParsToday-ը։
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի հրշեջ ծառայությունն անմիջապես արձագանքել էր հայկական կողմի խնդրանքին՝ հրդեհի վայր գործուղելով մարտական հաշվարկ, որն աջակցել էր հրդեահաշիջման աշխատանքներին: