25/09/2021 15:58
Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Արտակ Բեգլարյանի հետ. շոշափվել են բացառապես հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր
Սեպտեմբերի 25-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանն առանձնազրույց է ունեցել Արցախի հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ, տեղեկացնում է Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։
Զրույցի ընթացքում շոշափվել են բացառապես հումանիտար խնդիրներին վերաբերող, այն է՝ տեղահանվածների վերաբնակեցման, աշխատատեղերի ապահովման և Արցախի բնակչության սոցիալական կարիքների բավարարմանն առնչվող հարցեր: