27/09/2021 12:10
Հավատքով ու նվիրումով պաշտպան կանգնեցե՛ք հայրենիքին, թշնամիու դիմաց մնացե՛ք ամուր. Արամ Ա
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն ուղերձ է հղել 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ:
«Արցախjան 44-օրեայ պատերազմի տարելիցին տխուր առիթով մեր նայվածքները ու մտածումներն ենք ուղղում առաջին հերթին նահատակների ծնողներին՝ ասելով.- ձեր զավակները իրենց արյունը թափեցին հայրենիքի անվտանգության ու անկախության համար։
Նա, որ այս սրբազան նպատակի համար իրեն կզոհի՝ նահատակ է և դուք հպարտ պետք է լինեք, որ ձեր զավակները մեր ազգի ու հայրենիքի համար դարձել են նահատակներ։
Այսօր, երբ հիշում ենք մեր նահատակներին, նաև պետք է լսենք երկնքից երկիր մեզ հասնող նրանց պատգամը.- հավատքով ու նվիրումով պաշտպան կանգնեցեք հայրենիքին, թշնամու դիմաց մնացե՛ք ամուր, անզիջող՝ հավատքով ու կամքով կռանված», - ասված է ուղերձում: