13/10/2021 18:45
Դավութօղլուն քննադատել է Էրդողանին և ասել, որ նա «պարտվել» է Պուտինին
Թուրքիայի նախկին արտգործնախարար, ապա վարչապետ, «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հարցազրույց է տվել թուրքական «Halk TV» հեռուստաալիքին, հայտնում է ermenihaber.am-ը։
Հարցազրույցում Դավութօղլուն առաջ է քաշել թեզը, ըստ որի Սիրիայում առկա խնդիրները վկայում են Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ ունեցած բանակցություններում Թուրքիայի նախագահ Էրդողանի պարտության մասին։
«Եթե Սիրիայում գործերը լավ չեն գնում, եթե Սիրիայում խնդիր կա, նշանակում է, որ մեծարգո նախագահ Էրդողանն այն սեղանին, որի շուրջ Սոչիում նստել է Պուտինի հետ, ինչ-որ բաներ տանուլ է տվել։ Սիրիայի ռեժիմը, առանց Պուտինի կանաչ լույսի, տեղից չէր շարժվի»,-ընդգծել է Ահմեդ Դավութօղլուն։
Նա անդրադարձել է նաև Թուրքիայի ներքաղաքական խնդիրներին։ Նշել է, որ Թայիփ Էրդողանը, պարբերաբար խոսելով սեպտեմբերի 28-ի հեղաշրջման մասին, ցանկանում է ծածկել իր կոռումպացվածությունը և վախ է տարածում հանրության շրջանում՝ «ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով։