18/10/2021 14:50
Ռուբեն Սահակյանից շատ բան եմ սովորել. նա ուղղակի հրաշալի մասնագետ էր. Հայկ Ալումյան
Անձամբ ինձ համար Ռուբեն Սահակյանի կորուստը շատ ցավալի էր, ես նրա մահվան լուրը շատ ծանր եմ տարել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։
«Շատ դժվար է գիտակցել, որ այլևս պարոն Սահակյանին չենք հանդիպելու, գործնական քննարկումներ չենք ունենալու։
Ես անմիջականորեն Ռուբեն Սահակյանի աշակերտը չեմ եղել, բայց նրանից շատ բան եմ սովորել։ Նա ուղղակի հրաշալի մասնագետ էր։ Միանշանակ է, որ Ռուբեն Սահակյանը փաստաբանության, որպես ինստիտուտի, հիմնադիրներից է և անուրանալի ծառայություն է մատուցել մեր պետությանը», - ասաց Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք, որ երեկ 74 տարեկան հասակում մահացել է Ռուբեն Սահակյանը։ Նա Փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել 2005 թվականի հոկտեմբերի 4-ին և պաշտոնավարել է մինչև 2013 թվականի հոկտեմբերի 4-ը: