15/10/2021 14:55
Տարածաշրջանը կանգնած է կարևոր փոխակերպումների շեմին, Հայաստանը պատրաստ է փոփոխությունների. ՀՀ վարչապետ
Հարավային Կովկասի տարածաշրջանը գտնվում է շատ կարևոր փոխակերպումների շեմին, այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:
«Քաղաքական կամքի և իմաստության գործադրմամբ դրանք կարող են փոխել ներկայիս պատկերը և հանգեցնել իրական խաղաղության և կայունության պայմանների ձևավորմանը: Մենք պատրաստ ենք նման փոփոխությունների: Ավելին, դրանք համընկնում են ապագայի մեր տեսլականի հետ»,-ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ երկխոսությունը և թշնամանքի մթնոլորտի աստիճանական հաղթահարումը, բոլոր տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը միակ ճանապարհն է, որը կարող է բերել այս նպատակին: