07/10/2021 17:53
Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիների սկսած շինարարությունը դեռ ընթանում է. Գորիսի փոխքաղաքապետ
Գորիս-Կապան միջպետական ավտոճանապահին ադրբեջանցիների կողմից նոր սադրանքների մասին տեղեկություններ չկան, իրավիճակը հանգիստ է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը։
«Ոչ մի փոփոխություն, ոչ մի ահազանգ չկա», - ասաց նա։
Հարցին՝ արդյոք ադրբեջանցիներն ավարտել են ավտոճանապարհի՝ իրենց վերահսկողության տակ անցած հատվածում շինություն կառուցելու աշխատանքները, Քոչարյանը բացասական պատասխան տվեց։
«Շինարարությունը դեռ ընթանում է, չգիտեմ՝ ինչ են կառուցում։ Կավարտեն՝ կերևա», - ասաց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադբեջանցիները մեծաքանակ տեխնիկա էին կենտրոնացրել և լայնածավալ շինարարական աշխատանքներ էին սկսել Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին։