27/09/2021 11:17
Ամերիկահայերը Վաշինգտոնում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատների առջև դատապարտել են թշնամի պետությունների ագրեսիան
44-օրյա պատերազմի տարելիցի օրը ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչները ակցիա են կազմակերպել Վաշինգտոնում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատների առջև։
Ակցիայի մասնակիցները, Հայաստանի և Արցախի դրոշներով ու պաստառներով, Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատների առջև հնչեցրել են կոչեր՝ «Արցախը Հայաստան է», «Ադրբեջանը սանձազերծել է պատերազմը», «Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանությունը», «Վերադարձրեք գերիներին», «Ադրբեջանը խաղաղության հարցում գործընկեր չէ», «Պայքարելու ենք մինչև վերջ», «Հայաստանը հասնելու է արդարության», ինչպես նաև պարսավանքի խոսքեր են ուղղել ագրեսոր պետությունների ղեկավարներին՝ «Ամոթ Էրդողանին, ամոթ Ալիևին»։