Սեպտեմբերի 27-ն էր. որոշվեց՝ 2 եղբայր կամ հայր ու որդի միասին պետք է չգնան. հուզմունք և հպարտություն. այս տեսակը չի՛ կրող պարտվել. Իշխան Սաղաթելյան

27/09/2021 14:07

Սեպտեմբերի 27-ն էր. որոշվեց՝ 2 եղբայր կամ հայր ու որդի միասին պետք է չգնան. հուզմունք և հպարտություն. այս տեսակը չի՛ կրող պարտվել. Իշխան Սաղաթելյան


Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սեպտեմբերի 27, ժամը 07:50, հեռախոսիս զանգ եկավ. Գեղամն էր Մանուկյան:

Կիսամուննաթ տոնով հարցրի՝ ի՞նչ է եղել, Գեղա՛մ, այս ժամին, ասաց՝ Արցախում պատերազմ է, հարցրի՝ լո՞ւրջ, ասաց՝ այո՛, տարբեր ուղղություններով հարձակվել են։ Հարցրի՝ տղերքին ասե՞լ ես, ասաց՝ դեռ չէ, քեզ եմ առաջինը զանգում։ «Լավ, իջնում եմ ԳՄ», - ասացի ես և հագնվելու ընթացքում սկսեցի զանգել ԳՄ ընկերներին, բայց նախ զանգեցի ընկեր Հրանտ Մարգարյանին, որն ասաց՝ տեղյակ եմ, տղերքին արդեն հանձնարարել եմ, թե ինչ անեն, գալիս եմ գրասենյակ։
 
Գրասենյակ գնալու ճանապարհին զանգեցի Արցախի ընկերներին. Արթուրը Մոսիյան չպատասխանեց, Դավիթը Իշխանյան հաստատեց Գեղամի ասածը, բայց արդեն դրա կարիքը չկար. ռմբակոծման ձայները լսվում էին։ Պայմանավորվեցինք կապի մեջ լինել։ Դավիթը շատ բնական ձևով հարցրեց նաև, թե՝ երբ եք գալու...
 
08:30-ին ԳՄ շենքի մոտ հանդիպեցի Գեղամ Մուշեղյանին. նա արդեն զինվորական հագուստով էր՝ կազմ ու պատրաստ։ Գեղամը զոհվեց հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Երևանի կոմիտեի նախագահն էր... Գեղամին հարցրի՝ ի՞նչ կա, ասաց՝ ընկերներին հավաքում ենք կոմիտեների գրասենյակներում, մինչև որոշենք, թե երբ ենք շարժվում, ամեն ջոկի պատասխանատու իր գործը գիտի։
 
8:30-ին արդեն ԳՄ-ի շենքի մոտ զինվորական հագուկապով պատրաստ տղերք կային, եռուզեռ էր։ Մինչև աշխատասենյակ հասնելը աստիճանների վրա, միջանցքում հանդիպեցի մեր մյուս՝ մարտական ուղի անցած տղերքին` ընկերներ Իգորին, Հարմիկին, Արտաշեսին, Մխոյին, Չեչենին… Մի աննկարագրելի հուզմունք ու հպարտություն զգացի, վստահություն ու մտածում էի՝ այս տեսակը երբեք չի կարող պարտվել։
 
08:50-ին ԳՄ նիստ արեցինք։ Նիստին մասնակցում էին նաև ընկեր Հրանտ Մարգարյանը և Բյուրոյի ընկերները։ Նիստը տևեց մոտ կես ժամ, մեր նիստերը, սովորաբար, երկար են տևում, բայց սա հերթական ժողով չէր, պետք էր արագ որոշումներ ընդունել. չորս հիմնական որոշում ընդունեցինք:
Որոշվեց հերևյալը․
 
1. Հանդես գալ հայտարարությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ մի կողմ ենք դնում բոլոր քաղաքական տարաձայնությունները, բանակի զինվորն ենք և պետության կողքին։
 
2. Որոշվեց կազմակերպել ՀՅԴ կամավորների առնվազն 2 վաշտ, որոնք պատրաստ կլինեն օրվա ընթացքում մեկնել սահման։ Որոշվեց ժամը 12:00-ին Արամ Մանուկյանի արձանի մոտ հավաքել առաջին երկու վաշտերը, ՊՆ-ի հետ կատարել համապատասխան դասավորումները և շարժվել։ Որոշվեց նաև դա անել հրապարակային և կոչով դիմել մեր հայրենակիցներին։
 
3. ԳՄ-ն որոշեց, որ ես զանգահարեմ Նիկոլ Փաշինյանին և փոխանցեմ մեր որոշումը, հարցնեմ, թե ինչո՞վ կարող ենք օգտակար լինել։
4. Որոշվեց քաղաքական դաշտի ընդդիմադիր կուսակցությունների հավաք կազմակերպել ժամը 15:00-ին։ Նպատակը նույնն էր՝ համախմբվել. երկիրը պատերազմի մեջ է։
 
Նիստի վերջում կատարեցինք աշխատանքի բաժանում՝ ով ինչ է անելու, նշանակեցինք պատասխանատուներին, անցանք գործի։
09:30-ին զանգահարեցի Նիկոլ Փաշինյանին, անմիջապես պատասխանեց։ Հարցրի սահմանների վիճակի մասին և փոխանցեցի մեր որոշումը՝ ՀՅԴ-ն պետության և բանակի կողքին է, առաջիկա ժամերին արդեն 2 վաշտ կմեկնի ճակատ, նաև հարցրի ի՞նչ կարող ենք անել, ասաց՝ շնորհակալ եմ վերաբերմունքի համար, խնդրեց որ Հայ դատի գրասենյակները, ՀՅԴ արտերկրի կառույցները աշխարհին ներկայացնեն, որ Ադրբեջանը և Թուրքիան համատեղ ագրեսիա են սկսել Արցախի դեմ։ Պատասխանեցի, որ Բյուրոն արդեն հանձնարարություն տվել է, պայմանավորվեցինք կապը պահել։
 
Այդ ընթացքում ներս մտավ ԳՄ անդամ, բժիշկ Տարոն Տոնոյանը, ասաց՝ ընկերնե՛ր, դե ես գնացի, պինդ մնացեք, թիկունքը պինդ կպահեք։ Հարցրի՝ ո՞ւր, պատասխանեց՝ ես ո՞ւր եմ լինում պատերազմի ժամանակ՝ ճակատ, հավանաբար՝ էլի Հադրութ։ Ասացի՝ ընկե՛ր, «Երկիրի» լրագրողը միջանցքում է, կարճ մի բան ասա, նոր շարժվի, ասաց՝ դրա ժամանակը չի, գնամ-հասնեմ, մեքենան վեշչով, դեղորայքով բեռնված-կանգնած է։ Կրկին հուզմունք և հպարտություն. այս տեսակը չի՛ կրող պարտվել։
 
Ընկեր Տարոնի հետ պատերազմի 44 օրերի ընթացքում գրեթե ամեն օր կապի մեջ եմ եղել և երբեք չեմ մոռանա հոկտեմբերի 3-ի մեր խոսակցությունը. այդ օրը ես Արցախում էի, այդ օրը Տարոնը չդիմացավ, ասաց իրականությունը, ձայնը մինչև հիմա գլխիս մեջ է... Բայց դա առանձին թեմա է, դրա մասին մի ուրիշ անգամ։
 
Ժամը 12:00-ին տեղի ունեցավ ՀՅԴ կամավորների հավաքը Արամ Մանուկյանի արձանի մոտ։ Հրանտ Մարգարյանը ելույթ ունեցավ․ մարտակոչ, այդ պահին անհրաժեշտ խոսք և կարևոր ասելիք...
 
Ի դեպ, երբ Արամ Մանուկյանի արձանի առջև մարտակոչ էր հնչում և ասվում էր, որ մեր գլխավոր խնդիրը թշնամուն ծնկի բերելն է, այդ նույն պահին խորհրդարանում՝ զուգահեռ տեղի ունեցող նիստում, ՆՓ-ն հայտարարում էր՝ եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք համարելու...
 
Հրանտ Մարգարյանի թիկունքին՝ Արամի արձանի դիմաց, Եռագույնով կանգնած էր ՀՅԴ ուսանողականի անդամ Կիմ Խաչատրյանը, Կիմը զոհվեց հոկտեմբերի 31-ին՝ Արցախի հյուսիսային պաշտպանական դիրքերում։
 
Ժամը 15:00-ին ՀՅԴ գրասենյակում տեղի ունեցավ ընդդիմադիր կուսակցությունների հանդիպում. մոտ 14 կուսակցություն էր ներկա, ի պատիվ ընդդիմադիր ուժերի՝ կար 100% համախմբում։ Մի կողմ դրվեցին ներքաղաքական հարցերը, և տարածեցինք հայտարարություն համախմբվելու, պետության, Արցախի կողքին կանգնելու և պայքարելու անհրաժեշտության մասին։
 
Զանգահարեցի նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Նրանք արդեն կապի մեջ էին Արցախի հետ, բավականին ծանոթ սահմանային իրավիճակին, մի քանի բառով քննարկեցինք իրավիճակը, կարևորվեց բոլոր ուժերի և կարողությունների մեկտեղումը և ուղղորդումը դեպի Արցախ։
 
Թեև առաջին 2 վաշտերը պատրաստ էին, տեխնիկական պատճառներով՝ կապված ՊՆ-ից զենքի, հագուստի ստացման հետ, որոշվեց, որ 27-ի երեկոյան պետք է գնա մեկ վաշտ՝ 100 հոգի։ ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնի մոտ վեճ էր, թե ովքեր էին այդ 100-ը։ Տղերքից ով դուրս էր մնում՝ մեծ վեճ էր առաջանում։ Որոշվեց, որ 2 եղբայր կամ հայր ու որդի միասին պետք է չգնան։ Ուշ գիշերով առաջին վաշտին ճանապարհեցինք։ Կրկին հուզմունք, պատասխանատվություն և հպարտություն։ Առաջին վաշտի մեջ կային Արցախյան երկու պատերազմների մասնակիցներ, երիտասարդներ, Սփյուռքից ընկերներ։ Հատկապես երիտասարդ տղերքին գրկախառնվելուց մի կերպ էի զսպում հուզմունքս, բայց տղերքը մի ուրիշ ձև պինդ էին, առաջին փորձությունը անցել էին 2016 թ. Ապրիլյանի ժամանակ: Տղերքը գիտեին, թե ուր են գնում և ինչի համար, նրանք վաղուց էին երդում տվել՝ «Ծառայել Հայաստանի և հայության ազատագրության Դատին և, եթե հարկ լինի, նաև կյանքի գնով...»։
 
Հ.Գ․ Սա 2020 թ. սեպտեմբերի 27-ի՝ չարաբաստիկ պատերազմի առաջին օրվա իմ հիշողություններն էին և այդ օրվա ժամանակագրությունը։
(Շարունակելի)»:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:47 Երևանում բարձրահարկ շենքի բակում կայանված Nissan March-ում բռնկված հրդեհի հետևանքով այն վերածվել է մոխրակույտի Այսօր, 12:41 Քննարկվում է դպրոցների արձակուրդային շրջանը ևս մեկ շաբաթով երկարացնելու հարցը. Առողջապահության նախարար Այսօր, 12:39 Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման գործընթացին, սպասում է դրական ազդակի Բաքվից. ԱԽ քարտուղար Այսօր, 12:36 Այս պահին 200-ից ավելի քաղաքացի սպասում է հոսպիտալացման. Անահիտ Ավանեսյան Այսօր, 12:30 Մեր 14–ամյա դուստրը վարակվել էր կորոնավիրուսով, բայց մեզնից ոչ մեկը չվարակվեց. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:24 Ընտանիքի անդամների հետ Աղվան Հովսեփյանի տեսակցությունների սահմանափակումը վերացնելու միջնորդությունը մերժվել է. Փաստաբան Այսօր, 12:19 Սուրեն Պապիկյանին տրամադրվել է չվճարվող արձակուրդ՝ մինչև նոյեմբերի 3-ը ներառյալ Այսօր, 12:13 «ՔԿՀ-ները Հայաստանում հանցագործ արտադրող ձեռնարկություններ են». Կառավարությունը որոշեց փակել «Կոշ» ու «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները Այսօր, 12:08 Փաշինյանը խուսափում է այցելել Արցախ, քանի որ վախենում է, չի համարձակվում որևէ քայլ անել, որը կզայրացնի Ալիևին. Աղվան Վարդանյան Այսօր, 12:03 Հաստատվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը Այսօր, 12:01 Ռազմիկ Պետրոսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ Այսօր, 11:55 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Honda Elysion-ն ու Honda CRV-ն, վերջինս գլխիվայր շրջվել է, կա վիրավոր Այսօր, 11:50 «Գազելների» տրամաբանությանը վերադարձ չի լինելու. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:47 ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածուին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար Այսօր, 11:40 Դպրոցական աշնանային արձակուրդը չի երկարաձգվել ևս երկու շաբաթով Այսօր, 11:34 Պատվաստման կեղծ սերտիֆիկատ տալու համար 6 հոգի կալանավորված է. Վարչապետ Այսօր, 11:31 Փաշինյանը մեկնաբանեց հայտնի լուսանկարը և նշեց մահերի պատասխանատուներին Այսօր, 11:23 Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը ծայրահեղ լարված է. լոքդաուն չի լինի, բայց խստացումներ են լինելու. Փաշինյան Այսօր, 11:13 ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը չհաստատվեց Այսօր, 11:07 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2307 նոր դեպք, մահացել է 49 մարդ Այսօր, 10:55 Գործարկվելու է Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի շչակը Այսօր, 10:47 ՀՀ նախագահը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, ԶՈՒ գերագույն հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ (Տեսանյութ) Այսօր, 10:39 Արման Թաթոյանին քաղաքական բնույթի որևէ առաջարկ չի արվել, նա առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ. Աշխատակազմ Այսօր, 10:35 Հայաստանի երկնքի պողպատե թռչունները. «Արմենիան Հելիքոփթերս» (Տեսանյութ) Այսօր, 10:30 ԱԱԾ-ն բացահայտել է տեղական ինքնակառավարման մարմնում կոռուպցիոն սխեմաներ (Տեսանյութ) Այսօր, 10:22 Արցախի զգալի մասը դավադիր պատերազմում թշնամուն հանձնած անձնավորության հետ չի կարող լինել որևէ փակ քննարկում. «Հայաստան» դաշինք Այսօր, 10:13 ԵՊՀ աշխատակիցների 60%-ից ավելին «COVID-19»-ի դեմ առնվազն մեկ դեղաչափով արդեն պատվաստվել է. Հովհաննիսյան Այսօր, 09:42 «Ժողովուրդ». Դադարեցվում է «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը Այսօր, 09:41 «Հրապարակ». ՔՊ-ն ամեն ինչ անում է Տաթևում իշխանությունն ընդդիմությանը չհանձնելու համար Այսօր, 09:39 «Փաստ». Արթիկի գործող քաղաքապետը չի ցանկացել որևէ առնչություն ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ Այսօր, 09:37 «Ժողովուրդ». Հայաստանի տարածքում հայտնվել են թուրքական ալիքներ Այսօր, 09:34 «Հրապարակ». Արման Թաթոյանին ձեռքից ձեռք են խլում Այսօր, 09:32 «Փաստ». Քննարկվում է առաջիկայում որոշ խստացումներ սահմանելու հարցը Այսօր, 09:31 «Ժողովուրդ». Ինչու էր ԱԺ եկել հենց Կամո Քոչունցը Այսօր, 09:29 «Հրապարակ». Գորիս-Կապան ավտոճանապարհի ադրբեջանական անցակետում ամեն օր նոր կարգ են սահմանում Այսօր, 09:26 ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական ԶՈՒ անօրինական տեղակայումներից և ամրացման աշխատանքների վերաբերյալ Այսօր, 09:22 «Փաստ». ՏԻՄ ընտրություններում «քինդեր սյուրպրիզ» դարձավ «Ապրելու երկիր» կուսակցությունը Այսօր, 09:19 «Ժողովուրդ». Նազելի Բաղդասարյանն առաջիկայում Շիրակի մարզպետ կնշանակվի Այսօր, 09:15 «Հրապարակ». Դավիթ Գևորգյանի անսպասելի հրաժարականը պայմանավորված է ՏԻՄ ընտրություններով 27/10/2021 21:32 Ակբա բանկը դարձել է Հայաստանի ամենաշատ բաժնետեր ունեցող ընկերություններից (Տեսանյութ) 27/10/2021 19:43 Ընդդիմադիրների «վիրավորանքին», եթե լինում է, արձագանքում եք․ հույս ունեմ՝ մի օր, քանի վարչապետ եք, կպատասխանեք նաև Ալիևին․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին 27/10/2021 19:36 Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 94 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված 27/10/2021 19:30 ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի հանրային սննդի օբյեկտներում 27/10/2021 19:23 Ոստիկանությունը շարունակում է հսկողությունը հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ (Տեսանյութ) 27/10/2021 19:18 Սյունիքում զորքերի հետքաշման հրամանը ես եմ տվել՝ պատերազմից խուսափելու համար. ՀՀ վարչապետ 27/10/2021 19:11 «Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հրավերով այս պահին կարող է քննարկել միայն իր հրաժարականի տեքստը. Հայկ Մամիջանյան (Տեսանյութ) 27/10/2021 19:07 Հայկական մանրանկարչություն. Կապանի դպրոցականների համար կիրականացվի «Զարդագիր» ծրագիրը 27/10/2021 18:59 Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-լիտվական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները 27/10/2021 18:53 Զորամասում իրականացվել է մարտական հերթափոխ 27/10/2021 18:47 Իսկ էդ «մոմենտին» Հանրապետության հրապարակով դեղին ժիգուլի անցա՞վ, թե՞ չէ. Վարչապետ Փաշինյան (Տեսանյութ) 27/10/2021 18:42 Կան ռիսկեր, բայց հիմա չեմ կարող պատմել, թե ոնց ենք դրանք զսպելու․ այդ հարցը դեռևս օրակարգում չէ․ փոխվարչապետը՝ ապաշրջափակման տնտեսական ռիսկերի մասին (Տեսանյութ) 27/10/2021 18:33 Նիկոլ Փաշինյանը կոնկրետ չի պատասխանում՝ ե՞րբ կայցելի Արցախ (Տեսանյութ) 27/10/2021 18:29 Հարավում երկաթգծի մասին քննարկում կա, բայց ճանապարհի մասին՝ ոչ․ այլ ճանապարհների կոնսենսուս չկա. Փոխվարչապետ (Տեսանյութ) 27/10/2021 18:25 Եռօրյա զորավարժությունների շրջանակում անցկացվել են հրետանային ստորաբաժանումների ցուցադրական պարապմունքներ 27/10/2021 18:20 Երևանում տեղի է ունեցել Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության բացումը 27/10/2021 18:14 Հիմա քննարկում ենք, թե ինչ երթուղիներով դա պետք է տեղի ունենա․ երթուղիները պետք է խաղաղությունը խորհրդանշեն, ոչ թե կոնֆլիկտը․ Փաշինյանը՝ ապաշրջափակման մասին (Տեսանյութ) 27/10/2021 18:08 Ասում եք՝ տվյալ եք ունեցել, որ պատերազմ է լինելու, բա ինչո՞ւ ԶՈՒ ն համապատասխան մակարդակի չեք բերել. Տիգրան Աբրահամյանը՝ Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ) 27/10/2021 18:03 17-ամյա վարորդը, որ չէր ենթարկվել ոստիկանների պահանջին, վնասելով մայթին կայանած 7 ավտոմեքենա, կալանավորվել է 27/10/2021 17:58 ՀՀ սահմանը չի փոխվել. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 27/10/2021 17:51 «Հաճույքով, նստենք, խոսենք». Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրներին Արցախի հարցով հրավիրեց հանդիպման (Տեսանյութ) 27/10/2021 17:43 ՀՀ նախագահը և արտգործնախարարը մանրամասն տեղեկացված են եղել նոյեմբերի 9-ի փաստաթղթին և դրա ձևավորման ընթացքին. Արարատ Միրզոյան 27/10/2021 17:39 ՊՆ-ն այն կազմակերպությունը չէ, որ ինչ ուզեք հարցնեք, մենք էլ ինչ ուզենք պատասխանենք․ Արշակ Կարապետյանը՝ զորքերը հետ քաշելու մասին (Տեսանյութ) 27/10/2021 17:30 Պուտինի հետ հանդիպումն աննախադե՞պ է անցել. Մկրտչյանի հարցին Կառավարությունից որևէ մեկը չպատասխանեց (Տեսանյութ) 27/10/2021 17:21 Եթե դուք նորից մեզ գրեք, նորից նույն պատասխանն եք ստանալու․ Պաշտպանության նախարարը՝ Մանուկյանին (Տեսանյութ) 27/10/2021 17:19 Ինչո՞ւ ՊՆ-ն չի հրապարակում պատերազմում զոհված տղաների անունները և նրանց հուղարկավորման վայրերը. Գեղամ Նազարյան 27/10/2021 17:15 Հնարավոր հանդիպումների արդյունքում, գուցե, լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում. ԱԳ նախարարը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին (Տեսանյութ) 27/10/2021 17:09 «Էլենէքս» ՍՊԸ-ն շրջակա միջավայրին հասցրել է 6.3 մլն դրամի չափով վնաս 27/10/2021 17:03 Մարդկանց նստացնելը մեր միակ նպատակը չէ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 27/10/2021 16:56 Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին (Տեսանյութ) 27/10/2021 16:51 Պատերազմից հետո ինչո՞ւ մինչև այսօր չեք գնացել Արցախ. Աղվան Վարդանյանը՝ երկրի ղեկավարությանը (Տեսանյութ) 27/10/2021 16:50 Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին մի շարք համայնքներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 27/10/2021 16:45 Փելա սարում որևէ դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել. ՀՀ վարչապետ (Տեսանյութ) 27/10/2021 16:40 Նախագահ Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել 27/10/2021 16:36 Հայտնաբերվել են համայնքային հողամասերի ինքնակամ զավթման, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցման դեպքեր 27/10/2021 16:30 Փակ նիստի տրամադրությունները չէին հուշում, որ մենք բանակցային որևէ առավելություն կարող ենք ունենալ. Մամիջանյան 27/10/2021 16:20 Երկու նամականիշով նոր գեղաթերթիկ «Հռոմի քահանայապետերի առաքելական այցերը Հայաստան. Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» թեմայով 27/10/2021 16:10 Նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է Աբու Դաբի (Տեսանյութ) 27/10/2021 15:58 Արտակ Մանուկյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ 27/10/2021 15:50 Դատավորները, որոնք Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը մերժել են, հրեշտակ են երկնքից իջած, ճի՞շտ եմ հասկացել. Վահագն Ալեքսանյան 27/10/2021 15:37 Հայտնի է՝ ով է լինելու Արագածոտնի նոր մարզպետը 27/10/2021 15:34 Ընդդիմությունը պնդում է՝ պետք է գնալ դատարաններում մի շարք խնդիրների հետքերով, իշխանությունն էլ հակադարձում է՝ դա միջամտություն է դատական իշխանությանը 27/10/2021 15:24 Աշխատակիցների նկատմամբ սեռական ոտնձգությունների և խտրականության համար Ցուկերբերգին ու նրա կնոջը դատի են տվել 27/10/2021 15:15 Թուրքիայի պետական հեռուստատեսությունն ընդհուպ հրապարակել է մի քարտեզ, որտեղ «Զանգեզուրի միջանցք» անվանված էր ամբողջ Սյունիքը. թուրքագետ 27/10/2021 15:07 «Արմենիա» փառատոնի շրջանակում ելույթ են ունեցել Յուրի Մեդյանիկն ու Դմիտրի Յաբլոնսկին 27/10/2021 15:00 Նախագահ Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիայից մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ (Տեսանյութ) 27/10/2021 14:51 Հայտնաբերվել է «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի քրոջ որդիների նկատմամբ ինքնաձիգով սպանության փորձ կատարողը. նա եղել է զինված. shamshyan.com 27/10/2021 14:43 Խոշոր հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից, հայտարարվել է 1-ԲԻՍ կանչ 27/10/2021 14:36 Հայաստանը նման լուրջ պրոցեսից շահած դուրս գալու հնարավորություն չունի․ սահմանազատումն ինչ-որ փուլում պետք է լինի, բայց չպետք է շտապենք. Աբրահամյան (Տեսանյութ) 27/10/2021 14:30 Թուրքիան խոչընդոտ չի տեսնի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, եթե Հայաստանը լուծի իր խնդիրները Ադրբեջանի հետ․ Էրդողան 27/10/2021 14:21 Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հրաժարական է տվել 27/10/2021 14:14 Հայտարարությամբ դրվում էին այն սահմանափակումները, որոնցից այն կողմ իշխանությունը չի կարող գործել, սակայն իշխանությունը համարում է, որ ինքը վեր է օրենքից. պատգամավոր (Տեսանյութ) 27/10/2021 14:08 «Ամեն ինչ անելու ենք, որ պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետևում». Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ հոկտեմբերի 27-ը կապ ունի Մեղրիի փոխանակման հետ (Տեսանյութ) 27/10/2021 14:03 Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր 27/10/2021 13:53 «Մեզ արդեն հյուրատներից հանում են ստիպողաբար․ ինչպես մեկ տարի առաջ տուն-տեղ կորցրած կայինք, այնպես էլ մնացել ենք»․ հադրութցիները բողոքի ակցիա էին կազմակերպել 27/10/2021 13:45 Մեզ համար շատ զարմանալի էր «Լոսի Քիսոյին» պատվի արժանացնելու հանգամանքը. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ) 27/10/2021 13:37 Խնդրում ենք, որպեսզի սուրբ քահանայապետն իր աղոթքներում և հրապարակային ուղերձներում մշտապես շարունակի հիշել հայ ռազմագերիներին. Արարատ Միրզոյան 27/10/2021 13:31 Արցախի տեղահանված բնակչությունը դեռ զրկված է միջազգային մարդասիրական աջակցությունից. Դավիթ Խաժակյան 27/10/2021 13:24 Երբ ասում եք` կարտոֆիլը թանկացել է, կանաչին՝ չէ, վարչապետի պես ասե՞մ` «կանաչի կերեք». Վարդանյան (Տեսանյութ) 27/10/2021 13:18 ՔՊ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակները գլխավորող թեկնածուների անունները 27/10/2021 13:10 Մարդկայնորեն է անընդունելի․ Առողջապահության նախարարը մեկ ամիս է՝ չի արձագանքում Չարչյանի առողջական վիճակը գնահատող հանձնաժողով ստեղծելու դատարանի պահանջին. Վարդևանյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը