ՀՀ-ն հետևողական է լինելու Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման և պաշտպանության հարցում, ջանքեր գործադրել՝ հասնելու ԼՂ հակամարտության արդարացի լուծմանը. ԱԳՆ

27/09/2021 13:24

ՀՀ-ն հետևողական է լինելու Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման և պաշտպանության հարցում, ջանքեր գործադրել՝ հասնելու ԼՂ հակամարտության արդարացի լուծմանը. ԱԳՆ


ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի տարելիցի կապակցությամբ։

 

«2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի ուղղակի աջակցությամբ և մասնակցությամբ, ինչպես նաև Մերձավոր Արևելքից զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդին զրկել իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից։

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում և հարգանքի տուրք մատուցում արցախյան բոլոր պատերազմներում նահատակված մեր հերոսների հիշատակի առջև, որոնք ընկան հանուն ազատության ու իրենց հայրենակիցների արժանապատվության և կյանքի իրավունքի պաշտանության։

Սեպտեմբերի 27-ին սկսված և 44 օր տևած պատերազմն ուղեկցվում էր Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներով, պատերազմական հանցագործություններով և զանգվածային այլ ոճրագործություններով։ Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և օդային հարվածներով, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառմամբ, միտումնավոր թիրախավորում էին քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչը հանգեցրեց քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և ավերածությունների։ Իրագործված զանգվածային ոճրագործությունները մանրակրկիտ կերպով փաստագրվել և ներկայացվել են միջազգային կազմակերպություններին ու միջազգային մասնագիտացված կառույցներին։ Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են միջազգային տարբեր հարթակներում։

44-օրյա պատերազմը նախապես ծրագրված ու նախապատրաստված ռազմական ագրեսիա էր, որի նպատակն էր ուժի կիրառման և հայ բնակչության բնաջնջնման միջոցով միջազգային օրակարգից հանել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը։ Այդ մասին են վկայում ինչպես պատերազմին նախորդած շրջանում Ադրբեջանի գործողությունները, այնպես էլ՝ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականությունը։ Ադրբեջանի իշխանություների կողմից տարիներ շարունակ վարվող հայատյացության քաղաքականությունն ու ուժի կիրառման սպառնալիքները, միջազգային միջնորդների կողմից հակամարտության կարգավորման և հրադադարի ամրապնդման առաջարկների մերժումը, հրադադարի համակարգված և պարբերական խախտումները, միջազգային պարտավորությունների խախտմամբ սպառազինության մեծաքանակ կուտակումները և շփման գծի երկայնքով պարբերաբար անցկացվող հարձակողական բնույթի զորավարժությունները, համավարակի պայմաններում գլոբալ զինադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին միանալուց հրաժարվելը, ինչպես նաև պատերազմից հետո հնչող հայտարարություններն առ այն, որ Լեռնային Ղարաբաղը դադարել է գոյություն ունենալ, գալիս են հաստատելու, որ Ադրբեջանը երբևէ շահագրգռված չի եղել խաղաղ միջոցներով հակամարտության կարգավորմամբ:

Ադրբեջանը հետևողականորեն խոչընդոտում էր հումանիտար հրադադար հաստատելու միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, ինչի հետևանքով նախարարական մակարդակով ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ համաձայնեցված երեք հրադադարներն այդպես էլ կյանքի չկոչվեցին։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի նախաձեռնությամբ կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը, որին հետևեց ՌԴ խաղաղապահների մուտքը Լեռնային Ղարաբաղ, դադարեցրեց Ադրբեջանի ագրեսիան և պայմաններ ստեղծեց Արցախում բնակչության համապարփակ անվտանգության երաշխավորման համար։

Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով Արցախի հայության առջև ծառացան բազմաթիվ հումանիտար խնդիրներ․ 90 հազարից ավել արցախահայեր ստիպված եղան լքել իրենց մշտական բնակության վայրերը, որոնց գերակշիռ մասը ներկայումս վերադարձել են Արցախ։ Ավելի քան 40 հազար մարդ զրկվել է տնից և ունեցվածքից, ավերվել են կենսական նշանակության ենթակառուցվածքներ, այդ թվում՝ դպրոցներ և հիվանդանոցներ։ Այս առումով Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է միջազգային հումանիտար և այլ մասնագիտացված կառույցների անխափան մուտքն Արցախ, ինչն առանցքային նշանակություն ունի պատերազմի արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամի համապարփակ և արդյունավետ լուծման համատեքստում։

Շուրջ մեկ տարի անց Ադրբեջանը դեռևս շարունակում է պատանդառության մեջ պահել բազմաթիվ հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց՝ խախտելով ինչպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, այնպես էլ՝ միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները։

Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն շարունակում են Արցախի ժողովրդի հանդեպ թշնամական քաղաքականությունը, այլև իրենց վերահսկողության ներքո հայտնված տարածքներում անվանափոխում են հայկական բնակավայրերը, ոչնչացնում ու պղծում են կրոնական սրբավայրերը և մշակութային ժառանգությունը: Այս գործողությունները և հայ բնակչության ամբողջական էթնիկ զտումը ևս մեկ անգամ բացահայտում են այն իրողությունը, որ Արցախի հայերի ֆիզիկակական անվտանգության և կյանքի իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության ներքո։

Ուժի կիրառման և մարդու իրավունքների զանգվածային խախտումների արդյունքում ձևավորված իրողությունները, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի կողմից նմանօրինակ շարունակական գործողությունները չեն կարող ստեղծել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության կայուն հիմքեր։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական լուծումը ենթադրում է Արցախի կարգավիճակի որոշումը՝ հաշվի առնելով ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացումը, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց բնակավայրեր՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը:

Միայն խաղաղ գործընթացի շրջանակներում ձեռք բերված համաձայնությունները կարող են նոր էջ բացել տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և զարգացման համար։

Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու և մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք մեկնարկի դիրքերից։ Միևնույն ժամանակ, առաջնահերթ նշանակություն են ստանում հումանիտար խնդիրների հրատապ կարգավորումը, այդ թվում՝ բոլոր ռազմագերիների և քաղաքացիական պանտանդների հայրենադարձումը և բռնի անհետացման դեպքերի հասցեագրումը:

Հայաստանը շարունակելու է հետևողական լինել Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ու պաշտպանության հարցում և ջանքեր գործադրել՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի, համապարփակ ու տևական լուծման և երաշխավորելու իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու արցախահայության իրավունքը», - նշված է հայտարարության մեջ։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:19 Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ Այսօր, 18:04 Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը (Լուսանկարներ) Այսօր, 17:52 «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Այսօր, 17:41 Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Լուսանկարներ) Այսօր, 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան Այսօր, 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Այսօր, 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Այսօր, 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան Այսօր, 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ Այսօր, 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը Այսօր, 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Այսօր, 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը Այսօր, 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան Այսօր, 16:29 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան Այսօր, 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին Այսօր, 16:07 «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Այսօր, 16:00 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 15:56 Երբ գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով Այսօր, 15:44 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Այսօր, 15:36 Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 15:24 Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ Այսօր, 15:10 Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Այսօր, 15:04 Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում, ոգին անկոտրում է. Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին Այսօր, 15:01 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Այսօր, 14:53 Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան Այսօր, 14:49 Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ Այսօր, 14:42 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն Այսօր, 14:28 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:14 Չկա որևէ առանձին վերցրած պաշտոնյա, որն իրավունք ունի որոշելու, թե որն է ՀՀ սահմանը. Ավետիք Չալաբյան Այսօր, 14:10 «Նիկո՛լ, ցեղասպան». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին այսպես դիմավորեցին. նա ժպտում էր (Տեսանյութ) Այսօր, 13:55 Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա․ Բագրատյան Այսօր, 13:40 Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ Այսօր, 13:35 Պաշտպանության նախարար Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին Այսօր, 13:21 Անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել ձևավորվող հակազդեցությունը. Հայտարարություն` Տավուշից Այսօր, 13:17 Հիշողություն չդառնալու համար հիշել է պետք՝ սխալն էլ, տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ. Նազենի Հովհաննիսյան Այսօր, 13:09 «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Այսօր, 13:03 Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:00 ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Այսօր, 12:57 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը՝ Հայաստանի մասին Այսօր, 12:55 «Հատել է բոլոր կարմիր գծերը». Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ կապված` Մոսկվան հարցում կուղարկի Երևանին Այսօր, 12:50 Մինչ հայության մի հատվածը ցնծում է պետության տարածքը կրճատող ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ Այսօր, 12:44 Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ) Այսօր, 12:42 ԱՄՆ դեսպանը հրգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 12:39 Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի դեմ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան Այսօր, 12:33 Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ Վահագն Խաչատուրյան Այսօր, 12:29 Իշխանությունը քաղաքական նկատառումներով՝ Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. Պատգամավորները ՁՊՎ-ում տեսակցել են քաղաքագետին Այսօր, 12:19 «Այլևս երբեք»․ ՀՀ-ում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Այսօր, 12:01 Տավուշում որևէ դիրք չի հանձնվել. Պաշտպանության փոխնախարար Այսօր, 11:58 ՄԻՊ աշխատակիցներն այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին (Տեսանյութ) Այսօր, 11:55 Պայքարը շարունակվում է. գնդապետ Մախսուդյանը` հիվանդանոցից Այսօր, 11:50 Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը. ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի Այսօր, 11:47 Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել. Տիգրան Ավինյան Այսօր, 11:42 Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին Այսօր, 11:39 Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ Այսօր, 11:29 Բելգիայի ԱԳ նախարարի մասնակացությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում Այսօր, 11:25 Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել Այսօր, 11:22 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն Այսօր, 11:13 Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Ֆրանսիայի դեսպան Այսօր, 11:07 Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը Այսօր, 11:03 Փաշինյանի ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը․ Թյուրքագետ Այսօր, 11:00 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ Շվեյցարացի պատգամավոր Այսօր, 10:58 Հացադուլից հետո հորս պահման պայմանները խստացվել են․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ CNN-ին Այսօր, 10:55 Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց ցեղասպանության օրվա առթիվ` Հայաստանի ղեկավարի կողմից. Թուրքագետ Այսօր, 10:51 Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա (Տեսանյութ) Այսօր, 10:48 Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ՀՀ ԱԳՆ Այսօր, 10:44 Այս պահին Սրբազանին ուղղված յուրաքանչյուր հարված իրականում մեր երկրի ու ժողովրդի ապագան է վնասում. Հրանտ Մելիք-Շահնազարյան Այսօր, 10:40 Առաջին սահմանային սյունը տեղադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սա ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Այսօր, 10:32 Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան Այսօր, 10:29 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը Այսօր, 10:26 Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Այսօր, 10:22 ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը. Շվեդիայի խորհրդարանի անդամ Այսօր, 10:18 Վերահաստատում ենք մեր հանձնառությունը` հանցագործության դատապարտման, ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում. ՄԻՊ ուղերձը Այսօր, 10:08 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան Այսօր, 10:05 Ավտոմեքենան բախվել էր գազատար խողովակին. գազի արտահոսք է եղել Այսօր, 10:00 Քաղաքացին Երևանի նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ Այսօր, 09:57 Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար Այսօր, 09:52 109-րդ տարելիցն է, պիտի ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը, պիտի կանխենք ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան Այսօր, 09:46 «Ժողովուրդ». ՔՊ-ի համար ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է, անգամ, եթե դա Հայաստանի շահերից է բխում Այսօր, 09:43 Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի բացմանը Այսօր, 09:36 «Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին Այսօր, 09:31 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ. կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը. Սերժ Սարգսյան Այսօր, 09:28 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Այսօր, 09:22 ​Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. մեր ժողովուրդը հզոր է ու պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Վեհափառ Հայրապետ Այսօր, 09:17 «Հրապարակ». Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը, թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն Այսօր, 09:14 Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին Այսօր, 09:12 «Հրապարակ». Տավուշյան ընդվզումը վախեցրել է իշխանական շատ պատգամավորների Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Այսօր, 09:09 Մեծ եղեռնը դատավճիռ չէ մեզ համար, այլևս երբեք. մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 09:08 «Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին Այսօր, 00:31 Տավուշում բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել՝ բացի Սուրեն Պետրոսյանից․ նրան մեղադրում են իբր «խուլիգանություն» կատարելու մեջ 23/04/2024 23:54 Ոստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 23/04/2024 23:40 Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն. ԵԿՄ Վանաձորի խորհուրդ 23/04/2024 23:26 Ով փորձում է կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանությունը, նզովյալ պիտի լինի, ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա 23/04/2024 23:06 Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ հետաքննել ոստիկանների կողմից անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դեպքերը․ Freedom House 23/04/2024 22:36 Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում․ Հուսամ՝ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղադրված սահմանային առաջին սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել 23/04/2024 22:19 Տավուշի Կիրանցում ջահերով երթ է՝ ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակի 23/04/2024 22:01 Անահիտ Մանասյանը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին 23/04/2024 21:55 Իրենք «մոռանում են», որ Թուրքիայի կամ Ադրբեջանի ագենտներ են, մանիպուլյացիա են անում, հոգևորականին են վարկաբեկում․ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյան 23/04/2024 21:38 Տավուշից տարածքներ հանձնելու դեմ հանդես եկող 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկել ոստիկանները

Տվյալ բաժնի վերջին նյութերը