«Առաջարկում ենք վերանայել «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, զերծ մնալ գովազդի արգելքից». մեդիա ընկերությունները բաց նամակ են հղել

16/10/2021 16:05

«Առաջարկում ենք վերանայել «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, զերծ մնալ գովազդի արգելքից». մեդիա ընկերությունները բաց նամակ են հղել


Հայաստանի տարածքում գործող հեռուստառադիոընկերությունները, ինտերնետային կայքերը և հեռուստատեսային, ռադիո, համացանցով և արտաքին գովազդային գործունեություն իրականացնող կազմակերպությունները «Գովազդի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների նախագծի վերաբերյալ բաց նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի» նախագահ Տիգրան Հակոբյանին, «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին։ 

«ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 29-ին ուղիղ հեռարձակվող նիստին հայտարարվեց, որ Կառավարության կողմից հավանության է արժանացել դեռևս 2021 թ․ մարտ ամսից շրջանառված ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ «Նախագիծ»), որով փաստացի առաջարկվում է արգելել վիճակախաղերի (ինտերնետ տոտալիզատորի) և ինտերնետ շահումով խաղերի գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով, համացանցով և արտաքին գովազդի միջոցով: Այս հանգամանքը ևս մեկ անգամ վերահաստատվեց Կառավարության 2021թ. սեպտեմբերի 16-ի թիվ 1478-Ա որոշմամբ, որով նաև խնդրո առարկա օրենսդրական նախաձեռնությունը ներկայացվեց ՀՀ Ազգային ժողով:

Սույնով հայտնում ենք մեր անհամաձայնությունը Նախագծի և դրա հիմավորման վերաբերյալ, գտնում ենք, որ առաջարկվող լուծումները չեն նպաստելու հայտարարված նպատակի իրագործմանը, դրանք չեն համապատասխանում միջազգային լավագույն փորձին, իսկ մյուս կողմից՝ առաջարկվող արգելքները անդառնալի հետևանքներ են ունենալու գովազդային շուկայի վրա և ահռելի վնասներ հասցնելու այս ոլորտում աշխատող բոլոր կազմակերպություններին:

1.  Նախագծով առաջարկվող գովազդի արգելքը (փաստացի գրեթե ամբողջական) չի համապատասխանում միջազգային փորձին և դժվար է գտնել երկրներ, որոնք թույլատրում են խաղային գործունեությունը, սակայն չեն թույլատրում գովազդը: Առավել տրամաբանական կլիներ ամբողջությամբ արգելել խաղային գործունեությունը, ինչը սակայն փաստացի գրեթե անհնար է իրականացնել՝ հաշվի առնելով համացանցով օտարերկրյա (Հայաստանում չլիցենզավորված) խաղային օպերատորների գործունեությունը արգելելու հնարավորության բացակայությունը: Բացի այդ, Նախագծով առաջարկվող փոփոխությունները չեն սահմանափակում խաղային ոլորտի օպերատորի ապրանքային նշանին նման նշաններով քողարկված գովազդի սահմանափակումը, ինչը կարող է չարաշահումների հիմք հանդիսանալ:

2.  Նախագծով առաջարկվող գովազդի արգելքը խտրական մոտեցում է ցուցաբերում Հայաստանի Հանրապետությունում գովազդային գործունեություն իրականացնողների և ՀՀ տարածքից դուրս գրանցված՝ համացանցով կամ ինտերնետային այլ լուծումներով ՀՀ տարածքում գովազդ տարածողների միջև, մասնավորապես՝ անհնար է արգելել օտարեկրկյա կայքերի կամ ցանցային (կաբելային) հեռուստաընկերությունների (IPTV, OTT և այլն) միջոցով գովազդը, ինչի արդյունքում օտարերկրյա գովազդակիրները կստանան մրցակցային առավելություն ՀՀ տարածքում: Հարկ է նկատել, որ ֆինանսական խնդիրներից խուսափելու համար համացանցում գործող մի շարք կազմակերպությունները կարող են տեղափոխել իրենց գործունեությունը արտասահման՝ այնտեղ գրանցելով կազմակերպություններ, շրջանցելով խաղային ոլորտի գովազդի արգելքը և ծառայությունները առաջարկելով օտարեկրյա խաղային օպերատորներին, ինչը փաստացի չի արգելվում և չի էլ կարող տեխնիկապես արգելվել Նախագծով:

3. Ավելին, օտարերկրյա օպերատորները կթիրախավորեն հայկական շուկան՝ օգտվելով առաջացող ազատ գովադզային տարածություններից և այդ նույն ՀՀ տարածքից դուրս գրանցված կազմակերպությունների գովազդից, ինչի հետևանքով տեղի կունենա հայկական խաղացողների արտահոսք դեպի ՀՀ տարածքում չլիցենզավորված, առանց վերահսկողության և առանց խաղացողների իրավունքների պաշտպանության գործող խաղային կայքեր, ինչն ուղղակիորեն հակասում է Նախագծով սահմանված նպատակին: Նման միտումները կարող են հանգեցնել նաև ՀՀ քաղաքացիների անձնական և բանկային տվյալների արտահոսքի, որը դուրս կլինի պետության վերահսկողությունից:

4. Հիմնավորման մեջ նշված է, որ ինտերնետ շահումով խաղերի գովազդը արգելված է եղել մինչ 2020 թվականի հունվարի 1-ը և թույլատրվել է օրենքի փոփոխության արդյունքում, մինչդեռ ՀՀ տարածքում գործող ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների գովադզը փաստացի տարածվել է նաև նշված ամսաթվից առաջ և արգելքը վերաբերել է բացառապես խաղատներին և շահումով խաղերին, իսկ ինտերնետ շահումով խաղերի մասով որևէ արգելք սահմանված չի եղել օրենքով, ուստի Նախագծի հիմնավորման պատճառաբանությունը ամբողջությամբ սխալ է:

5. Գովազդային ծառայություններ մատուցող գրեթե բոլոր կազմակերպությունները ունեն երկարաժմակետ գովազդային պայմանագրեր, իսկ որոշները լիցենզիա ստանալու համար ֆինանսական պլանավորումը կամ բիզնեսի վարկային պարտավորությունների ստանձնումը իրականացրել են խաղային ոլորտից ստացվող եկամուտների հաշվառմամբ: Միջինում խաղային ոլորտը ապահովում է գովազդային բյուջեների հետևյալ համամասնությունը.

·  Հեռուստաընկերություններ՝ 30-40 տոկոս

·   Ռադիո՝ 40-50 տոկոս

·   Համացանց՝ 40-50 տոկոս

·   Արտաքին գովազդ՝ 40-50 տոկոս

Նշված թվերից ակնհայտ է, որ այս ոլորտներում աշխատող բոլոր կազմակերպությունները անդառնալի կորուստներ են ունենալու, քանի որ հայկական շուկայում առկա չեն այլ ապրանքներ, որոնք կարող են ապահովել գովազդի նման ծավալ և պատրաստ կլինեն վճարել նույն չափով: Ավելին, այս ոլորտի գովազդի արգելքը հանգեցնելու և նաև գովազդային ծառայությունների գնի էական նվազման՝ պահանջարկի նվազման հետևանքով:

6. Հաշվի առնելով պատերզամի և COVID-19 համավարակի ծանր տնտեսական հետևանքները՝ խաղային ոլորտի գովազդային բյուջեներից զրկվելը ներկա պահին կարող է հանգեցնել մեդիա ոլորտում հարյուրավոր աշխատատեղերի կրճտաման, իսկ որոշ դեպքերում՝ ընկերությունների գործունեության դադարման կամ սնանկացման: Նման խաղի կաննոններին հարմարվելու և նոր ֆինանսական պլանավորում իրակացնելու համար անհրաժեշտ է առնվազն 3-5 տարի: Հարկ է նկատել, որ Նախագիծը վերջին երկու տարում խաղային ոլորտի գովազդի սահմանափակման արդեն երրորդ նախաձեռնությունն է, որը իսպառ բացառում է կանխատեսելիությունը գովազդի ոլորտում և խախտում է ներդրողների իրավունքները: Նախագծով չի ներկայացվել որևէ վերլուծություն նախկին սահմանափակումների արդյունավետության վերաբերյալ, ինչև ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ գովազդի սահմանափակումներով խնդիրը չի լուծվում:

Նման կերպ զրկելով հայկական մեդիա ընկերություններին ֆինանսական կարևորագույն աղբյուրից և դրա փոխարեն չառաջարկելով որևէ այլ աղբյուր՝ վտանգի տակ է դրվում ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ համանման խնդիրները կարգավորվում են ոչ թե գովազդի արգելքների միջոցով, այլ ոլորտի կարգավորման, մասնավորապես՝ «պատասխանատու խաղի» մեխանիզմներով, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել, վերահսկել և կանխարգելել խաղամոլությունը: Բոլոր ներքոստորագրյալ մեդիա կազմակերպությունները պատրաստ են իրականացնել այդ նպատակով «պատասխանատու խաղի» սոցիալական գովազդներ և հանրային իրազեկմանն ուղղված այլ միջոցառումներ/հաղորդումներ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի կարգավորումները, զերծ մնալ գովազդի արգելքից և միջոցներ ձեռնարկել Հայաստանում «պատասխանատու խաղի» մեխանիզմների ներդրման ու սոցիալական գովազդի իրականացման ուղղությամբ, որը ամբողջ աշխարհում կիրառվում է որպես խաղամոլության դեմ պայքարի հիմնական միջոց:

Միևնույն ժամանակ խնդրում ենք ԱԺ լիագումար նիստերի դահլիճում կազմակերպել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային լսումներ և հանձնաժողովի նիստ Նախագծի վերաբերյալ, որի ընթացքում պատրաստ ենք նաև առաջարկել գովազդի արգելքի փոխարեն այլընտրանքային լուծումներ»,-ասված է նամակում:

Բաց նամակին միացած մեդիա ընկերություններ՝

Հեռուստաընկերություններ և հեռուստագովազդ

1.  Armenia TV

2.  ATV

3.  Armnews

4. Shant TV

5.  Erkir Media

Ռադիոընկերություններ և ռադիոգովազդ.

6.  Russkoe radio

7.   Radio Van

8.  105,5 radio 

9.  Radio Hay

10. Radio Aurora

11. Kiss FM 

12. Pop radio 

13. Radio Jan

14. Europa plus

15. Avtoradio

16. Yerevan FM

17. Shanson radio 

18. Marshal radio

Արտաքին գովազդ իրականացնողներ

19. Nushikyan

20. V.V.art Outdoor effect

21. Bigboard

22. Armada

23. Adverland

24. Image style 

25. Country style

Կայքեր և համացանցում գովազդ տարածողներ

26. 1in.am

27. Asekose.am

28. Armlur.am

29. Lurer.com

30. Aravot.am

31. Hraparak.am

32. Lragir.am

33. Mediamax.am

34. Shabat.am

35. 168.am

36. Blognews.am

37. Tert.am

38. Armsport.am

39. IP Marketing

40. Media Stream

41. Media Systems

42. Digital Caramel

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ Այսօր, 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին Այսօր, 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները Այսօր, 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից Այսօր, 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի Այսօր, 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին Այսօր, 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում Այսօր, 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Այսօր, 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Այսօր, 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին Այսօր, 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ Այսօր, 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ Այսօր, 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ Այսօր, 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Այսօր, 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց Այսօր, 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը Այսօր, 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) Այսօր, 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Այսօր, 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Այսօր, 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) Այսօր, 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք Այսօր, 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին Այսօր, 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան Այսօր, 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան Այսօր, 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն Այսօր, 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին Այսօր, 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը Այսօր, 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել»