28/09/2021 09:50
«Հրապարակ». Փիառի համար չեն անում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամերիկյան հայտնի «Սիլիկոնյան հովտում» աշխատող մի քանի հայազգի այթիշնիկներ սեփական նախաձեռնությամբ և միջոցներով ստանձնել են պատերազմի ժամանակ ծանր հաշմանդամություն ստացած երիտասարդների զբաղվածության խնդրի լուծումը: Նրանք փնտրում-գտնում են հիմնականում վերջույթներից զրկված երիտասարդների, նրանց տրամադրում են համակարգիչներ և կազմակերպում ուսուցումը` լեզուների և ծրագրավորման: Ուսուցման ողջ ընթացքում հոգալու են նրանց ծախսերը, իսկ ուսումն ավարտելուց հետո պատրաստվում են նրանց աշխատանք առաջարկել:
Միակ պայմանն այն է, որ երիտասարդները չպետք է բավարարվեն պետությունից ստացվող նպաստով, այլ պետք է ցանկանան մասնագիտություն ձեռք բերել՝ հետագայում բարձր վարձատրվող աշխատանք ունենալու համար:
Մեր բոլոր ջանքերը` ներկայացնել նրանց և ծրագիրը, անհաջողության մատնվեցին. մեր հայրենակիցները խստիվ արգելեցին հրապարակել իրենց անունները՝ ասելով, թե սա փիառի համար չեն անում, դա հաշմանդամ դարձած տղաների հանդեպ իրենց պարտքն են համարում: Իսկ մեզանում մի քանի լիտր ձեթ կամ մի քանի կիլոգրամ բրինձ բաժանելիս աշխարհի բոլոր լրատվամիջոցներին հրավիրում են»։