Բացահայտվել են ռազմամթերքի մատակարարման գործընթացում ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյայի լիազորությունները չարաշահելու դեպքեր. պետությանը պատճառվել է մոտ 3 մլրդ ՀՀ դրամի վնաս

25/09/2021 18:09

Բացահայտվել են ռազմամթերքի մատակարարման գործընթացում ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյայի լիազորությունները չարաշահելու դեպքեր. պետությանը պատճառվել է մոտ 3 մլրդ ՀՀ դրամի վնաս


ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական և այլ դատավարական գործողությունների շրջանակներում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն այն մասին, որ ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցնող բարձրաստիճան զինվորականն ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկի կողմից 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ ՀՀ ներմուծելու, դրանց մի մասը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մատչելի գնով ձեռք բերելու, օրացույցային ժամկետներն անցած լինելու, նպատակային օգտագործման համար պիտանի չլինելու պատճառով մատակարար ընկերությանը վերադարձման ենթակա լինելու և հետագա պահպանության համար ՀՀ պաշտպանության նախարարությանն ի պահ հանձնված լինելու հանգամանքի մասին, տեղեկություններ ունենալով նաև, որ մատակարար կազմակերպությունը նշված անորակ հրթիռները չի կարողացել իրացնել, նախնական համաձայնության գալով մի խումբ պաշտոնատար անձանց հետ, չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ ձեռնամուխ լինելով շահագործման համար նախատեսված պիտանելիության ժամկետները լրացած, տեխնիկական վիճակը պահանջվող նորմերին չհամապատասխանող հրթիռները շուկայականից բարձր գնով ձեռք բերելու և արդյունքում նույն ընկերության ՀՀ պաշտպանության նախարարության նկատմամբ ունեցած կրեդիտորական պարտքի գումարի մարման գործընթացին և այդ նպատակով հանցավոր արդյունքին հասնելու մեկ միասնական դիտավորությամբ, առանց շուկայում նույնատիպ ապրանքի գնի համեմատական վերլուծության, ձևականորեն կատարված սակարկությունների արդյունքում փոխադարձ պայմանավորվածությամբ մեկ միավոր հրթիռի գինը սահմանել են 1.100 ԱՄՆ դոլար և, հաշվի չառնելով ՊՆ-ում նույնատիպ հրթիռներ ձեռք բերելու իրական պահանջարկը, ներկայացրել է մեծ քանակությամբ հրթիռների գնման հայտ: Ընդ որում, պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցնելով փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալներին՝ դրանում նշելով նաև ձեռք բերվող ապրանքը «երկրորդ կարգ» պահանջին համապատասխանելու վերաբերյալ նշում, որպիսի պայմանները հնարավորություն է ընձեռնել անտեսել օրացույցային ժամկետները և դրա արդյունքում ընկերության հետ կնքվել է հրթիռները 2,277,323,840 ՀՀ դրամով ձեռք բերելու վերաբերյալ պայմանագիր:

Շարունակելով իր գործողությունները՝ նույն պաշտոնատար անձը, չիրականացնելով ապրանքի զննում և փորձարկում, իր նախագահությամբ գործող հանձնաժողովի կողմից կազմված պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող նյութական միջոցների ընդունման ակտում, կազմված պայմանագրի կամ դրա մասի կատարման արդյունքների վերաբերյալ եզրակացությունում ներառել է անհամապատասխանություններ չլինելու, բոլոր ապրանքները տեխնիկական բնութագրերին համապատասխան լինելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ տեղեկություններ և տվել դրական եզրակացություն, որի արդյունքում ՀՀ զինված ուժերի կենտրոնական պահեստ են ընդունվել օրացույցային ժամկետներն անցած, տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող, երկարատև պահպանման համար ոչ պիտանի, շուկայական արժեքից էականորեն բարձր գնով հրթիռներ, որի հիման վրա մատակարար ընկերության հաշվին անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումար:

Հիշատակված գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամի վնաս, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ, այն է՝ խաթարվել է զինված ուժերի բնականոն գործունեությունը, ՀՀ ՊՆ-ին հատկացված միջոցների հաշվին ձեռք են բերվել տեխնիկական բնութագրին և ՀՀ սպառազինության պահանջմունքներին չհամապատասխանող, շուկայական արժեքից էականորեն թանկ, շահագործման համար պիտանելիության ժամկետները սպառված հրթիռներ, ինչի վկայությունն է նաև այն, որ մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:

Նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով ՀՀ զինված ուժերի նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը ձերբակալվել է: Նա ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու, կատարված հանցագործությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/10/2021 20:00 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսին 25/10/2021 19:50 Գործող իշխանության կազմակերպմամբ ապաշրջափակումը կործանարար է լինելու Հայաստանի և Արցախի համար․ «Զարթոնք» կուսակցություն 25/10/2021 19:40 7 տոկոսանոց տնտեսական աճի պոտենցիալ, գոնե այս պահին, չի երևում. Տնտեսագետ 25/10/2021 19:30 Հիշատակի արարողություն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 25/10/2021 19:20 ՀՀ ՊԵԿ-ը և Իտալիայի հարկային ծառայությունն աշխատանքային քննարկումներ են անցկացրել «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում 25/10/2021 19:10 Էրդողանին հիշեցրել են իր «սորոսական անցյալի» մասին և ուշագրավ լուսանկարներ հրապարակել 25/10/2021 19:00 Քննարկել են կրթության և գիտության ոլորտում Հայաստան-Սիերա Լեոնե համագործակցության հնարավոր հեռանկարները 25/10/2021 18:50 ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են Արաքս գետի ավազանում բնապահպանական իրավունքների ապահովման և իրանական կողմի հետ գործակցության խնդիրները 25/10/2021 18:40 Զորամիավորումներից մեկում մեկնարկել է եռօրյա ցուցադրական զորավարժություն 25/10/2021 18:30 Զորամիավորումներում անցկացվել են հավաք-խորհրդակցություններ 25/10/2021 18:24 Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները. անցնող շաբաթն` ամփոփ 25/10/2021 18:20 Ալեն Սիմոնյանը վերահաստատել է Հայաստանի լիակատար աջակցությունը Կիպրոսին. ԱԺ նախագահը կիպրոսցի գործընկերոջը հրավիրել է Հայաստան 25/10/2021 18:15 Հոկտեմբերի 26-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց 25/10/2021 18:11 Դպրոցական արձակուրդը կերկարաձգվի մեկ շաբաթով, բարձրագույն ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման 25/10/2021 18:10 ՀՀ բյուջեով հնարավոր էր ռազմական ծախսերն ավելի մեծացնել՝ ի հաշիվ տասներորդական նշանակության ասֆալտապատումների. Կարեն Հովհաննիսյան 25/10/2021 18:02 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարարին 25/10/2021 17:54 Պարեկային ծառայողը գործել է իրավաչափ. Ոստիկանությունը պարզաբանում է տարածել «դիմակ չկրող ոստիկանը վարորդին տուգանում է դիմակ չկրելու համար» տեսանյութի առնչությամբ 25/10/2021 17:42 Մի հաջողության պատմություն. Մեկ հարկի ներքո (Տեսանյութ) 25/10/2021 17:30 Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք 25/10/2021 17:22 Հայկական ընկերությունները հրավիրվել են ուսումնասիրել Սիերա Լեոնեի ներդրումային հնարավորությունները 25/10/2021 17:14 Էրդողանը կմասնակցի Ֆիզուլիի օդանավակայանի բացման արարողությանը 25/10/2021 17:04 Գյումրիում, Աշոցքում ու Ծաղկահովիտում ձյուն է գալիս 25/10/2021 17:03 Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում՝ Դադիվանք ուխտագնացությունները վերականգնելու համար 25/10/2021 16:55 «Նոր օրենքը սահմանափակում է խոսքի ազատությունը». Լրագրողական միջազգային կազմակերպությունները միանում են Հայաստանի Ժուռնալիստների միության պահանջին 25/10/2021 16:53 Ռազմիկ Մարգարյանը նշանակվել է Սուրեն Պապիկյանի արարողակարգի պատասխանատու 25/10/2021 16:43 Իրանական բեռնատարներից վճարների գանձումը դեմ է եռակողմ համաձայնությանը. Հայաստանում Իրանի դեսպան 25/10/2021 16:33 Երգիչ Մհեր Արմենիան Շուռնուխից ոտքով գալիս է Երևան. պահանջում է Փաշինյանի հրաժարականը (Տեսանյութ) 25/10/2021 16:24 Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերը ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է քննիչ հանձնաժողով 25/10/2021 16:11 Դիլիջանի նախկին քաղաքապետի գործով նախաքննությունն ավարտվել է 25/10/2021 16:05 «Սրանք թուրքական խաղաղասիրությամբ ծանր հիվանդ են, որոնք չեն բուժվում, մեռնում են»․ Աղվան Վարդանյանը ստացել է «դրական ազդակների» վերաբերյալ կառավարության պատասխանը 25/10/2021 15:58 Վաղ է մեկնաբանել դեսպաններին արտաքսելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը․ Ստոլտենբերգ 25/10/2021 15:50 Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետի տեղակալը բերման կենթարկվի դատարան՝ «Իկրայի գործով» ցուցմունք տալու (Տեսանյութ) 25/10/2021 15:43 Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 48 վթար. 3 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ 25/10/2021 15:37 Նոր աշխարհում Հայաստանի նման փոքր երկրների համար նոր հնարավորություններ են լինելու. Արմեն Սարգսյան 25/10/2021 15:30 ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը կողմ է Հայաստանում համայնքների խոշորացմանը 25/10/2021 15:29 YouTube-ին պետք է արգելվի ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հոլովակներ տարածել Ռուսաստանում 25/10/2021 15:24 Պաշտպանական ծախսերն ընդամենը 11 տոկոսով ավելացնելն ակնհայտորեն քիչ է. ռազմական փորձագետ 25/10/2021 15:18 Դատավոր Սերգեյ Մարաբյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի 25/10/2021 15:13 ՍԱՏՄ-ն կիրակնօրյա ստուգայցեր է իրականացրել հանրային սննդի օբյեկտներում, հայտնաբերվել են խախտումներ 25/10/2021 15:07 Անտառային հրդեհներ առաջացնելու կասկածանքով Թուրքիայում ձերբակալել են ռուս զբոսաշրջիկների 25/10/2021 15:00 «Արեք դա հանուն առաջնագծում իր կյանքի գնով մեր խաղաղության համար պայքարող տղերքի». Արմեն Մուրադյանը խնդրանքով դիմել է կանանց 25/10/2021 14:53 Աճյունների որոնումը, պայմանավորվածության համաձայն, կմեկնարկի վաղը. ԱԻՊԾ 25/10/2021 14:46 Վիվա-ՄՏՍ. Գանձաքարում կիսակառույցի խնդիր կլուծվի 25/10/2021 14:40 ՄԻՊ-ը զինծառայողների բնակարանային ապահովման առաջարկներ է ուղարկել ԱԺ պաշտպանության հանձնաժողով 25/10/2021 14:33 Շտապողականությունը մեզ որևէ լավ տեղ չի տանելու. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ) 25/10/2021 14:26 Նախկինում Հայաստանը ե՞րբ է մտադրություն ունեցել ուրիշի հող նվաճել․ մենք ազատագրել ենք մեր պատմական հողերը․ Վահան Բաբայան 25/10/2021 14:20 Նիկոլ Փաշինյանը մոլորության մեջ կամ մոլորեցնում է մարդկանց. Սուրեն Պարսյան 25/10/2021 14:14 «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» խորագրով ցուցահանդեսի շրջանակում կայացել է «Սասունցի Դավիթ» բջջային հավելվածի շնորհանդեսը 25/10/2021 14:08 Քննարկվում է Եվրոպական միգրացիոն ցանցում դիտորդի կարգավիճակով Հայաստանի անդամակցության հարցը 25/10/2021 13:57 ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 4984 խախտում 25/10/2021 13:43 Դիլիջանի Հովք գյուղում առաջին անգամ անցկացվել է «Դդմի Տոնը» 25/10/2021 13:35 Հնարավոր է՝ բուհերը կրկին անցնեն հեռավար կրթության. առաջարկվել է դպրոցներում արձակուրդը երկարաձգել ևս մեկ շաբաթով 25/10/2021 13:30 Կկայանա մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանի «Աշնանային երկխոսություն» խորագրով մենահամերգը 25/10/2021 13:21 Ընդդիմությունը չի բացառում, որ մինչև նոյեմբերի 9-նն էլ կարող է պայքարի դուրս գալ 25/10/2021 13:14 «Թյուրքական միջանցքի» բացմամբ կհանձնենք Սյունիքը, կփակենք Արցախի թեման, կկտրվենք Իրանից և կվերածվենք ավտոկայանատեղիի, թուրքական ազդեցության գոտու․ Վարուժան Գեղամյան 25/10/2021 13:08 ՊԵԿ-ը ներմուծող-իրացնող հարկ վճարողների շրջանում բացահայտել է փաստաթղթավորման պահանջի խախտման դեպքեր 25/10/2021 13:00 Անչափահաս վարորդը փախուստի պահին մեքենաների է վնասել 25/10/2021 12:51 Երևանում երիտասարդը վրաերթի է ենթարկել 57 և 29 տարեկան երկու հետիոտնի. վերջիններս տեղում մահացել են 25/10/2021 12:45 Ակնհայտ է՝ իշխանությունը թաքցնելու բան ունի. դելիմիտացիայի գործընթացում Հայաստանի շտապողականությունը բավականին հարցեր է առաջացրել. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ) 25/10/2021 12:40 «Արմենիա» փառատոնը կներկայացնի Յուրի Մեդյանիկին և Դմիտրի Յաբլոնսկուն 25/10/2021 12:32 Արտակ Բեգլարյանը համագործակցության ծրագրեր է քննարկել ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ 25/10/2021 12:26 «Կկոտրվի այն առասպելն ու միֆը, թե այս իշխանություններն ընդամենն ապիկար են, կոռուպցիոներ չեն». ընդդիմադիրները գնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետքերով (Տեսանյութ) 25/10/2021 12:22 Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը նշանակում է մի մեծ քար նետել Արցախի ինքնորոշման, Արցախի ճակատագրի վրա․ Սեյրան Օհանյան (Տեսանյութ) 25/10/2021 12:14 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Գյումրի (Տեսանյութ) 25/10/2021 12:08 Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություններ չունի. Նիկոլ Փաշինյան 25/10/2021 12:03 Խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջը. իրավիճակը շարունակում է մնալ լարված. Առողջապահության նախարարություն 25/10/2021 11:56 Պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանը հետմահու արժանացել է «Հայրենիքի նվիրյալ ազգային բժիշկ» մրցանակին 25/10/2021 11:49 Արցախում կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք է գրանցվել. նաև մահացել է 40-ամյա կին 25/10/2021 11:43 Տեղի կունենա Moscow Classic Ensemble-ի աշնանային համերգը. Արցախի ստեղծագործական դպրոցներին կհանձնվեն երաժշտական գործիքներ 25/10/2021 11:37 Գերեզմանատան վարիչը պահանջել և ստացել է 1 420 000 ՀՀ դրամ կաշառք․ ԱԱԾ բացահայտումը 25/10/2021 11:30 ՀՀ որոշ մարզերում երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը ձյուն է սպասվում 25/10/2021 11:25 2022-ից 3-րդ երեխայի ծննդից մինչև 6 տարեկանը կառավարությունն ամսական 50 հազարական դրամ կհատկացնի. Վարչապետ (Տեսանյութ) 25/10/2021 11:17 Երևանի, Հրազդանի և Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի 25/10/2021 11:10 Երևան-Գյումրի ճանապարհին ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը վերակենդանացման բաժանմունքում մահացել է 25/10/2021 11:06 Հեռանկարում ունենք մեր սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը. Նիկոլ Փաշինյան 25/10/2021 11:02 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք, մահացել է 45 մարդ 25/10/2021 10:59 2022-ին նախատեսվում է 7 տոկոս տնտեսական աճ. Վարչապետ 25/10/2021 10:52 2022 թվականին պաշտպանական ծախսերը կաճեն 11%-ով` դառնալով 345 մլրդ դրամ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 25/10/2021 10:45 Երևանում և ևս վեց մարզում լույս չի լինի 25/10/2021 10:35 Անհայտ անձինք քարկոծել են Երևան-Գյումրի-Երևան երթուղին սպասարկող էլեկտրագնացքը 25/10/2021 10:26 Մինչ այժմ կատարվել է 677.032 պատվաստում. ԱՆ 25/10/2021 10:21 Մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը. հայտնի են հայ մարզիկների մրցակիցները 25/10/2021 10:08 Հրդեհ՝ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի նկուղում. տարհանվել է 60 քաղաքացի 24/10/2021 11:23 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2354 նոր դեպք, մահացել է 40 մարդ 24/10/2021 11:19 Սյունիքի Կոռնիձոր գյուղի հարակից տարածքից ադրբեջանցի զինծառայողները հափշտակել են բնակչին պատկանող 107 ոչխար և 5 այծ․ ՄԻՊ ահազանգը 23/10/2021 19:05 Կարմիրբերետավորները բերման ենթարկվածին ծեծել են, աչքը կապտացրել. ասում էին՝ քշի տար ուշագնաց կնոջը. մանրամասներ՝ Նոր Նորքում տեղի ունեցածից․ «Փաստինֆո» (Տեսանյութ) 23/10/2021 18:50 Պետական և ազգային, կենսական հարցեր լուծելիս իշխանությունները մոռանում են սահմանադրության դրույթը, որով իշխանությունը պատկանում է ժողովրդին․ Արամ Վարդևանյան 23/10/2021 18:25 ՍԱՏՄ-ն խստացված վերահսկություն է իրականացրել Մալաթիա-Սեբաստիայի խոշոր խանութներում 23/10/2021 18:09 «Երկիրը կտանեն նոր կապիտուլյացիայի, այս ամենն ավարտվելու է կենսական զիջումներով, ժողովուրդը պետք է դուրս գա»․Սաղաթելյանը՝ ստորագրվելիք փաստաթղթերի և նոյեմբերի 9-ին մեծ հանրահավաքի մասին 23/10/2021 17:54 Մեկ այլ երկրի նախագահի հետ ճեպազրույցի ժամանակ Էրդողանին սկզբում «հետաքրքրել» է իր քիթը, ապա նա քնել է (Տեսանյութ) 23/10/2021 17:49 Շատ անհանգստություն կա, բայց դա նախագահի գործունեության ոլորտում չէ, վերաբերում է կառավարությանը․ Արմեն Սարգսյանը՝ սահմանին իրավիճակի մասին (Տեսանյութ) 23/10/2021 17:40 ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը, քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր 23/10/2021 17:24 «Ասում ես՝ բերելու եմ խաղաղություն, որտեղի՞ց ես բերելու․ եթե հանկարծ որոշեն չտալ, ի՞նչ ես անելու»․ Արսեն Ջուլֆալակյանը՝ Փաշինյանին 23/10/2021 17:07 Որպեսզի այսօր լուծենք մեր խնդիրները, մենք պետք է շատ աշխատենք և կենտրոնանանք ապագայի վրա․ նախագահ Արմեն Սարգսյանը քննարկում է անցկացրել Նուբար Աֆեյանի հետ 23/10/2021 16:54 «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը» հայ ռազմագերիների վերաբերյալ ՄԻԵԴ-ին 16 նոր գործ է ներկայացրել 23/10/2021 16:42 Մինչև վերջ պայքարելու եմ մեր պատմական հայրենիքը վերադարձնելու ուղղությամբ․ Առուշ Առուշանյանի հարցազրույցը կալանավայրից 23/10/2021 16:00 STARMUS-ը երիտասարդներին քաջալերելու լավագույն ձևն է. «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում ներկայացվել է STARMUS 6-րդ փառատոնը 23/10/2021 15:42 Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ խոսնակ 23/10/2021 15:08 Վերաքննիչ բողոքներ՝ Նարեկ Սարգսյանի դատավճռի դեմ 23/10/2021 14:57 Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող բուժհաստատությունների աշխատողների 88%-ը պատվաստվել է. Նախարար

Տվյալ բաժնի վերջին նյութերը