18/10/2021 18:51
Էրդողանի ղեկավարած քաղաքական ուժի վարկանիշն ընկել է․ անցկացվել է նոր սոցհարցում
Թուրքիայում գործող «Metropoll» հետազոտական կենտրոնը հրապարակել է Թուրքիայում իշխող քաղաքական ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության անկումային վարկանիշը բացահայտող հերթական սոցհարցման արդյունքները, հայտնում է ermenihaber.am-ը։
Սոցհարցման մասնակիցներին տրվել է հետևյալ հարցը. «Եթե այս կիրակի նախագահական ընտրություններ լինեն, և Էրդողանը կրկին թեկնածու լինի, ըստ ձեզ, նա կհաղթի՞ ընտրություններում»։
Հարցվածների 44 տոկոսը տվել է «կհաղթի», իսկ 50 տոկոսը՝ «չի կարող հաղթել» պատասխանը։
Այսպիսով, առաջիկա ընտրություններում ԱԶԿ-ի առաջնորդ Ռեջեփ Թայիբ Էրդողանի պարտությունը կանխատեսող քաղաքացիների թիվն առաջին անգամ գերազանցել է նրա հաղթանակը կանխատեսողների թիվը։
Հունիսին Էրդողանի հաղթանակին հավատացել էր հարցվածների 49,9 տոկոսը, իսկ պարտությանը՝ 41,8 տոկոսը։ Օգոստոսին 55,4 տոկոսը նույն հարցին տվել էր «կհաղթի», իսկ 39,41 տոկոսը՝ «չի կարող հաղթել» պատասխանը։