23/09/2021 20:21
Պապիկյանը Գորիս-Կապան ճանապարհով երթևեկողներին խորհուրդ է տվել օգտվել Տաթև-Աղվանի ճանապարհից, որը շինարարության փուլում է, բայց ապահով է
«Ազատություն» ՌԿ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում օգտատերերից մեկը փոխվարչապետ Սուրեն Պապիկյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ է զգացել նա, երբ նայել է այն կադրերը, որոնցում ադրբեջանցին Գորիս-Կապան ճանապարհով արցախցի երեխաներին տեղափոխող միկրոավտոբուսի վրայից դանակով քերում է Արցախի դրոշը։
«Ո՞վ պիտի ապահովի նրանց անվտանգությունը», - հարցրել է քաղաքացին։
Պապիկյանն ի պատասխան ասել է, որ կարելի է օգտվել ՀՀ ԱԱԾ ծառայություններից ու նաև Տաթև-Աղվանի ճանապարհից, որն այժմ շինարարության փուլում է։
«Այս փուլում ՀՀ ԱԱԾ ուղեկցում է, հսկում է, և նման խնդիրներից հնարավորինս պիտի խուսափենք։ Նաև կարելի է օգտվել Տաթև-Աղվանի ճանապարհից, որն այս փուլում չնայած շինարարական աշխատանքների փուլում է, բայց բավականին լավ ճանապարհ է, նաև ապահով», - ասել է նա։