15/10/2021 18:35
Չի կարելի բացառել քաղաքական մեխանիզմներով արցախահայության անվտանգության մակարդակի բարելավման հավանականությունը. Արմեն Պետրոսյան
Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ արձակված ցանկացած կրակոց, առավել ևս դիպուկ կրակոց, կիլոմետրերով հեռացնում է Ադրբեջանի կազմում Արցախն առայժմ գոնե ներկա սահմաններով ներառելու Բաքվի վաղեմի երազախաբությունը, ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Արմեն Պետրոսյանը։
«Այս ուղղությամբ նպատակային գործունեությունը պետք է լինի արցախյան հիմնախնդրի՝ դեռևս չկարգավորված առանցքային բաղադրիչի՝ կարգավիճակի լուծման հարցում հայկական կողմերի դիվանագիտական և քարոզչական կարևորագույն խաղաքարտերից մեկը։ Որպես դրա հաջողման կողմնակի էֆեկտ, վստահաբար, չի կարելի բացառել նաև քաղաքական մեխանիզմներով արցախահայության անվտանգության մակարդակի բարելավման հավանականությունը», - նշել է նա։