23/09/2021 17:05
«Մինչև ազատվելը, պարզ չի՞». Քանի՞ ամիս է պատրաստ Վահան Քերոբյանը գերի մնալ հանուն Փաշինյանի (Տեսանյութ)
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից լրագրողն այսօր հետաքրքրվել է՝ եթե գերու կարգավիճակում հայտնվի Ադրբեջանում, քանի՞ ամիս է պատրաստ այդ կարգավիճակում մնալ հանուն Նիկոլ Փաշինյանի։
«Մինչև ազատվելը, պարզ չի՞», - արձագանքել է նախարարը։
Քերոբյանն ասել է, թե տեղյակ է՝ ինչ խոշտանգումների են ենթարկվում հայ գերիներն Ադրբեջանում։ Նախարարը նշել է՝ անում են այնպես, որ Ամերիկայի կոնգրեսը հայտարարում է՝ անհապաղ ազատ արձակել հայ գերիներն։
Մանրամասները՝ տեսանյութում։