ՀՀ-ն հետևողական է լինելու Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման և պաշտպանության հարցում, ջանքեր գործադրել՝ հասնելու ԼՂ հակամարտության արդարացի լուծմանը. ԱԳՆ

27/09/2021 13:24

ՀՀ-ն հետևողական է լինելու Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման և պաշտպանության հարցում, ջանքեր գործադրել՝ հասնելու ԼՂ հակամարտության արդարացի լուծմանը. ԱԳՆ


ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի տարելիցի կապակցությամբ։

 

«2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի ուղղակի աջակցությամբ և մասնակցությամբ, ինչպես նաև Մերձավոր Արևելքից զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդին զրկել իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից։

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում և հարգանքի տուրք մատուցում արցախյան բոլոր պատերազմներում նահատակված մեր հերոսների հիշատակի առջև, որոնք ընկան հանուն ազատության ու իրենց հայրենակիցների արժանապատվության և կյանքի իրավունքի պաշտանության։

Սեպտեմբերի 27-ին սկսված և 44 օր տևած պատերազմն ուղեկցվում էր Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներով, պատերազմական հանցագործություններով և զանգվածային այլ ոճրագործություններով։ Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և օդային հարվածներով, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառմամբ, միտումնավոր թիրախավորում էին քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչը հանգեցրեց քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և ավերածությունների։ Իրագործված զանգվածային ոճրագործությունները մանրակրկիտ կերպով փաստագրվել և ներկայացվել են միջազգային կազմակերպություններին ու միջազգային մասնագիտացված կառույցներին։ Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են միջազգային տարբեր հարթակներում։

44-օրյա պատերազմը նախապես ծրագրված ու նախապատրաստված ռազմական ագրեսիա էր, որի նպատակն էր ուժի կիրառման և հայ բնակչության բնաջնջնման միջոցով միջազգային օրակարգից հանել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը։ Այդ մասին են վկայում ինչպես պատերազմին նախորդած շրջանում Ադրբեջանի գործողությունները, այնպես էլ՝ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականությունը։ Ադրբեջանի իշխանություների կողմից տարիներ շարունակ վարվող հայատյացության քաղաքականությունն ու ուժի կիրառման սպառնալիքները, միջազգային միջնորդների կողմից հակամարտության կարգավորման և հրադադարի ամրապնդման առաջարկների մերժումը, հրադադարի համակարգված և պարբերական խախտումները, միջազգային պարտավորությունների խախտմամբ սպառազինության մեծաքանակ կուտակումները և շփման գծի երկայնքով պարբերաբար անցկացվող հարձակողական բնույթի զորավարժությունները, համավարակի պայմաններում գլոբալ զինադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին միանալուց հրաժարվելը, ինչպես նաև պատերազմից հետո հնչող հայտարարություններն առ այն, որ Լեռնային Ղարաբաղը դադարել է գոյություն ունենալ, գալիս են հաստատելու, որ Ադրբեջանը երբևէ շահագրգռված չի եղել խաղաղ միջոցներով հակամարտության կարգավորմամբ:

Ադրբեջանը հետևողականորեն խոչընդոտում էր հումանիտար հրադադար հաստատելու միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, ինչի հետևանքով նախարարական մակարդակով ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ համաձայնեցված երեք հրադադարներն այդպես էլ կյանքի չկոչվեցին։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի նախաձեռնությամբ կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը, որին հետևեց ՌԴ խաղաղապահների մուտքը Լեռնային Ղարաբաղ, դադարեցրեց Ադրբեջանի ագրեսիան և պայմաններ ստեղծեց Արցախում բնակչության համապարփակ անվտանգության երաշխավորման համար։

Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով Արցախի հայության առջև ծառացան բազմաթիվ հումանիտար խնդիրներ․ 90 հազարից ավել արցախահայեր ստիպված եղան լքել իրենց մշտական բնակության վայրերը, որոնց գերակշիռ մասը ներկայումս վերադարձել են Արցախ։ Ավելի քան 40 հազար մարդ զրկվել է տնից և ունեցվածքից, ավերվել են կենսական նշանակության ենթակառուցվածքներ, այդ թվում՝ դպրոցներ և հիվանդանոցներ։ Այս առումով Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է միջազգային հումանիտար և այլ մասնագիտացված կառույցների անխափան մուտքն Արցախ, ինչն առանցքային նշանակություն ունի պատերազմի արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամի համապարփակ և արդյունավետ լուծման համատեքստում։

Շուրջ մեկ տարի անց Ադրբեջանը դեռևս շարունակում է պատանդառության մեջ պահել բազմաթիվ հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց՝ խախտելով ինչպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, այնպես էլ՝ միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները։

Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն շարունակում են Արցախի ժողովրդի հանդեպ թշնամական քաղաքականությունը, այլև իրենց վերահսկողության ներքո հայտնված տարածքներում անվանափոխում են հայկական բնակավայրերը, ոչնչացնում ու պղծում են կրոնական սրբավայրերը և մշակութային ժառանգությունը: Այս գործողությունները և հայ բնակչության ամբողջական էթնիկ զտումը ևս մեկ անգամ բացահայտում են այն իրողությունը, որ Արցախի հայերի ֆիզիկակական անվտանգության և կյանքի իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության ներքո։

Ուժի կիրառման և մարդու իրավունքների զանգվածային խախտումների արդյունքում ձևավորված իրողությունները, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի կողմից նմանօրինակ շարունակական գործողությունները չեն կարող ստեղծել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության կայուն հիմքեր։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական լուծումը ենթադրում է Արցախի կարգավիճակի որոշումը՝ հաշվի առնելով ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացումը, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց բնակավայրեր՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը:

Միայն խաղաղ գործընթացի շրջանակներում ձեռք բերված համաձայնությունները կարող են նոր էջ բացել տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և զարգացման համար։

Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու և մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք մեկնարկի դիրքերից։ Միևնույն ժամանակ, առաջնահերթ նշանակություն են ստանում հումանիտար խնդիրների հրատապ կարգավորումը, այդ թվում՝ բոլոր ռազմագերիների և քաղաքացիական պանտանդների հայրենադարձումը և բռնի անհետացման դեպքերի հասցեագրումը:

Հայաստանը շարունակելու է հետևողական լինել Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ու պաշտպանության հարցում և ջանքեր գործադրել՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի, համապարփակ ու տևական լուծման և երաշխավորելու իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու արցախահայության իրավունքը», - նշված է հայտարարության մեջ։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:12 Հնարավոր է մոբիլիզացնել ողջ աշխարհը՝ հայերի իրավունքները պաշտպանելու համար․ Օկամպո Այսօր, 18:59 Սննդամթերքի վտանգավոր և անվտանգ E կոդերի ցանկ. Ո՞րն ընտրել Այսօր, 18:46 Պապիկյանը Պեկինում համաժողովի բացման է մասնակցել Այսօր, 18:32 ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչները 8 միլիոն դրամի կաշառք են պահանջել Այսօր, 18:21 Փաշինյանը ճառագայթային բուժման կենտրոնում էր Այսօր, 18:00 Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի որոշումը կասեցված է. Արմեն Քոլոյանը այժմ ժամանակավոր պաշտոնակատար է Այսօր, 17:44 Բախվել են Երևան-Վարդենիս երթուղին սպասարկող «Գազել»-ն ու մարդատար մեքենան․ 7 վիրավոր կա Այսօր, 17:31 Հրայր Թովմասյանից ազատվելու համար քաղաքական մեծամասնությունն անգամ Հանրաքվե նախաձեռնեց, որը դեռ չիրացված՝ տապալվեց՝ ոչ սահմանադրական լինելու պատճառով․ Լիլիթ Գալստյան Այսօր, 17:17 Մեքենան բախվել է արգելապատնեշին, վարորդը մահացել է Այսօր, 17:02 Ի՞նչ պետք է անեմ, կնստեմ, կգամ․ Առուշ Առուշանյան Այսօր, 16:48 ԳԱԱ-ում կքննարկեն նոր առաջացող վիրուսների հարցը․ կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի նիստ է գումարվելու Այսօր, 16:33 «Տարաձայնություն ունենք Թուրքիայի հետ»․ Ռուսաստանն՝ ի պատասխան Էրդողանի հայտարարության, թե «Ղրիմն Ուկրաինա է» Այսօր, 16:15 Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հարցերը գտնվում են իմ անմիջական ուշադրության ներքո. Անահիտ Մանասյան Այսօր, 15:51 1 բրոնզե մեդալ՝ արհեստական բանականության առաջին միջազգային օլիմպիադայից Այսօր, 15:46 Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ինչ արգելված իրեր են հայտնաբերվել ՔԿՀ-ներում օգոստոսին Այսօր, 15:45 Խամաճիկային պետության ղեկավարը խաղում է տիկնիկի դեր՝ ներկայացնելով իր օտարերկրյա դաստիարակների շահը. Դավիթ Անանյան Այսօր, 15:31 Սնուփ Դոգի համերգը կազմակերպող ընկերությունից պահանջել ենք ներկայացնել համերգի անցկացման ժամկետները. այս պահին պատասխան չունենք դեռ. Անդրեասյան Այսօր, 15:21 ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք. պետությանը պատճառվել է շուրջ 155 միլիոն ՀՀ դրամի վնաս Այսօր, 15:05 ՔՊ-ական պատգամավորները Կատարի գործընկերներին ներկայացրել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Այսօր, 14:54 Նախաքննությունը շարունակվում է. ՔԿ-ն՝ Տիգրան Համասյանին տեղափոխող մեքենայի վրա հարձակման դեպքի մասին Այսօր, 14:49 ԱԽ քարտուղարը և Ճապոնիայի ԱԳ պետնախարարը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» դերակատարությունը Այսօր, 14:32 Նոր նշանակումներ` Մայր Աթոռում Այսօր, 14:25 Ավտոսպորտը՝ Բաքվի հանցավոր քաղաքականությունը քողարկելու միջոց․ «Գեղարդ» հիմնադրամի կոչը՝ «Ֆորմուլա-1»-ի կազմակերպիչներին Այսօր, 14:21 Կուզեի, որ մենք օրվա լայքերի հետևից չգնանք. մեր ամենամեծ խնդիրն այն է, որ երեխաներին մտցնում ենք քառակուսիների մեջ. Անդրեասյան Այսօր, 14:07 Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր Այսօր, 14:05 Այս տարի քոլեջներում ընդունելության լավ արդյունքներ ենք գրանցել. նախարար Այսօր, 14:03 Ադրբեջանական բանակը Նախիջևանում զորավարժություններ է անցկացնում Այսօր, 13:46 Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Այսօր, 13:39 Պահուստային ֆոնդից կհատկացվի հավելյալ գումար Հանրայինի 8-րդ տաղավարի շինաշխատանքերի համար Այսօր, 13:34 Արման Դիլանյանը կարևորել է Հայաստանի և Իրաքի Բարձր դատարանների միջև ձևավորվող հարաբերությունները Այսօր, 13:30 ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մամուլի ասուլիսը Այսօր, 13:18 Հայաստանի պետական օղակները ձեռքները լվացել են գերիների, անհետ կորածների ընտանիքների խնդիրներից. ակցիա՝ գերիներին ազատելու պահանջով Այսօր, 13:07 Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 20 վթար, 3 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ Այսօր, 12:56 Անվտանգության կանոնների իմացության հավաստագիր և բժշկական ձև 2 ներկայացնելը պարտադիր է Այսօր, 12:31 Այրվածքներ ստացած անձանց թիվն ամեն տարի աճում է, դեպքերի մոտ 35-40%-ը երեխաներ են. Հովհաննես Հովհաննիսյան Այսօր, 12:29 Մինչև 24 տարեկան 267 մլն կանայք գործազուրկ են. Երևանում շարունակվում է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը Այսօր, 12:19 1մլն-ական դրամ կրթաթոշակ՝ ԵՊՀ ևս 5 ուսանողի․ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակում է մոտիվացնել երիտասարդներին Այսօր, 12:17 Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր. ժամանել է Արաբկիրի ոստիկանապետը Այսօր, 12:16 2024թ.-ի 8 ամսում ՀՀ-ում գրացված պայթյուններից 9 մարդ է մահացել, 2023 թ.-ին զոհերի թիվը 6-ն էր Այսօր, 12:11 Քասախցի երիտասարդին դանակահարած տղամարդը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Այսօր, 12:00 Ռոնալդուն դարձել է աշխարհում առաջին մարդը, ով սոցցանցերում 1 մլրդ հետևորդ ունի Այսօր, 11:52 ՊԵԿ նախագահը հանդիպել է տնտեսվարողների հետ․ քննարկվել են հսկիչ նշանների ներդրման հետ կապված հարցեր Այսօր, 11:48 ԿԳՄՍ փոխնախարարը Լատվիայի դեսպանի հետ քննարկել է համատեղ ֆիլմարտադրության հնարավորությունը Այսօր, 11:37 «Լաց մի ինիլ». արցախցի երգիչ Լյոկան նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել Այսօր, 11:28 Մեկ ոստիկանի սպանության, ևս չորսի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով կալանավորվել է Նալբանդյան բնակավայրի 41–ամյա բնակիչը. Մանրամասներ Այսօր, 11:27 Արցախի թեմն արցախցիներին կտրամադրի մկրտության և պսակադրության վկայականները Այսօր, 11:26 Սևանում ձկնորսները հшրձшկվել են պարեկների վրա, հայհոյել, մետաղյա խողովակով փորձել հարվածել պարեկին, նավակը շրջել նրա վրա Այսօր, 11:24 Շախմատի Հայաստանի հավաքականները կրկին հաղթանակներ են տարել Այսօր, 11:09 Պատգամավոր Մհեր Սահակյանը մեկ հոդվածով արդարացվել է, մյուսով՝ մեղավոր ճանաչվել Այսօր, 11:05 Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել Այսօր, 10:49 Արմեն Գրիգորյանը Ճապոնիայի ազգային անվտանգության խորհրդականի հետ քննարկել է Հայաստան-Ճապոնիա երկկողմ տնտեսական հարաբերությունների հեռանկարները Այսօր, 10:42 Թեհրանը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Այսօր, 10:25 Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Էրեբունի վարչական շրջանի, Նոր Խարբերդի որոշ հասցեներում Այսօր, 10:24 Կեսարյան հատումների աճը զսպելու համար առողջապահության նախարարությունը նոր ծրագիր է մշակել (տեսանյութ) Այսօր, 10:15 Արաբկիր վարչական շրջանում ջուր չի լինի Այսօր, 10:11 Աղավնաձոր բնակավայրին հարող հողամասի նկատմամբ ճանաչվել է ՀՀ սեփականության իրավունքը. Գլխավոր դատախազություն Այսօր, 10:06 ՀՀ իշխանությունների «խաղաղության օրակարգը» թղթի կտոր ստանալով՝ վերարտադրման հնարավորությունն է․ Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:01 Հայաստանի իշխանության զիջողական, պարտվողական քաղաքականության հիմքում նաև 2 տարի առաջ այս օրը ադրբեջանական ագրեսիայի ծանր հետևանքներն են Այսօր, 09:47 «Ժողովուրդ». Կոռուպցիոն վարակն արդեն իշխանության շարքերում է և ախտահարում է Փաշինյանի կառավարության բոլոր օղակներին Այսօր, 09:45 «Հրապարակ». Արմեն Խաչատրյանը հիմիկվանից պատրաստվում է Գորիսի հաջորդ ընտրություններին Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Ինչպիսի՞ առերևույթ կոռուպցիոն շղթա է գործում Նիկոլ Փաշինյանի հետհեղափոխական Հայաստանում Այսօր, 09:41 «Հրապարակ». Փաշինյանը բաց չի թողնի ցարին տետատետ շնորհավորելու, նրա «խաչը համբուրելու» առիթը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Չլսված բան է. ժողովրդի կողմից ընտրված թեկնածուներին ՔՊ-ն զրկում է իրենց կարգավիճակից Այսօր, 09:37 «Հրապարակ». Էջմիածնում տեղի կունենա՞ հակաեկեղեցական ցույց՝ Վեհափառի հրաժարականի պահանջով Այսօր, 09:36 «Ժողովուրդ». 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանի ազատումը բավականին խոր արմատներ ունի Այսօր, 09:34 «Հրապարակ». Հասարակությանը յուրայինների ու թշնամիների բաժանած ՔՊ-ական իշխանությունը հայկական ընդդիմությանը համարում է իր թշնամին 12/09/2024 22:47 Փաշինյանը Բլինքենի հետ «խաղաղության» գործընթացն է քննարկել 12/09/2024 22:43 Կառավարությունից չեն հերքում Եղիշե Կիրակոսյանի կողմից հրաժարականի դիմում ներկայացնելու մասին տեղեկությունները 12/09/2024 22:27 Ինչ կրքեր են բորբոքվել Դիլիջանում՝ Նիկոլ Փաշինյանի քեռու տղայի շուրջ․ մանրամասնում է Ոսկան Սարգսյանը 12/09/2024 22:03 Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու դեպքով կրքերը չեն հանդարտվում․ Մինչ օրս իրավապահները շենքի բնակիչներին տանում են հարցաքննության․ Armlur.am 12/09/2024 21:43 Հաստատվել են 3-րդ քննաշրջանի էքստեռն ավարտական քննությունների օրերը 12/09/2024 21:28 Հիվանդություններ, որոնք սրվում են աշնանը 12/09/2024 21:10 Ընթացիկ տարում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել 4 034 մարդ 12/09/2024 20:52 Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ․ Հարավային Կորեան, ԱՄՆ-ը և Ճապոնիան պայմանավորվել են հակազդել 12/09/2024 20:35 Փաշինյան․ «Ճամփորդությունը ճիշտ ընտրություն է, որովհետև դա էլ է շատ կարևոր» 12/09/2024 20:27 Միրզոյան․ «Հայաստանն ունի ակտիվ խաչմերուկի վերածվելու մեծ ներուժ» 12/09/2024 20:09 Համացանցում գործում է թմրամիջոցների իրացման շուրջ 500 էջ, որից շուրջ 300-ը խանութներ են․ Արգելափակվել է ընդամենը 15-ը 12/09/2024 19:59 Հայաստանում առանձնապես ծանր հանցագործություններն ավելացել են 13,2%-ով 12/09/2024 19:49 Շիրակի մարզպետարանի պաշտոնյային և Գյումրու դպրոցներից մեկի տնօրենին կալանավորել են 12/09/2024 19:28 Վրաստանում հայտարարել են՝ դրսից միջամտում են իրենց ներքին գործերին․ Ռուսական հետախուզությունն էլ դա վկայող տվյալներ է տրամադրել 12/09/2024 19:16 Հայաստանի գործող վարչախումբը շարունակում է կատարել գործողություններ, որոնք բերելու են մեր երկրի անվտանգային համակարգերի իսպառ փլուզմանը․ ՀՀԿ 12/09/2024 19:03 Արդեն 3 ամիս է՝ Գերասիմ Վարդանյանը հերթական քրեաքաղաքական շինծու գործով գտնվում է անազատության մեջ․ Փաստաբան 12/09/2024 18:47 Թրոմբոցիտոպենիա. Որոշ դեպքերում անհրաժեշտ է ուռուցքաբանի, հեպատոլոգի, ռևմատոլոգի խորհրդատվություն 12/09/2024 18:31 Արագածոտնի և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը կվերականգնվի սեպտեմբերի 13-ին 12/09/2024 18:13 Իրականությունն այլ է․ հիմք չունեք պնդելու, թե Կիրանցի բնակիչների վկայականները կեղծ են․ Գառնիկ Դանիելյանը՝ դատախազությանը 12/09/2024 17:51 Նալբանդյան գյուղում վիրավորված ոստիկանի վիճակը կայուն ծանր է 12/09/2024 17:33 Կեղծ ահազանգեր են ստացվել Երևանի առևտրի կենտրոններում ռումբերի «առկայության» մասին 12/09/2024 17:18 Փաշինյանը տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթների մշակման անհրաժեշտություն է տեսնում 12/09/2024 17:06 Բարձր ենք գնահատում, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը առաջնահերթություն է Իրանի նոր նախագահի համար․ Պուտին 12/09/2024 16:51 Աննա Վարդապետյանը Եվրաջասթի նախագահին Հայաստան է հրավիրել 12/09/2024 16:28 «Դատապարտյալների հիվանդանոց»-ի բուժքրոջ մոտ թմրամիջոց է հայտնաբերվել 12/09/2024 16:23 Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 12/09/2024 16:03 Անկախության օրն Անահիտ աստվածուհու բրոնզե արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում 12/09/2024 15:56 Գեղարքունիքի պարեկները ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել 12/09/2024 15:55 ՊԵԿ-ը կանխել է մաքսանենգ ճանապարհով ադամանդանման քարերի ներմուծման փորձը (Տեսանյութ) 12/09/2024 15:35 Չանչարևիչի հասցեին «Հայաստան» խմբակցության պատգամավորի կողմից հնչել են անհարկի վիրավորանքներ և մեղադրանքներ. ՀՖՖ-ն դատապարտում է 12/09/2024 15:29 Վանաձորի համայնքապետարանի նախկին աշխատակիցը 9 տարի շարունակ հավաքագրել է հարկերը՝ ավելի քան 18 մլն դրամ, սակայն չի մուտքագրել բյուջե 12/09/2024 15:23 Գառնիկ Դանիելյանն արել է իրականությանը չհամապատասխանող հայտարարություն. ՀՀ գլխավոր դատախազություն 12/09/2024 15:18 Խնձորեսկում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը 12/09/2024 15:00 Սուրեն Պապիկյանն ու Դուն Ցզյունը պատրաստակամություն են հայտնել Հայաստան-Չինաստան համագործակցությունն էլ ավելի զարգացնելու