27/09/2021 10:50
Բաքուն կոչ է արել Երևանին կարգավորել հարաբերությունները` տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով
Բաքուն կոչ է արել Երևանին կարգավորել հարաբերությունները` տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով:
«Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ միջազգային իրավունքի սկզբունքներին, մասնավորապես, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և միջազգային սահմանների անձեռնմխելիությանը խստորեն հետևելու հիման վրա», - հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում Հայաստանին հարգել այս հիմնարար սկզբունքները և կատարել միջազգային պարտավորությունները՝ խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար: