14/10/2021 13:32
Բադասյանի աշխատասենյակի պատին ևս Փաշինյանի լուսանկարն է․ այդպիսինն է նոր կարգը
«Այո, փակցված է ՀՀ վարչապետի լուսանկարը, որովհետև այդպիսինն է սահմանված նոր կարգը», - ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե իր աշխատասենյակի պատին է՞լ է Փաշինյանի լուսանկարը փակցված, ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Բադասյանը հավելեց, որ թեպետ այդ առնչությամբ որևէ օրենսդրական կարգավորում չկա, բայց կա ընդունված կարգ, և այդ կարգը պահպանվում է։
«Բնականաբար, կառավարությունում է որոշվել այդ կարգը», - ասաց նա։
Լրագրողների հարցին՝ Փաշինյանի լուսանկարը ինքն է՞լ է «պետական խորհրդանիշ» համարում, ինչպես, օրինակ, իր գործընկեր Կարեն Անդրեասյանը, Ռուստամ Բադասյանն ուղիղ չպատասխանեց, միայն հորդորեց ՊԵԿ-ի հետ կապված հարցեր տալ։
«Ընդհանրապես, հարցադրումը որոշակի հետաքրքրություն պետք է ներկայացնի մեր հասարակության համար, տվյալ դեպքում չկա», - ասաց նա։