27/09/2021 09:49
Եռաբլուր է այցելել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին
Վաղ առավոտից 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամները, քաղաքացիներն ու պաշտոնյաներն այցելում են Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի զոհված հերոսների հիշատակին։
44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ Եռաբլուր է այցելել նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Դեսպանը ծաղիկներ է խոնարհել զոհված զինծառայողների շիրիմներին, հարգել նրանց հիշատակը, շիրիմներից մեկի մոտ մխիթարանքի խոսքեր է ուղղվել ընկած հերոսներից մեկի ծնողին։