27/09/2021 11:24
Բաքուն պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղ անվամբ կազմավորումը ցանկացած այլ պետության տարածքում, բայց ոչ Ադրբեջանում. Ալիև
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, Լեռնային Ղարաբաղի տարածքային միավոր Ադրբեջանի տարածքում այլևս գոյություն չունի, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք պատերազմը լուծեցինք ռազմաքաղաքական միջոցներով, պատերազմը մնաց անցյալում, և ԼՂ հակամարտությունը մնաց պատմության մեջ: Ադրբեջանի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղի տարածքային միավոր», - ասել է Ալիևը ժողովրդին ուղղված իր ուղերձի ժամանակ:
«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է վերակենդանացնել Լեռնային Ղարաբաղ միավորը, թող իր տարածքում ստեղծի հանրապետություն, միավոր, հասարակություն: Մենք այն կճանաչենք, բայց ոչ մեր տարածքում», - նշել է նա։
Ալիևը նաև ասել է, որ Բաքուն «վճռական պատասխան կտա նոր սպառնալիքի դեպքում»: