24/09/2021 14:17
Առաջիկայում կձևավորվի ԱՄԷ-ի հետ միջխորհրդարանական բարեկամության խումբ. Ալեն Սիմոնյան
եպտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ահմադ Ալ Աբդ Ալ Սալամիին:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը: Նա բարձր է գնահատել ԱՄԷ-ի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում:
Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համագործակցության զարգացման անհրաժեշտությանը` օրենսդիր մարմնի ղեկավարը շեշտել է, որ Ազգային ժողովը շարունակելու է ջանքեր ուղղել երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը:
Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ առաջիկայում կձևավորվի ԱՄԷ-ի հետ միջխորհրդարանական բարեկամության խումբը` հավելելով, որ ակնկալվում է ԱՄԷ-ի կողմից ևս նմանատիպ խմբի ձևավորում:
ԱՄԷ-ի ժամանակավոր հավատարմատարը փաստել է Հայաստանի հետ տարբեր ձևաչափերով համագործակցության կարևորությունը: Խորհրդարանների փոխգործակցությունը համարելով ուղենշային` նա ընդգծել է շ համատեղ նախագծերի իրականացման կարևորությունը:
Հանդիպման ավարտին մտքեր են փոխանակվել առաջիկայում կայանալիք «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության շուրջ։