24/09/2021 17:19
Սյունիքում հազարից ավելի ադրբեջանցի կա, նրանք ակտիվ ինժեներական աշխատանքներ են անցկացնում. Վահե Հակոբյան
Այս պահին Սյունիքում 1000-ից ավելի ադրբեջանցի կա, ակտիվ ինժեներական աշխատանքներ են անցկացնում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
«Ենթադրում եմ, որ պատրաստվում են ձմեռվան, և կարծում եմ, որ մեր մեջքի հետևում մոտ ապագայում պայմանավորվածություններ կլինեն՝ ճանապարհ, միջանցք։ Նրանք պատրաստվում են այդ գործընթացներին», - ասաց Հակոբյանը։
Նա նշեց, որ Սյունիքում մեծ թափով արտագաղթ է սկսել, և ներկա իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի նպաստի հայկական գյուղերի հայաթափմանը։