14/10/2021 16:49
Վերին Գետաշենում կկառուցվի 44-օրյա պատերազմին մասնակցած և զոհված բնակիչների հիշատակին նվիրված զբոսայգի և փառքի անկյուն
Կառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու և նվիրաբերելու մասին» որոշում:
Ըստ այդմ նախատեսվում է ՀՀ սեփականությունը հանդիսացող՝ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և շահագործումից դուրս գրված, կազմաքանդված ԲՌԴՄ-2ՌԽ զրահատեխնիկան՝ որպես մետաղի ջարդոն հաշվարկված 2.505.755 դրամ մնացորդային արժեքով, հետ վերցնել և նվիրաբերել Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքին՝ 44-օրյա ռազմական գործողություններին մասնակցած և զոհված համայնքի բնակիչներին նվիրված զբոսայգու տարածքում տեղադրելու նպատակով:
Վերին Գետաշեն համայնքում ներկայումս տեղի են ունենում 44-օրյա ռազմական գործողություններին մասնակցած և զոհված համայնքի բնակիչների հիշատակին նվիրված զբոսայգու և փառքի անկյան կառուցման շինարարական աշխատանքներ: