14/10/2021 13:13
«Կադրային ջարդ» ՊԵԿ-ում չի իրականացվում, իրականացվում է սովորական կադրային քաղաքականություն․ Բադասյան
«Կադրային ջարդ» ՊԵԿ-ում չի իրականացվում, իրականացվում է սովորական կադրային քաղաքականություն, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ կառույցում իր կողմից կադրային ակտիվ փոխատեղումների, վարչության պետերին աշխատանքից ազատելու մասին լուրերին ի պատասխան։
Բադասյանն իր նշած «սովորական կադրային քաղաքականությունը» բնական համարեց ցանկացած պետական մարմնի համար։
«Առաջխաղացման նախապատվությունը տալիս ենք այն աշխատակիցներին, ովքեր ունեն համապատասխան պոտենցիալ և իրենց ցուցաբերել են որպես պրոֆեսիոնալ կադրեր։ Մնացած բոլոր փոփոխությունները բնական երևույթ են։ Այսինքն, վարչության պետերի փոխատեղումներ կան, նոր նշանակումներ կան, և հիմնական մասը համակարգի ներսից են», - ասաց Ռուստամ Բադասյանը։
ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ, Բադասյանի խոսքով, արդեն պարզաբանում տրվել է, ինքն ավելացնելու որևէ բան չունի։