11/10/2021 20:40
Գնդակոծվել է թուրքական քաղաքը
Թուրքիայի հարավարևելյան Գազիաթեփ նահանգի Կարկամիշ քաղաքը գնդակոծվել է Սիրիայի կողմից: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն ՝ հղում անելով տեղական իշխանություններին:
«Այսօր Սիրիայից արձակված երեք արկ պայթել է Կարկամիշի շրջանում: Զոհեր եւ վիրավորներ չկան, հասցվել է փոքր նյութական վնաս», - հայտնել են նահանգի վարչակազմից: Հրետակոծության վերաբերյալ հետաքննություն է սկսվել: Ենթադրվում է, որ դրա թիկունքում կանգնած են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միության» ներկայացուցիչները: