11/10/2021 16:57
Արցախի հարցն այլևս չկա, իսկ սպասվող անկայունությունը կարող է անգամ տարածաշրջանի քարտեզի ուրվագիծը փոփոխել. Ալեն Ղևոնդյան
Օրեր առաջ մի կարևոր բան տեղի ունեցող ռեգիոնում, բայց անուշադրության մատնվեց․ Վրաստան վերադարձավ Միխեիլ Սաակաշվիլին այն դեպքում, երբ իր մասով այնտեղ գործ կար հարուցված և նրան շատ արագ կալանավորեցին։
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն անդրադարձել է հարցին՝ թե ինչու՞ է նա վերադարձել՝ իմանալով, որ կալանավորելու են։
«Վրաստանին ծանր օրեր են սպասվում ներքին կայունության մասով․ ի դեպ, ոչ միայն Վրաստանին։ Անկայունություն, որ կարող է անգամ տարածաշրջանի քարտեզի ուրվագիծը փոփոխել։ Իսկ խորքային առումով դրանք կապված են ռեգիոնը ՌԴ-ից վերջնականապես պոկելու ծրագրի հետ», - գրել է նա ֆեյսբուքի իր էջում։
Ղևոնդյանի խոսքով, Արցախի հարցը այսօր այլևս չկա, ՀՀ վերնախավը սիրախաղ է անում թուրքերի հետ։ «Սրանք այն՝ ամենից կարևոր նախապայմաններն են, որ 2008-ի գործընթացը վերսկսվի։ Մտնում ենք քաղաքական ծանր ու տնտեսական անորոշ տուրբուլենտության շրջափուլ», - նշել է քաղաքագետը։