Փաշինյանը ՄԱԿ ԳԱ նստաշրջանին խոսել է խաղաղ զարգացման դարաշրջանի, կոմունիկացիաների, Թուրքիայի հետ երկաթուղու բացման, կառուցողական երկխոսության, սահմանազատման մասին (Տեսանյութ)

24/09/2021 21:17

Փաշինյանը ՄԱԿ ԳԱ նստաշրջանին խոսել է խաղաղ զարգացման դարաշրջանի, կոմունիկացիաների, Թուրքիայի հետ երկաթուղու բացման, կառուցողական երկխոսության, սահմանազատման մասին (Տեսանյութ)


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումներին.

«Ուրախ եմ հերթական անգամ ուղերձով հանդես գալ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։

Կցանկանայի նախ շնորհավորել պարոն Աբդուլա Շահիդին Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում ընտրվելու, ինչպես և պարոն Անտոնիո Գուտերեշին՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առիթով։ Վստահ եմ, որ ձեր առաջնորդությամբ կաջակցեք հաղթահարել մեր առջև ծառացած ծավալուն մարտահրավերները։

Այսօր իմ ելույթում ցանկանում եմ անդրադառնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակին և ներկայացնել գոյություն ունեցող խնդիրների լուծման վերաբերյալ մեր տեսակետներն ու առաջարկությունները:

Ինչպես գիտեք, 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղը ենթարկվեց ագրեսիայի: Քառասունչորս օր տևած պատերազմը խլեց մի քանի հազար մարդկանց կյանք: Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր բնակիչներ տեղահանվեցին: Ագրեսիան ուղեկցվում էր ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների արտադատական մահապատիժներով, նրանց նկատմամբ իրականացված խոշտանգումներով և բազմաթիվ այլ փաստագրված հանցագործություններով։ Այս գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի այն հատվածներում, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, հայ ժողովուրդը ենթարկվել է ամբողջական էթնիկ զտման։ Ցավոք, միջազգային հանրությունն այս դեպքում ևս չկարողացավ կանխարգելել զանգվածային ոճրագործությունները։ Այսօր որևէ հայ չի ապրում և գործնականում չի կարող ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կանգնեցնել արյունահեղությունը։ Նոյեմբերի 9-ին ստորագրվեց հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարություն։ Լեռնային Ղարաբաղում տեղակայվեցին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժեր, որոնք այսօր հանդիսանում են այնտեղ կայունության և անվտանգության ապահովման երաշխիքը:

Հարգելի գործընկերներ,

Մեկ ամիս առաջ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հաստատվեց կառավարության՝ 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը, որտեղ առանցքային դրույթներից մեկը մեր երկրի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է: Ընդ որում, 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի ժողովուրդը մեր կառավարությանը մանդատ տվեց այս առանցքային նպատակի ուղղությամբ շարժվելու համար: Կարևոր է ընդգծել, որ մեր կառավարությունը այդ կարևորագույն մանդատը ստացավ այնպիսի ընտրություններում, որոնք անցկացվեցին երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար:

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո սա մեր երկրում տեղի ունեցած երկրորդ ընտրություններն էին եւ երկու ընտրություններն էլ միջազգային դիտորդների կողմից գնահատվեցին որպես մրցակցային, թափանցիկ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող:

Եւ ուրեմն, ինչպե՞ս ենք մենք պատրաստվում իրականացնել մեր երկրի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու նպատակը: Երկխոսության, մեր տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամության մթնոլորտը քայլ առ քայլ հաղթահարելու միջոցով: Մենք գիտակցում ենք, որ ճանապարհը դժվարին և երկարատև է լինելու: Այսօր էլ ցավոք, գրեթե ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնց նպատակը խաղաղության օրակարգը դելեգիտիմիզացիայի ենթարկելն է, թշնամության մթնոլորտը ոչ միայն խորացնելը, այլեւ այն առավել համակարգված դարձնելը: Հրադադարի խախտումները, Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ արվող ագրեսիվ եւ վիրավորական հայտարարությունները շարունակաբար լարում են մթնոլորտը:

Խաղաղության օրակարգի դեմ ուղղված գործելակերպ է այն, որ ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի` Ադրբեջանը ոչ միայն մինչեւ օրս գերության մեջ է պահում Հայաստանի Հանրապետության մի քանի տասնյակ քաղաքացիների, այլեւ նրանցից շատերին շինծու մեղադրանքներով դատապարտել է 6-ից մինչեւ 20 տարի ազատազրկման: Բացի սա՝ կան քաղաքացիներ, որոնց գերեվարված լինելու փաստը Ադրբեջանը մինչեւ օրս չի հաստատում, չնայած՝ նրանց գերության մեջ լինելու մասին կան հստակ ապացույցներ: Սա առավել անընդունելի է դառնում այն ֆոնին, որ 2020 թվականին աշնանը ադրբեջանցի օգտատերերը հրապարակել են կոնկրետ հայ զինվորների գերեվարվելու տեսանյութեր, իսկ ավելի ուշ՝ հայտնաբերվել են այդ զինվորների գլխատված կամ գնդակահարված մարմինները: Մեր գերիների խոշտանգումների ենթարկելու մասին անհերքելի ապացույցներ ունենք:

Թշնամության մթնոլորտի խորացման աղաղակող օրինակ է Բաքվում բացված՝ այսպես կոչված ավարների պուրակը, որտեղ ադրբեջանցի դպրոցականներին էքսկուրսիաների են տանում դիտելու գերեվարված, սպանված կամ արնաքամ լինող հայ զինվորների մանեկենները:

Այս և մյուս քայլերն արվում են ի ցույց դնելու խաղաղության անհնարինությունը մեր տարածաշրջանում, բայց մենք հետեւողականորեն առաջ ենք տանելու այդ օրակարգը՝ մեր տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելու բոլոր հնարավորությունները օգտագործելով եւ նոր հնարավորություններ ստեղծելով:

Այս իմաստով չափազանց կարեւոր եմ համարում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, ինչի մասին ասված է Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում:

Այս կարևորագույն խնդրի լուծման արդյունքում տարածաշրջանի երկրները փոխկապակցված կլինեն տրանսպորտային զարկերակներով: Հնարավորություն կստեղծվի տնտեսական կապերի ձևավորման համար, ինչը խաղաղ զարգացման կարեւոր նախապայմաններից է:

Ճանապարհների վերաբացման թեման ուսումնասիրելիս, մենք պարզեցինք, որ տարբերակներ կան, որոնք տարածաշրջանային մեկուսացման եւ թշնամության մթնոլորտի արձանագրման նպատակ ունեն, բայց կան նաեւ այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը եւ թշնամության մթնոլորտի քայլ առ քայլ հաղթահարման միջոց կարող են դառնալ: Մենք հենց այս վերջին տարբերակի կողմնակից ենք:

Եթե բացվի նաեւ Թուրքիան Հայաստանին կապող երկաթուղին, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման շատ ավելի մեծ մասշտաբներ կունենա:

Մեծարգո պարոն Գլխավոր քարտուղար,

Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության, որը պետք է հանգեցնի տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատմանը: Այս առումով մենք առաջարկում ենք, օր առաջ ավարտին հասցնել ռազմագերիների պատանդների, այլ պահվող անձանց վերադարձի գործընթացը:

Անհրաժեշտ է նաեւ վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։

Աներկբա է, որ ուժի կիրառման միջոցով ստեղծված իրավիճակը միջազգային իրավունքի տեսանկյունից չի կարող լեգիտիմություն ստանալ։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով և հակամարտությունը չի կարող լուծված համարվել ուժի կիրառման արդյունքում։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպասում է իր արդարացի կարգավորմանը: Դա են փաստում նաև համանախագահող պետությունների հայտարարությունները, որոնք ընդգծում են հայտնի սկզբունքների հիման վրա բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտությունը:

Գտնում ենք նաև, որ համանախագահների միջնորդությամբ իրականացվող շփումները կողմերին հնարավորություն կտան գտնել ընդհանուր եզրեր և ասպարեզ բացել բազմաթիվ կնճռոտ հարցերի պատասխանները գտնելու համար:

Հաջորդը՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հարցն է: Ցավով պետք է արձանագրեմ, որ դժվար է պատկերացնել սահմանագծման գործընթացը, այն պայմաններում, երբ գրեթե ամենօրյա պարբերականությամբ հայ-ադրբեջանական սահմանին հնչում են կրակոցներ և տեղի են ունենում տարաբնույթ սադրանքներ, այն պայմաններում, երբ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները ս/թ մայիսի 12-ին Սոտք-Խոզնավար հատվածում ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Այս իրավիճակից դուրս գալու համար մենք առաջարկել ենք հետևյալ գործողությունները. նշված հատվածում թե Հայաստանի, թե Ադրբեջանի զինված ուժերը հայելային ետ են քաշվում Խորհրդային ժամանակներից ժառանգված սահմանագծից, այդ սահմանագծի երկայնքով տեղակայվում են միջազգային դիտորդներ եւ միջազգային հովանու ներքո մեկնարկում ենք սահմանագծման և սահմանազատման աշխատանքները: Մենք այս առաջարկը պատրաստ ենք կյանքի կոչել ցանկացած պահի:

Հարգելի գործընկերներ,

Ես իմ ելույթում անդրադարձա մեր երկրի և տարածաշրջանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերին, որոնք այսօր հրատապ լուծում և միջազգային հանրության սևեռուն ուշադրությունն են պահանջում:

Միևնույն ժամանակ, ավարտելով իմ ելույթը, ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանը, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ և վստահելի գործընկեր, շարունակելու է իր ներդրումը բերել բազմակողմանի միջազգային իրավակարգի ամրապնդմանը, ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակների ու սկզբունքների վրա հիմնված միջազգային համագործակցությանը, կայուն զարգացման խրախուսմանը ու մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը։

Մենք հավատարիմ ենք կառուցողական և ներառական երկխոսությանը մեր բոլոր գործընկերների հետ:

Հայաստանը պատրաստակամ է ամենայն ջանք գործադրել՝ նպաստելու արդի գլոբալ այնպիսի մարտահրավերների հաղթահարմանը, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, COVID-19-ի համավարակը, միջազգային խաղաղության և անվտանգության, կայուն զարգացման խնդիրները։

Այսքանով թույլ տվեք ավարտել իմ ելույթը և հաջողություն մաղթել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին:

Շնորհակալություն ուշադրության համար»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 01:06 Ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են Երասխ համայնքի վրա. ՄԻՊ (Տեսանյութ) 16/10/2021 23:04 Մահացել է Վանո Սիրադեղյանը 16/10/2021 18:23 Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով ծանր վիճակում է գտնվում 930, ծայրահեղ ծանր վիճակում՝ 222 մարդ. 89 պացիենտ միացված է թոքերի օդափոխման սարքավորումներին. կառավարությունում քննարկել են իրավիճակը 16/10/2021 18:00 Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործով լսումները 16/10/2021 17:52 Ժամանակը ցույց տվեց, որ Ալիևի՝ ՀՀ իշխանություններին Արցախ այցելելու արգելքն իրականում գործում է. քաղաքագետ 16/10/2021 17:24 «Դրանից երկու օր անց Շուշին հանձնվեց». ՊԲ նախկին խոսնակը կրկին ինչ-որ բան կորցնելու վտանգ է տեսնում 16/10/2021 17:10 ԶՊՄԿ-ի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովի նկատմամբ հետախուզումը քաղաքական կոռուպցիայի համատեքստում «կջրվի» 16/10/2021 17:00 «Ջրվեժ» անտառպարկում ամառային հրդեհների արդյունքում այրված 7 հեկտար տարածքում ծառատունկ է իրականացվել 16/10/2021 16:41 Ահագնացող գնաճը պարզապես թալանում է աշխատող աղքատներին․ 2022-ի պետբյուջեի նախագծով նվազագույն աշխատավարձի, նպաստների բարձրացում չկա․ պատգամավոր 16/10/2021 16:22 Հայաստանը պարզապես ձեռքերը լվացել է Արցախից. Արմեն Բաղդասարյան 16/10/2021 16:05 «Առաջարկում ենք վերանայել «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, զերծ մնալ գովազդի արգելքից». մեդիա ընկերությունները բաց նամակ են հղել 16/10/2021 15:51 Շենգավիթի բոլոր խանութների աշխատակիցները եղել են պատվաստված կամ ունեցել են ՊՇՌ թեստի բացասական պատասխան 16/10/2021 15:41 Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետը կառույցն սկսել է «համալրել» իր ընկերներով (168.am) 16/10/2021 15:28 Նոյեմբերյանցին Սուրբ Հովհաննես եկեղեցու բաց գանձանակից գումար է գողացել 16/10/2021 15:18 Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով 16/10/2021 15:06 Կեղծ խաղաղասիրություն քարոզողներն այսօր նոր զիջումներ են պատրաստվում կատարել Կապանում. Փելա սարն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Աննա Գրիգորյան 16/10/2021 14:54 Լարված իրավիճակ՝ Արարատի մարզում. 30-ամյա երիտասարդի սպանությունից հետո հրկիզել են սպանություն կատարողի տունը 16/10/2021 14:44 ՀՔԾ-ն Սեյրան Օհանյանին թույլ չի տվել մեկնել Ռուսաստան 16/10/2021 14:36 Արցախի և Հայաստանի ընդդիմադիր խմբակցությունները խորացնում են համագործակցությունը. Արթուր Վանեցյանը հանդիպել է արցախցի գործընկերներին 16/10/2021 14:18 «Պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊԲ 16/10/2021 14:11 Միշտ շատ հաճելի է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունենալ. Նարեկ Հախնազարյան 16/10/2021 14:00 Արարատի մարզում 30-ամյա տղամարդ է սպանվել. 20-ամյա երիտասարդ է ձերբակալվել 16/10/2021 13:45 Այսպիսի արևելյան բարքերով ու կիսապետականությամբ մենք չէինք կարող Շուշի պահել. Հայաստան չենք կարող պահել. Վահե Հովհաննիսյան 16/10/2021 13:35 Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն 16/10/2021 13:22 Դաշնակահար Յոլ Ում Սանը ելույթ կունենա «Արմենիա» փառատոնի շրջանակում 16/10/2021 13:10 Մարմնամարզիկ Վահագն Դավթյանին Տոկիոյում մեկուսացրել են. քովիդ թեստը դրական է եղել, Ֆեդերացիան էլ պնդում է՝ սխալ է թեստի արդյունքը 16/10/2021 13:00 «Զգուշացեք սատանայի թանկարժեք ծուղակներից». Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն արձագանքել է Ալիևին 16/10/2021 12:45 Երևանի Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման մրցույթում հաղթել է ռուսական ընկերությունը 16/10/2021 12:32 Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգև է հանձնել «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի նախագահ Էդել Հովնանյանին 16/10/2021 12:15 Արցախում իրադրությունն այսօր հանգիստ է. «Հենակետն» ամփոփել է շաբաթը 16/10/2021 12:02 Անընդհատ կրկնում եք՝ ստորացված վիճակ․ ստորացված վիճակ չկա, պատերազմ է եղել, մենք պատրաստ չենք եղել, պարտվել ենք․ Գագիկ Մելքոնյան 16/10/2021 11:53 Երևանում հյուր եկած ՌԴ քաղաքացուն սպանած անձը կալանավորվել է 16/10/2021 11:38 Հայկական ընկերությունները կարող են մասնակցել ԵԱՏՄ անդամ պետություններում իրականացվող պետական և մունիցիպալ գնումներին 16/10/2021 11:21 Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում մինչև 18 տարեկանների համար սահմանվել է հերթապահություն. պատճառը սուր շնչառական վարակներն են 16/10/2021 11:08 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1863 նոր դեպք. մահացել է 42 մարդ 16/10/2021 11:02 Վիրավոր զինվորների ապաքինումն ընթանում է առանց բարդությունների. ՊԲ հրամանատարն այցելել է նրանց, ապա՝ մարտական դիրքեր 16/10/2021 10:53 Շատ կուզեի տեսնել, որ Փաշինյանը չկրկնի իր նախկին սխալները և անպատրաստ չգնա բանակցությունների. ամեն ինչ կորած չէ, շատ բան կարելի է վերականգնել. Վարդան Օսկանյան 16/10/2021 10:30 Երասխում երեկվա հրդեհը մեկուսացվել է այսօր առավոտյան. 8000 հակ անասնակեր է այրվել 16/10/2021 10:10 Արմավիրում դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումները կատարել է 35-ամյա կինը. վերջինս ձերբակալվել է 16/10/2021 10:00 Իշխանությունները պարզ ասում են՝ Արցախի թեման իրենց համար փակված է. Տիգրան Աբրահամյան 16/10/2021 09:52 «Հրապարակ». Փաշինյանի հավատարիմ անձը նշանակվել է Հ1-ում լուրերի տնօրեն 16/10/2021 09:49 «Փաստ». Իրականում կբարձրանա աշխատանքային կենսաթոշակ ստացող ընդամենը 15 600 քաղաքացու կենսաթոշակ 16/10/2021 09:45 «Հրապարակ». Մակունցի և Ամերիկայի հայ իրավաբանների ասոցացիայի անդամների հանդիպմանը անգամ խորհրդի նախագահը ներկա չի եղել 16/10/2021 09:43 «Փաստ». Փաշինյանը շարունակում է ՏԻՄ-երի «գրավման» օպերացիան 16/10/2021 09:33 «Հրապարակ». Քովիդից մահացածների թիվը ոչ թե 5.700-ի կարգի է, այլ՝ 6.400-ին մոտ 16/10/2021 09:29 «Փաստ». Արցախից տարբեր խողովակներով կապ են հաստատում Նիկոլ Փաշինյանի հետ՝ նրան ներկայացնելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից ֆինանսական տարբեր չարաշահումների մասին 16/10/2021 09:25 «Հրապարակ». Իշխանությունների հետ բազում պայմանավորվածություններ մնացել են անկատար 15/10/2021 21:10 Մեզ համար ազգային-պետական շահը վեր է ամեն ինչից․ Առուշ Առուշանյանը ուղերձով դիմել է Գորիս համայնքի ընտրողներին 15/10/2021 20:55 Նիկո՛լ, հեռացիր, պարտված, նվաստացված ղեկավարը չի կարող արժանապատիվ հետապնդել մեր շահերը իրեն պարտության և նվաստացման ենթարկած ղեկավարի առաջ. Լևոն Զուրաբյան 15/10/2021 20:20 «Արմենիա» փառատոնը մեր նվագախմբերին այլ երկրներից ժամանած դրիժորների և մենակատարների հետ փորձի փոխանակման հնարավորություն է տալիս 15/10/2021 20:10 Դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը և դիրիժոր Անտոն Շաբուրովը ելույթ կունենան «Արմենիա» փառատոնի շրջանակներում 15/10/2021 20:00 Կանադա-իրանական ֆիլմը ստեղծողների համար Հայաստանը անկախ կինոյի զարգացման հրաշալի վայր է 15/10/2021 19:50 Հոկտեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 45.9 մլրդ դրամ. ԿԲ 15/10/2021 19:40 ՊՀԾ-ն կոչ է անում համաշխարհային առաջնորդներին ճանաչել սովի և կլիմայական ճգնաժամի սերտ կապը 15/10/2021 19:30 Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 15 վթար. 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ 15/10/2021 19:20 Թշնամին, երբ ցանկանա, սադրելու է՝ թույլ չտալով, որ խաղաղություն լինի. Թևան Պողոսյան 15/10/2021 19:10 Ադրբեջանի կողմից սահմանային սադրանքները շարունակվելու են, քանի դեռ տարածաշրջանում Հայաստանը, որպես քաղաքական սուբյեկտ, գոյություն չունի. քաղաքագետ 15/10/2021 19:00 ԵՊՀ–ի և Արցախի պետական համալսարանի միջև կնքվել է համագործակցության նոր պայմանագիր 15/10/2021 18:55 ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ընդունել է Արցախի խորհրդարանի ԱԺԿ, «Արդարություն» եւ ՀՅԴ խմբակցությունների ղեկավարներին 15/10/2021 18:50 Կենտրոնական բանկում տեղի է ունեցել ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 18-րդ նիստը 15/10/2021 18:47 Գուցե հենց այդ օրը Առուշ Առուշանյանը գտնվի ազատության մեջ․ դա նրա համար հաղթանակած օր է․ 2017-ի նոյեմբերի 5-ին Առուշանյանն ընտրվեց Գորիս համայնքի ղեկավար․ փաստաբան 15/10/2021 18:45 Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանում 15/10/2021 18:40 Մեկնարկել է «Yerevan Open» շախմատային միջազգային մրցաշարը. ընդհանուր մրցանակային ֆոնդը` 11 միլիոն դրամ 15/10/2021 18:35 Չի կարելի բացառել քաղաքական մեխանիզմներով արցախահայության անվտանգության մակարդակի բարելավման հավանականությունը. Արմեն Պետրոսյան 15/10/2021 18:30 Պատերազմից հետո վանդալիզմը մեր կողմից պետք է արժանանա ամենախիստ դատապարտման. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավար 15/10/2021 18:25 Դավիթ Տոնոյանը ազատ չի արձակվի. Վերաքննիչ դատարանը հրապարակեց որոշումը 15/10/2021 18:20 Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով 15/10/2021 18:10 Արտակարգ դեպք Արմավիրում. բժշկական դիմակով ու դանակով զինված կինը 2 ժամում թալանել է «Ալֆա ֆարմ» դեղատները 15/10/2021 18:00 ՍԱՏՄ-ն ստուգայցեր է անցկացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանի իրացման ցանցում 15/10/2021 17:50 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը բացարկ է հայտնել դատավոր Նարինե Հովակիմյանին 15/10/2021 17:37 Երասխում Ադրբեջանի կրակի հետևանքով ոչնչացվել է ձմռան ողջ պաշարը, որ գյուղացին իր կենդանիներին կերակրելու համար չարչարանքով հավաքել էր ողջ տարի (Տեսանյութ) 15/10/2021 17:31 Ադրբեջանը երկու նպատակ ունի՝ վերցնել լրացուցիչ բարձունքներ և հայաթափել Արցախի բնակավայրերը․ ռազմական փորձագետ 15/10/2021 17:25 «Վարչապետը չունի վերադաս մարմին, որը վերջինիս կազատի պաշտոնից». Որոշ պաշտոնյաների համար պատվաստման սերտիֆիկատ չներկայացնելու դեպքում աշխատանքից ազատելու կանոնը չի գործի 15/10/2021 17:15 Ադրբեջանը կրակ է բացել Երասխի ուղղությամբ 15/10/2021 17:05 Հայաստան ժամանած իրանիցների մոտ հայտնաբերվել է 338․5 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» և 10․6 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» (տեսանյութ) 15/10/2021 16:57 ՀՅԴ անդամները հանդիպել են ԱՄՆ Սենատի Զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ջեք Ռիդին 15/10/2021 16:44 Ապրիլյան քառօրյային տեղեկատվական մաքրասիրություն ու համախմբվածություն էր մեր ինֆորմացիոն տիրույթում․ այժմ պաշտոնական տեղեկատվությունը համարժեք հոմանիշ է ստին․ Մամիջանյան 15/10/2021 16:39 Վանաձորի նախկին ղեկավարի կողմից կատարված չարաշահումների գործով նախաքննությունն ավարտվել է 15/10/2021 16:28 Տղերքի բարոյահոգեբանական վիճակը ամուր է. միայն մեկ զինվորի վիճակն է գնահատվում ծանր 15/10/2021 16:23 ՊԲ 6 զինծառայողների սպանության փորձի առթիվ քրեական գործ է հարուցվել 15/10/2021 16:11 Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց 15/10/2021 16:02 Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը հարված է նաև Ռուսաստանին և ռուս խաղաղապահ առաքելությանը. Արցախի ԱԳՆ 15/10/2021 15:57 Մհեր Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ 15/10/2021 15:53 Ալեն Սիմոնյանը և իր եղբայրը կապ չունեն շահած մրցույթի հետ. «Եվրոասֆալտ» 15/10/2021 15:48 Հայաստանի և Բելառուսի ԱԳ նախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի 15/10/2021 15:43 Վիրահատված զինվորներից մեկը կտեղափոխվի Երևան. Արցախում վիրավորվածների վիճակը կայուն է (Տեսանյութ) 15/10/2021 15:36 Հայաստանի սահմանները որոշվում են ստվերում, երկիրը սրընթաց ստվերայնացվում է. Վահե Հովհաննիսյան 15/10/2021 15:30 Մամուլի դեմ իշխանության ձեռնարկած արշավի հաջողության դեպքում Հայաստանը հաստատուն քայլերով գնալու է դեպի դիկտատուրա․ Սաթիկ Սեյրանյան 15/10/2021 15:24 Ալիևը կրկին պնդել է, որ Ադրբեջանում հայ ռազմագերիներ չկան 15/10/2021 15:18 Պուտինը Ղարաբաղում իրավիճակի մասին. «Վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը» 15/10/2021 15:14 ՍԴ-ի «վահեգրիգորյանացումից», դատական համակարգի «գագիկջհանգիրյանացումից» հետո հաջորդ թիրախը լինելու էին լրատվամիջոցները․ Աղվան Վարդանյան 15/10/2021 15:09 Հանդիպել են Հայաստանի ու Ռուսաստանի փոխվարչապետերը. անդրադարձ է կատարվել «Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք» նախաձեռնության իրականացման հնարավորություններին 15/10/2021 15:00 Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը. ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը 15/10/2021 14:55 Տարածաշրջանը կանգնած է կարևոր փոխակերպումների շեմին, Հայաստանը պատրաստ է փոփոխությունների. ՀՀ վարչապետ 15/10/2021 14:51 «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները Լին Թրեյսիի հետ քննարկել են անվտանգային, ներքաղաքական և այլ հարցեր 15/10/2021 14:47 Հայաստանը սերտորեն համագործակցում է Իրանի հետ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում 15/10/2021 14:41 Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար շատ կարևոր է վերականգնել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում. Փաշինյան 15/10/2021 14:36 Արցախի նկատմամբ միջազգային հանրության անտարբերությունը լրջորեն վտանգում է մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի կիրառական նշանակությունը. Արցախի ՄԻՊ 15/10/2021 14:30 Դատական գործերի էլեկտրոնային մակարգման համակարգն առգրավվեց, երբ Սյունիքի համայնքապետերի գործերը մտան Վերաքնիչ քրեական դատարան․ Փաստաբան 15/10/2021 14:21 Հայաստանը պատրաստ է ավարտել ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը Ադրբեջանին և սպասում է բոլոր հայ գերիների վերադարձին

Տվյալ բաժնի վերջին նյութերը