12/10/2021 15:49
ԱՄՆ-ը, որպես Հարավային Կովկասում իր քաղաքականության առաջ մղող ուժ, պատվիրակում է Թուրքիային. քաղաքագետ
Անկախ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առկա լուրջ խնդիրներից և տարաձայնություններից՝ Միացյալ նահանգներն այդ երկրին համարում է Հարավային Կովկասում իր քաղաքականությունն առաջ մղող ուժ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով փաստին, որ G20-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում երկու երկրների ղեկավարները պատրաստվում են քննարկել Կովկասի տարածաշրջանին և Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր։
«Հասկանալի է, որ մեր տարածաշրջանում Ամերիկան ներկայացված է Թուրքիայի միջոցով, և նաև հասկանալի է, որ այդ երկրի առջև առաջնային խնդիր է դրված որոշակի պրոբլեմներ ստեղծել Ռուսաստանի համար, որովհետև ռուս-ամերիկյան հարաբերությունները բավական ցածր մակարդակի վրա են մնում։
Բայդեն-Էրդողան կայանալիք հանդիպումը ես ավելի շատ դիտարկում եմ այն տեսանկյունից, որ ԱՄՆ-ն իր լիազորություններ հետ կապված՝ պատվիրակում է Թուրքիային», - նշեց քաղաքագետը՝ միաժամանակ հավելելով, որ Թուրքիան երկակի խաղ է խաղում՝ մի կողմից առաջ մղելով ԱՄՆ-ի շահերը, մյուս կողմից՝ տարբեր ոլորտներում փոխգործակցելով Ռուսաստանի հետ։
Հիշեցնենք, որ Բայդեն-Էրդողան հանդիպումը նախանշված է հոկտեմերի 30-31-ին՝ Հռոմում կայանալիք G20-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում։