28/09/2021 17:40
Ալիևը հայտարարել է, թե պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ է հանդիպել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
France24-ին տված հարցազրույցում Ալիևն ասել է, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները (Ֆրանսիա, ԱՄՆ և Ռուսաստան) հանդիպում կազմակերպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա նա առարկություն չի ունենա:
Այնուամենայնիվ, նա նախազգուշացում է տվել Հայաստանին՝ շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղի համար անցյալ տարվա պատերազմում կորցրած տարածքները հետ վերցնելու ցանկացած մտադրություն իր երկրի կողմից բուռն արձագանքի կարժանանա:
Նա պնդել է, որ երկու երկրների միջև հակամարտությունը «լուծվել է» մեկընդմիշտ, և չպետք է վերադառնա նախկին իրավիճակին:
Ալիևը նաև հերքել է, թե ինքը լրացուցիչ տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ: