23/09/2021 18:59
Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 11 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: