24/09/2021 12:26
Ինչո՞ւ ընտրել «Առուշ Առուշանյան» դաշինքին. նա իր հետևողական ու ամենօրյա տքնաջան աշխատանքի արդյունքում Գորիս համայնքը դարձրել է մի մեծ ընտանիք
Ինչո՞ւ ընտրել «Առուշ Առուշանյան» դաշինքին, նման հարցադրում է արված «Առուշ Առուշանյան» դաշինքի ֆեյսբուքյան էջում:
«Չորս տարի առաջ մենք բացարձակ մեծամասնությամբ ընտրեցինք Առուշ Առուշանյանին՝ մի անփորձ երիտասարդի, ով իր հետևողական ու ամենօրյա տքնաջան աշխատանքի արդյունքում Գորիս համայնքը դարձրեց մի մեծ ընտանիք, ապրեցինք համերաշխության ու սիրո մթնոլորտում ու օրեցօր բարեկարգվող մեր Մեծ տանը՝ Գորիս համայնքում։
Այսօր արդեն անվերապահորեն վտահ ենք Առուշանյանի հայրենանվեր ու անշահախնդիր գործունեությանը աշխատանքի հանդեպ ունեցած նվիրումին ու պատասասխանատվությանը, ուստի այս անգամ պետք է ԱՎԵԼԻ ՀԱՍՏԱՏ ԼԻՆԵՆՔ ՄԵՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՝ ընտրելով «Առուշ Առուշանյան» դաշինքին», - ասված է դաշինիքի հայտարարությունում:
Նշենք, որ «Առուշ Առուշանյան» դաշինքը թիվ 1 համարի տակ է: