«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված չարաշահումներից մեկի դրվագով նախաքննությունն ավարտվել է

25/09/2021 18:28

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված չարաշահումներից մեկի դրվագով նախաքննությունն ավարտվել է


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի, ՀՀ դատախազության, ՀՀ ոստիկանության և ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված չարաշահումների դեպքերի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը, փաստացի ղեկավարելով «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը, 2016թ. հունիսի 10-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում միաժամանակ հանդիսանալով «Սթոնս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր, ընկերության աշխատանքներն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ միասին, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ենթածրագրի շրջանակներում, Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների դրդմամբ, համաձայնություն է ձեռք բերել՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ընկերությունից ֆինանսական միջոցներ դուրս բերելու և այդ միջոցով ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու շուրջ, որն իրականացնելու նպատակով «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ 2016թ. հունիսի 8-ին կազմակերպել է ծրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքների մասով «Սթոնս» ՍՊ ընկերության և «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության միջև խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ 2 պայմանագրերի կնքումը:

Պայմանագրերի կնքումից հետո, մինչև 2017թ. դեկտեմբերի 25-ը ներառյալ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Սթոնս» ՍՊ ընկերության հաշվին վճարման հանձնարարագրերով որպես կանխավճար փոխանցել է ընդհանուր 1.139.665.469 ՀՀ դրամին համարժեք՝ 681.705 Եվրո և 1.652.277 ԱՄՆ դոլար, որը միախառնվել է ընկերության հաշվին առկա այլ գումարներին:

Նշված պայմանագրերի շրջանակներում իբրև թե ստանձնած պարտավորությունների իրականացման համար պատրանք և փաստաթղթային հիմքեր ստեղծելու, «Սթոնս» ՍՊ ընկերության հարկային պարտավորությունները անհիմն նվազեցնելու, ինչպես նաև ծառայությունների մատուցման և համագործակցության կեղծ պայմանագրերի հիմքով ստացված առանձնապես խոշոր չափերի՝ 1.139.665.469 ՀՀ դրամի հանցավոր ծագման աղբյուրը և իրական բնույթը խեղաթյուրելու նպատակով, Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Գուրգեն Սարգսյանի և ընկերության գլխավոր հաշվապահի կազմակերպմամբ, «Սթոնս» ՍՊ ընկերության երկու աշխատակցուհիների հետ նախնական համաձայնությամբ, վերջիններիս կողմից դրամական վարձատրություն ստանալու պայմաններում, առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակի, 2016թ. հոկտեմբերի 10-ին և 2016թ. նոյեմբերի 11-ին հիմնադրվել են համապատասխանաբար «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» և «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունները, որոնց հետ «Սթոնս» ՍՊ ընկերությունը նույն ժամանակահատվածում կնքել է, իբրև թե, խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու վերաբերյալ պայմանագրեր:

Վերոնշյալ պայմանագրերի կնքումից հետո գլխավոր հաշվապահը «Սթոնս» ՍՊ ընկերությունում հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցներից 140.000.000 ՀՀ դրամը փոխանցել է «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության, իսկ 124.800.000 ՀՀ դրամը՝ «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերության հաշվեկշռային հաշիվներին, իբր, վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունների համար կանխավճար:

«Գևորգյան Քոնսալթինգ» և «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների տնօրենները, գործելով Գուրգեն Սարգսյանի և ընկերության գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ, պայմանագրերի շրջանակներում չկատարելով աշխատանքներ, այլ փաստացի աշխատելով «Սթոնս» ՍՊ ընկերությունում, գլխավոր հաշվապահի հետ «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» և «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերություններին որպես կանխավճար փոխանցված գումարներից, որպես իրենց խոստացված վարձատրություն, պահել են համապատասխանաբար 12 մլն և 8 մլն ՀՀ դրամը: Հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցների կանխիկացումներն օրինական քողի ներքո ներկայացնելու համար ընկերության գործունեությունից, իբր, առաջացող որպես հարկեր վճարման ենթակա 9.200.000 և 8.700.000 ՀՀ դրամ գումարները, իսկ մնացած 118.800.000 և 108.100.000 ՀՀ դրամ գումարները՝ ընդհանուր 226.9 մլն ՀՀ դրամ գումարը՝ 2016թ. հոկտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում որպես ընկերության կարիքների համար այլ ծախսեր ձևակերպելով և կանխիկացնելով, առձեռն փոխանցել են Սեդրակ Առուստամյանին, ով ստացել և տիրապետել է դրանք:

Կանխիկացված գումարներին օրինական տեսք տալու նպատակով, «Գևորգյան Քոնսալթինգ» և «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների տնօրենների անվամբ 2016թ. դեկտեմբերի 20-ից 2018թ-ի նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերությանն իբր մատուցված ծառայությունների համար «Սթոնս» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահը կազմել է 177.000.000 ՀՀ դրամի աշխատանքների կատարման վերաբերյալ 44 կեղծ հանձնման-ընդունման ակտ և 44 կեղծ հարկային հաշիվ՝ դրանով իսկ ավարտին հասցնելով հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցների օրինականացմանն ուղղված գործողությունները:

Շարունակելով հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն ուղղված գործողությունները` ընկերության գլխավոր հաշվապահը, Սեդրակ Առուստամյանի, Գուրգեն Սարգսյանի և Սուրեն Ավագյանի միջև ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության համաձայն, վերջիններիս ցուցումով, «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղից հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցներից ընդհանուր 603 մլն ՀՀ դրամի ծագման աղբյուրը և իրական բնույթը խեղաթյուրելու՝ դրանք օրինականացնելու նպատակով ձևակերպել է որպես դիվիդենտ-շահաբաժին և 2016թ. սեպտեմբերից մինչև 2017թ. դեկտեմբերը նշված պատրվակով բանկում կանխիկացնելով՝ ամբողջությամբ փոխանցել է Սեդրակ Առուստամյանին, որը ստացել և տիրապետել է դրանք, որից հետո կատարված գործարքներին օրինական տեսք տալու նպատակով, մնացած գումարներն ուղղել է գործարքների արդյունքում առաջացած հարկային պարտավորությունների կատարմանը:

«Գևորգյան Քոնսալթինգ» և «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների կողմից «Սթսնս» ՍՊ ընկերությանը դուրս գրված վերը նշված հարկային հաշիվները հիմք են հանդիսացել՝ «Սթոնս» ՍՊ ընկերության կողմից իր հերթին, իբրև թե, «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ հարկային հաշիվներ դուրս գրելու համար, որոնց հիմքով ընկերության գլխավոր հաշվապահը, գործելով ընկերության ղեկավարների հանձնարարությամբ, 2016թ. դեկտեմբերի 27-ից մինչև 2018թ. հուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածում «Սթոնս» ՍՊ ընկերության տնօրենների անվամբ կազմել է իբրև թե պայմանագրերի կատարումից բխող հանձնման-ընդունման ակտեր և դրանց հիմքով նշված պայմանագրերի շրջանակներում, իբրև թե, մատուցված ծառայությունների վերաբերյալ կեղծ հարկային հաշիվներ և ներկայացրել «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հաստատմանը, որոնք «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների հանձնարարությամբ ընդունվել են ընկերության տնօրենի և հաշվապահի կողմից, դրանց հիմքով ընկերության ֆինանսական միջոցներից «Սթոնս» ՍՊ ընկերությանը անհիմն կատարվել են 1.167.409.328,31 ՀՀ դրամի փոխանցումներ և առաջացող հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու նպատակով այդ տվյալները ներառել են ընկերության կողմից 2016 և 2017թթ. գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվող ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվությունում և ԱԱՀ-ի հաշվարկներում, ինչի արդյունքում «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղը խուսափել է առանձնապես խոշոր չափերի՝ 240.321.559 ՀՀ դրամի չափով հարկեր վճարելուց՝ պետությանը պատճառելով նույն գումարի չափով առանձնապես խոշոր չափի վնաս, որը «Սթոնս» ՍՊ ընկերության կողմից կատարված վերը նշված գործարքների, ինչպես նաև «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ կնքված վերը նշված պայմանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորություններն իբրև թե կատարելու պատրվակով առանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով ստեղծված «Գևորգյան Քոնսալթինգ» և «Էմ-Էս Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների կողմից կատարված կեղծ ձեռնարկատիրական գործունեության՝ առանց ծառայությունների մատուցման դրանց վերաբերյալ կեղծ փաստաթղթեր դուրս գրելու համար հաշվարկված տույժ-տուգանքների հետ միասին ընդհանուր կազմում է 2.729.457.229 ՀՀ դրամ:

Բացի այդ, ընկերության գլխավոր հաշվապահը, վերը նշված հանցավոր գործողությունների արդյունքում «Սթոնս» ՍՊ ընկերությունում ստացված գումարներն իբրև թե «Սթոնս» ՍՊ ընկերության կողմից «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շրջանակներում ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարման նպատակով ծախսված լինելու հանգամանքները հիմնավորելու, հանցանքի հետքերը թաքցնելու նպատակով, արդեն իսկ կազմված, լրացված և հարկային ծառայության կողմից վավերացված՝ «Սթոնս» ՍՊ ընկերության դրամարկղային գիրքը կեղծելու դիտավորությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերել պոլիգրաֆիական արտադրանքի տպագրությամբ զբաղվող Ա/Ձ աշխատակցուհու հետ՝ «Սթոնս» ՍՊ ընկերության դրամարկղային գիրքը կեղծելու շուրջ: Պայմանավորվածության համաձայն՝ «Սթոնս» ՍՊ ընկերության դրամարկղային գիրքը 2020թ. փետրվարի 1-ին տրամադրել է վերջինիս, որն այդ գրքի՝ արդեն նախորդող ժամանակահատվածում ընկերության գանձապահի ու հաշվապահի կողմից կազմված ու ստորագրություններով հաստատված 32-ից 50-րդ թերթերը փոխարինել է գլխավոր հաշվապահի կողմից տրամադրված դրամարկղային գրքի նոր՝ դատարկ թերթերով, այնուհետև փոխարինված կեղծ դրամարկղային գիրքը փետրվարի 7-ին վերադարձրել է գլխավոր հաշվապահին: Վերջինս նշված, դրամարկղային գրքերում կատարել է կեղծ լրացումներ և 2020թ. ապրիլի 16-ին դրամարկղի գիրքը ներկայացրել է վարույթն իրականացնող մարմնին:

Բացի այդ, ընկերության գլխավոր հաշվապահը, հաշվապահական ծառայություններ մատուցելով ալյուրի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ՍՊ ընկերությանը և 2020թ. փետրվարի 17-ից անմիջականորեն ներգրավված լինելով նշված ընկերությունում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության գլխավոր տեսուչների կողմից իրականացվող համալիր հարկային ստուգմանը, ինչպես նաև նախապես տեղյակ լինելով ընկերությունում խախտումների հայտնաբերման դեպքում տնօրենի կողմից կաշառք տալու պատրաստակամության մասին, 2020թ. մարտի 2-ին, տեղեկանալով հայտնաբերված խախտումների ծավալին, նպաստել է ընկերության տնօրենի և գլխավոր տեսուչների միջև կաշառքի շուրջ համաձայնության ձեռք բերմանը:

Հաջորդ օրը՝ մարտի 3-ին, «Սթոնս» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահին պատկանող ՍՊ ընկերության գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում, որի ժամանակ տեսուչները ՍՊ ընկերության տնօրենի օգտին իրենց լիազորությունների շրջանակներում գործողություններ չկատարելու՝ հայտնաբերված իրավախախտումները չարձանագրելու և լրացուցիչ հարկային պարտավորություններ չառաջացնելու համար, վերջինիցս որպես կաշառք պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 14.807.400 ՀՀ դրամին համարժեք 30.000 ԱՄՆ դոլար գումար: ՍՊԸ տնօրենն ընդունելով առաջարկը՝ միաժամանակ հայտնել է, որ պահանջված գումարը կվճարի մաս-մաս՝ խոստանալով առաջին մասը տալ ստուգման զրոյական ակտը ստանալու օրը: Համաձայնելով առաջարկի հետ՝ տեսուչներից մեկը հաշվապահական հաշվառումն իրականացնող ՍՊԸ տնօրենին դրդել է 2020թ. փետրվարի 19-ի թվագրմամբ կազմել գույքագրման նոր ակտ և ընկերության մնացորդը նշել հաշվապահական հաշվառման տվյալներին համապատասխան՝ հայտնաբերված պակասորդը քողարկելու, հետևաբար նաև այն չարձանագրելու, այդ հիմքով տուգանք չկիրառելու համար:

ՀՀ ՊԵԿ աշխատակիցները, ՍՊԸ տնօրենից կաշառք ստանալու շուրջ ձեռք բերված հանցավոր պայմանավորվածությունից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ և ՍՊԸ-ում անցկացված ստուգման արդյունքներով 2020թ. մարտի 19-ին կազմելով պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող ակտը՝ դրանում տվյալներ չեն նշել ստուգման արդյունքներով հայտնաբերված պակասորդի, դրանից բխող կիրառելի տուգանքի մասին, փոխարենը՝ կեղծ տվյալներ են ներառել ստուգման արդյունքներով խախտումներ չհայտնաբերելու մասին՝ դրանով իսկ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին:

Նշված ստուգման ակտը կազմելուց հետո, այն ՍՊԸ տնօրենի ստորագրմանը ներկայացնելու և պայմանավորված կաշառքի գումարի մի մասը ստանալու նպատակով ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում, 2020թ. մարտի 20-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում ՍՊԸ տնօրենը հանդիպել է տեսուչներից մեկին, նրան փոխանցել խոստացած կաշառքի գումարի մի մասը, իսկ վերջինս ՍՊԸ տնօրենին է փոխանցել խախտումներ չհայտնաբերելու մասին ստուգման ակտը: Կաշառքի գումարը փոխանցելուց անմիջապես հետո ՍՊԸ տնօրենը և տեսուչներից մեկը բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Սեդրակ Առուստամյանին և Գուրգեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, Սուրեն Ավագյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, «Սթոնս» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 313-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը: «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատակցուհիներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-դ մասի 1-ին կետով, իսկ պոլիգրաֆիական արտադրանքի տպագրությամբ զբաղվող Ա/Ձ աշխատակցուհուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Որպես «Սթոնս» ՍՊ ընկերության՝ վերոնշյալ ղեկավարների և աշխատակիցների կողմից կատարված հանցավոր գործողությունների արդյունքում առաջացած վնասի հատուցման երաշխիք՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին փոխանցվել է 1 մլրդ.դրամ:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ինչ վերաբերում է ՀՀ ՊԵԿ երկու գլխավոր հարկային տեսուչներին և ՍՊ ընկերության տնօրենին, ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նրանց մեղադրանքներ են առաջադրվել, նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:41 Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյանին Այսօր, 11:38 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը. ՀՀ կառավարություն Այսօր, 11:35 Մենք մտանք պատմության մեջ. Մխիթարյան Այսօր, 11:31 Ոստիկանության պարեկային ծառայողների վերապատրաստման անհրաժեշտություն կա. Արսեն Թորոսյան Այսօր, 11:27 Սլովենիան շնորհավորում է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ Այսօր, 11:18 Եկեղեցին է, որ թույլ չի տալիս վերջնականապես վերածվենք անասունի, այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Այսօր, 11:16 Թբիլիսին ողջունել է սահմանազատման հարցով Երևանի և Բաքվի համաձայնությունը Այսօր, 11:11 Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունը Այսօր, 11:08 ՄԻՊ-ը հանդիպել է լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ Այսօր, 11:06 Հենրիխ Մխիթարյանի բոլոր տիտղոսները Այսօր, 11:05 Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին, Օշական Ձախափնյակ գյուղերի ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի Այսօր, 11:03 Սա ստի ու կեղծիքի գործընթաց է. ո՞վ է այն մարդը, որն ուզում է խաբված լինել, չարքից պարտված լինել. Բագրատ Սրբազան Այսօր, 10:59 Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ Այսօր, 10:54 Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան Այսօր, 10:51 Երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանն ամուսնացել է. ինչպես է անցել հարսանեկան արարողությունը (Տեսանյութ, Lուսանկարներ) Այսօր, 10:48 Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Այսօր, 10:46 Հայաստանին պարտադրելու են, որ բանակ չունենա. կարծում եմ՝ կապիտուլյացիայի փաստաթուղթը կստորագրվի այս ամառ. Արշակ Կարապետյան (Տեսանյութ) Այսօր, 10:43 «Փաշինյանն ասաց՝ հանուն խաղաղության է հանձնում». կիրանցի վարչական ղեկավարը հրաժարական չի տալիս (Հրապարակ) Այսօր, 10:39 Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այսօր, 10:37 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելել են․ «Զվարթնոց»-ում հացադուլ է հայտարարել Այսօր, 10:33 Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Այսօր, 10:31 Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն Այսօր, 10:29 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:27 «Չեմ վախենում քրեական գործերից կամ կալանավորվելուց». Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին հրավիրել են զինվորական քննաչական վարչություն Այսօր, 10:23 Փաշինյանը հասել է նրան, որ իր հանձնողական քաղաքականությունը աջակիցներ և ակտիվ սատարողներ ունի. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:19 «Հրապարակ». Տավուշի բնակիչները կենաց-մահու կռիվ են տալիս` Ադրբեջանին հող չհանձնելու համար, իսկ Նոյեմբերյանի համայնքապետը ԱՄՆ-ում է Այսօր, 10:12 «Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմում ոչ միայն հարցերի բովանդակությունը չեն կարդում, այլև խմբային խուսափում են գնահատական տալուց Այսօր, 10:10 «Փաստ». Առաջին դեպքը չէ, որ իշխանականներն ուղղակի անցնում են «ջրի հատակը, մինչև անցնի վտանգը» Այսօր, 10:07 «Ժողովուրդ». ՏԿԵՆ փոխնախարարը հայտնում է, որ Գևորգ Նալբանդյանը մեքենայությունների մեջ է եղել Այսօր, 10:05 Կիրանցի համայնքապետը որոշել է հրաժարական տալ․ ArmeniaSputnik Այսօր, 10:02 «Հրապարակ». Հայաստանն էլ մեծ հաջողություն է համարել, որ չեն կանգնել վատագույն տարբերակի վրա Այսօր, 10:00 «Հրապարակ». Տիգրան Համասյանի համերգին չեն մասնակցել մարզային և տեղական իշխանության ներկայացուցիչները Այսօր, 09:57 «Ժողովուրդ». Գոռ Ալոյանը Տավուշի դատախազի պաշտոնը լքում է Տավուշի համար ճակատագրական պահին Այսօր, 09:49 «Փաստ». Ալիևի ռեժիմը կարող էր Արայիկ Հարությունյանի հարցազրույցն օգտագործել որպես կոմպրոմատ Այսօր, 09:47 «Փաստ». Տավուշը կարող է լինել նոր սկզբի մեկնարկը Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Ինչ նոր զարգացումներ կան 36 կգ ոսկու, 293 միլիոն ռուբլու անհետացման գործով Այսօր, 09:43 «Հրապարակ». Փաշինյանը հայրենի Տավուշում կիրառում է «Բաժանիր, որ տիրես» մարտավարությունը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Հենց իշխանությունների նախաձեռնությամբ էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցն այլևս արարողակարգային պայման չէ 22/04/2024 23:39 Մանկական աճուկային ճողվածք. Ինչպես է արտահայտվում 22/04/2024 23:30 «Ռուսաստանը և Ադրբեջանը Հայաստանի դեմ հիբրիդային հարձակում իրականացրին՝ կապված ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման հետ»․ Ալեն Սիմոնյան 22/04/2024 23:21 Լոռու մարզի լեռնատափաստանային ու անտառային գոտիներում մոխրագույն կռունկների բոլոր բնադրավայրերն անհետացել են 22/04/2024 23:10 «Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի «ադրբեջանական գյուղերում» ապրելը հնարավոր դառնա»․ Փաշինյանը՝ Տավուշի տարածքում գտնվող գյուղերում ադրբեջանցիներին բնակեցնելու մասին 22/04/2024 22:59 «Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար»․ Նիկոլ Փաշինյան 22/04/2024 22:48 «Ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ» հարցի պատասխանը ես չունեմ․ Փաշինյան 22/04/2024 22:32 Բոլորն են իրենց արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնում, այս նոր թրենդից Հայաստանը դուրս գալ չի կարող․ Փաշինյան 22/04/2024 22:14 Տավուշցիներից առաջ Փաշինյանի մոտ էին ԱԱԾ պետը, ոստիկանապետը, պաշտպանության նախարարը 22/04/2024 22:00 Տավուշի համայնքապետերը Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո գնացել են հանդիպման՝ Նիկոլ Փաշինյանի հետ 22/04/2024 21:51 Որքան է սիգի թույլատրելի որսաչափը 2024 թվականի գարուն-ամառ ժամանակահատվածում 22/04/2024 21:34 «Հարևանների հետ խաղաղ ապրելու ձևը Դուք գտաք»․ Խաչատուրյանը՝ Փաշինյանին 22/04/2024 21:20 Ռուսաստանի տնտեսությունում մոտ ապագայում լուրջ կառուցվածքային փոփոխություններ կլինեն․ ՌԴ նախագահի օգնական 22/04/2024 21:07 Կոմեդոններ․ Ինչու են առաջանում 22/04/2024 20:53 ԼՂ-ից դուրս եկած ռուսական խաղաղապահ զորախումբը չի կարող մնալ Հայաստանում․ Արմեն Գրիգորյան 22/04/2024 20:35 Հրդեհ Նուբարաշենում՝ բնակելի տանը․ հրշեջ-փրկարարների 4 մարտական հաշվարկ է ներգրավվել կրակի մարմանը 22/04/2024 20:20 Իշխանությունն իր վերջը ժողովրդի՝ եկեղեցու շուրջ համախմբման մեջ է տեսնում, դրա համար է թիրախավորում եկեղեցին․ Վահան Հովհաննիսյան 22/04/2024 20:05 ՊՆ-ն Տավուշում ականազերծման և պայթեցումների մասին է հայտնում․ րոպեներ անց կմեկնարկեն 22/04/2024 19:58 Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Oragir.news 22/04/2024 19:42 Մեր դոկտրինները չեն վերանայվել․ Իրանի ԱԳՆ 22/04/2024 19:29 Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի կողմից Ադրբեջանի՝ 1991 թվականի սահմանների ճանաչման հետևանքն է․ Պեսկով 22/04/2024 19:19 «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը 22/04/2024 19:07 Միրզոյանը Կլաարի հետ ՀՀ-ԵՄ հարաբերություններն է քննարկել 22/04/2024 18:53 Լևոն Տեր-Պետրոսյանը բուժկենտրոնում հետազոտության էր 22/04/2024 18:41 Ակնհայտ է, որ այսպես կոչված «Խեյրիմլի» գյուղանունը չունի ադրբեջանական ծագում և հավանաբար հայերեն «Խրամ» տեղանվան աղճատման հետևանք է․ Ոսկանյան 22/04/2024 18:33 25-ամյա երիտասարդը օտարերկրացուց պայուսակ է գողացել, խանութից էլ՝ ալկոհոլային խմիչքներ 22/04/2024 18:19 «Դեմ ենք Փաշինյանի ռեպրեսիաներին՝ ազատ կամարտահայտման նկատմամբ»․ ԵՄ գրասենյակի մոտ ակցիա էր (Տեսանյութ) 22/04/2024 18:06 Իշխանություններն ու նրանց ձայնակցողները արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու և Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ, ով հանդես է գալիս հայրենիքի անվտանգության պաշտպանության մտահոգությամբ 22/04/2024 17:52 Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին Սաուդյան Արաբիա է գործուղել 22/04/2024 17:38 Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ սահմանազատման գործընթացն է քննարկել 22/04/2024 17:30 Մհեր Գրիգորյանի գրասենյակից խոստացել են Ոսկեպարի եկեղեցին Ադրբեջանին չհանձնել 22/04/2024 17:14 Զգուշացնում ենք Նիկոլ Փաշինյանին՝ առանց հանրաքվեի ՀՀ ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող տարածքի փոփոխությունը առանձնապես ծանր հանցագործություն է՝ պատժվող ընդհուպ ցմահ ազատազրկմամբ 22/04/2024 17:06 Առանց համախմբման՝ հարցը չի լուծվի․ Գեղամ Մանուկյան 22/04/2024 17:02 Պուտինն Ալիևի հետ հանդիպման ժամանակ «շատ զգայուն» է որակել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում 22/04/2024 16:51 Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքը 22/04/2024 16:49 Երևանում մորը սպանելուց հետո որդին ինքնասպան է եղել 22/04/2024 16:41 Ժողովրդի վրա ՈՒԱԶ-ով քշելու և «ճզմելու» հրահանգ տված Տավուշի ԵԿՄ նախագահը լուրջ քրեական անցյալ ունի, տարակուսելի է նրա և ոստիկանության համագործակցությունը. «Մարտական եղբայրություն» 22/04/2024 16:37 Դեսպան Դըկոտինյին և Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունն այցելել են Գորիս 22/04/2024 16:27 Քաղաքացիները փակել էին նաև Բավրայի անցակետը 22/04/2024 16:19 Օնիկ Գասպարյանը պատրաստ է պայքարել տավուշցիների հետ 22/04/2024 16:05 Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 22/04/2024 15:42 Նունե Պետրոսյանը վերանշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում 22/04/2024 15:34 Տավուշի մարզը նոր դատախազ ունի. Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 22/04/2024 15:32 Ալավերդի-Օձուն խաչմերուկում երթևեկությունը վերականգնվել է 22/04/2024 15:22 Մետրոն ապրիլի 24-ին կաշխատի ժամը 07։00-ից 22/04/2024 15:20 Ալավերդի-Օձուն խաչմերուկում իրավիճակը լարված է 22/04/2024 15:17 Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակվել է նաև Օձուն-Ալավերդի հատվածում․ «Հայաքվեն» պայքարի կոչ է անում 22/04/2024 15:09 Ոստիկանները Ոսկեպարում բնակիչներին թույլ տվեցին մտնել եկեղեցի՝ պայմանով, որ չպետք է տեսալուսանկարահանեն 22/04/2024 14:59 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանի ծնունդը 22/04/2024 14:52 «Ուրացված ցեղասպանությունը նոր ոճիր է ծնում». Սեյրան Օհանյանը կոչ է անում միանալ ջահերով երթին 22/04/2024 14:43 Ֆրանսիայի դեսպանը Տավուշում է. տպավորված է մարզի բնությամբ 22/04/2024 14:41 Երբ Գրիգորի Խաչատուրովն էր կորպուսի հրամանատարը, որևէ մեկի մտքով չէր անցնի այս տարածքի հետ ինչ-որ բան անել. Բագրատ Սրբազան 22/04/2024 14:26 Որպես անհետ կորած որոնվող 70-ամյա կինը հայտնաբերվել է «Կիլիկիա» ավտոկայանում 22/04/2024 14:11 Հանրապետությունում 3 օրում արձանագրվել է 32 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, 41-ը՝ վիրավորվել 22/04/2024 14:04 Որդին դանակահարել էր հորը, նա հիվանդանոցում մահացել է 22/04/2024 13:54 Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին 22/04/2024 13:49 Ամփոփվել է «Դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացում» թեմայով դասընթացը. մասնակցել է 370 դատախազ 22/04/2024 13:45 Ադրբեջանը Ռուսաստանի բարեկամն է ու գործընկերը. Դմիտրի Պեսկով 22/04/2024 13:38 Պուտինը և Փաշինյանը շուտով հնարավոր անձնական շփման ընթացքում կկարողանան քննարկել ընթացիկ հարցեր. Պեսկով 22/04/2024 13:33 Տեղեկություններ կան, որ շատ մարդկանց վրա փորձում են ազդեցություն ունենալ, ճնշումներ գործադրել. Տիգրան Աբրահամյանը՝ Տավուշում ստեղծված իրավիճակի մասին 22/04/2024 13:26 Ռուբեն Ռուբինյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր 22/04/2024 13:19 Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձը հնարավոր կլինի, եթե կատարի պարտականությունները. Վլադիմիր Վարդանյան 22/04/2024 13:16 Տավուշում 7 անձ ձերբակալվել է

Տվյալ բաժնի վերջին նյութերը