16/10/2021 10:30
Երասխում երեկվա հրդեհը մեկուսացվել է այսօր առավոտյան. 8000 հակ անասնակեր է այրվել
Երեկ Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի երկաթգծի կայարանի մոտակայքում այրվում է անասնակեր։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երասխ գյուղի Ռաֆֆու փողոցի թիվ 27 հասցեում այրվում է մոտ 8000 հակ անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է hոկտեմբերի 16-ին՝ ժամը 07։57-ին։
Հիշեցնենք՝ երեկ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ: Կրակելու հետևանքով այրվել է բնակիչներից մեկի անասնագոմն ու խոտի մի քանի դեզեր։