28/09/2021 09:46
«Ժողովուրդ». Հայկ Խանումյանի խորհրդականը հայտնվել է սկանդալի կիզակետում
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի խորհրդականը հայտնվել է սկանդալի կիզակետում: Ըստ թերթի տեղեկությունների՝ բացահայտվել է, որ Խանումյանի խորհրդականն Արցախից տեղահանվածներին իբրև թե «տեղավորել է» տարբեր հյուրանոցներում, սակայն իրականում նման անձինք չեն եղել, իսկ ծախսերը «գրպանել է»։
Արցախի թերթի աղբյուրները փոխանցում են, որ Խանումյանի խորհրդականը նրա մտերիմն է, ու հիմա անհասկանալի է՝ խորհրդականը ինքնագործունեությամբ է զբաղվել, թե նախարարի գիտությամբ է արել ամեն բան:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ այս ամենը բացահայտել են Արցախի իրավապահ մարմինները, այժմ քրեական գործ է հարուցված, ու ուսումնասիրություններ են իրականացվում, թե ինչպես կարող էին այդ գումարները գրպանել, երբ 44-օրյա պատերազմից հետո Արցախում տարբեր սոցիալական խնդիրներ են առկա:
Թերթը երեկ՝ ողջ օրը, փորձել է զրուցել նախարար Հայկ Խանումյանի հետ, սակայն ապարդյուն: