Շարունակում եմ երազել տիեզերական զբոսաշրջիկ դառնալու մասին. ՀՀ նախագահ

18/10/2021 15:46

Շարունակում եմ երազել տիեզերական զբոսաշրջիկ դառնալու մասին. ՀՀ նախագահ


Աշխարհահռչակ հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված «Քեմուրջյան-100» համաժողովի շրջանակում ամերիկացի գրող և լրագրող Նինա Բերլին զրուցել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Նա նախագահ Սարգսյանին հարցեր է ուղղել մասնավորապես համաշխարհային գիտության մեջ հայերի ունեցած ներդրման, Հայաստանի տեխնոլոգիական զարգացման հնարավորությունների, ինչպես նաև գալիք տարի Հայաստանում նախատեսվող՝ գիտության և արվեստի «STARMUS» 6-րդ փառատոնի մասին: Նախագահ Սարգսյանը պատասխանել է նաև համաժողովի մասնակիցների հարցերին:

- Ինչպե՞ս են հայկական հայտնագործությունները, ինժեներները մեծ ներդրում ունեցել համաշխարհային գիտության մեջ: Դուք գիտնական եք, ըստ Ձեզ, ո՞րն է հայերի ամենակարևոր գիտական ներդրումն աշխարհում։

- Ես հավատացած եմ, որ համաշխարհային գիտության ու տեխնոլոգիաների ամենամեծ ու կարևոր ներդրումն արվելու է ապագայում:

Ես այստեղ (համաժողովում) հանդիպեցի երիտասարդ տղաների և աղջիկների, տեսա նրանց էներգիան, ոգևորվածությունն ու հետաքրքրվածությունը՝ անելու ինչ-որ բան, ներգրավվելու 21-րդ դարում աշխարհում տեղի ունեցող իրադարձություններում: Կարծում եմ՝ մեր ժողովուրդն ունի առավելություններ: Խոսքը միայն պատմության մասին չէ: Հայերին կարելի է գտնել ամենուր, ամեն ոլորտում: Դուք ամերիկացի եք: Ձեր երկրում կա կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութ՝ Pfizer և Moderna: Moderna-ն ստեղծվել է հայի՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորի կողմից: Անշուշտ, սա մեծ ներդրում է: Մի քանի օր առաջ մեկ այլ հայ, ով ծնվել է Լիբանանում, արժանացավ Նոբելյան մրցանակի:

Հայերը շատ կարևոր բաներ են արել, և դրանցից մեկն էլ Քեմուրջյանի ներդրումն է: Մենք մի ժողովուրդ ենք, որի ամենակարևոր արժեքը մարդն է։ Այսօրվա Հայաստանը շարունակությունն է այն ամենի, ինչ ունեցել ենք նախկինում:

Ցավոք, Ցեղասպանության հետևանքով սպանված հայերի թիվը հսկայական էր: Մենք կորցրեցինք մեծաթիվ տաղանդներ, հանճարներ: Եթե չլիներ Ցեղասպանությունը, գուցե ավելի շատ հանճարներ ունենայինք ողջ աշխարհում, որոնք իրենց ներդրումը կունենային արվեստի, երաժշտության, տեխնոլոգիաների և գիտության մեջ:

Ցեղասպանությունը պատճառ հանդիսացավ հայկական սփյուռքի ընդլայնման համար: Ներկայում Հայաստանը փոքր երկիր է, սակայն՝ համաշխարհային ազգ: Եվ մեր ունեցած ամենակարևոր արժեքը մարդիկ են: Հարցը հետևյալն է՝ կարողանո՞ւմ ենք ճիշտ կառավարել այդ ռեսուրսը: Իմ պատասխանը բացասական է՝ մենք այն լավ չենք կառավարում:

Պատճառները մի քանիսին են, որոնցից մեկը Սահմանադրությունն է: Այն թույլ չի տալիս արտասահմանում բնակվող հային գալ Հայաստան ու ծառայել երկրին: Համաձայն Սահմանադրության՝ նա պետք է հետ վերադառնա, վերջին 4 տարին բնակվի միայն Հայաստանում և ունենա միայն ՀՀ անձնագիր, ինչը 21-րդ դարում բացարձակ անհեթեթություն է: Հենց սրա պատճառով է, որ ես հիմա խոսում եմ և պնդում, որ պետք է փոխել Սահմանադրությունը: Այն պահին, երբ կբացենք մեր դռները ու կսկսենք օգտագործել մեր ամենամեծ ռեսուրսը, կտեսնենք հայ ժողովրդի իրական բարգավաճումը ողջ աշխարհում:

Մենք չենք օգտագործում մեր հիմնական ռեսուրսը՝ մարդկանց: Մենք պետք է անենք ամեն բան՝ հարաբերություններ հաստատելու Հայաստան պետության և ողջ աշխարհում բնակվող հայերի ցանցի միջև, որպեսզի այդ կապը շատ ավելի արդյունավետ գործի:

Ձեր հարցի կարճ պատասխանը հետևյալն է՝ ես ակնկալում եմ, որ մեր երիտասարդ տղաներն ու աղջիկներն ապագայում հսկայական ներդրում կունենան գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում:

- Հայաստանի տեխնոլոգիական արդյունաբերությունը շատ կենսունակ է: Կարո՞ղ եք մատնանշել տեխնոլոգիական արդյունաբերության ներկայիս կամ առաջիկա զարգացումները, որոնք օգտակար են լինելու տիեզերքի ուսումնասիրության գործում:

- Ես միաժամանակ և՛ համաձայն եմ, և՛ համաձայն չեմ Ձեզ հետ տեխնոլոգիական արդյունաբերության վերաբերյալ: Հայաստանում մենք իսկապես հավատացած ենք, որ ունենք բարձր մակարդակի ՏՏ ոլորտ, ինչը, կարծում եմ, պետք է այլ կերպ ձևակերպել: Մենք ունենք մեծ ներուժ՝ ունենալու շատ մեծ ՏՏ ոլորտ, սակայն մենք դա դեռ չունենք: Մենք շատ անելիքներ ունենք՝ հավաստիանալու, որ կենսունակ ՏՏ ոլորտ ունենք: Բոլորն այստեղ անելիքներ ունեն, այդ թվում և՝ կառավարությունը:

Ես, որպես նախագահ, ունեմ մի շարք նախաձեռնություններ, որոնցից մեկը «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ն է, որը մարդկանց համախմբում է մի վայրում, ինչպես Դավոսում է, և քննարկումներ են անցկացվում աշխարհաքաղաքականության, 21-րդ դարի, ապագայի, նոր տեխնոլոգիաների մասին: Երրորդ նման գագաթնաժողովն անցկացվելու է հաջորդ շաբաթ Դիլիջանում:

Մենք ունենք նաև ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնությունը: Կարծում եմ, մենք շատ տաղանդներ ունենք, որոնք աջակցության կարիք ունեն: Այս նախաձեռնության նպատակն է մեծ ձեռնարկություններին ու արդյունաբերողներին բերել Հայաստան, ստեղծել համատեղ վենչուրներ այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են, օրինակ, Google-ը, IBM-ը, Dassault-ն, Thales-ը, Siemens-ը, Մյունխենի, Մոսկվայի պետական համալսարանները և այլն: Նման մեծ կազմակերպությունները մշտապես կունենան երիտասարդ գիտնականների, ստարտափների կարիք, իսկ նման ընկերությունների ներկայությունը կխթանի զարգացնելու մեր կրթական համակարգը:

Պետք է լինի ոլորտ, որը կքաջալերի երիտասարդ սերնդին: Սա, իհարկե, բարդ է, սակայն մենք այլ ճանապարհ չունենք: Մեր երկրի ապագան 21-րդ դարում է, դա ենթադրում է, որ մենք պետք է ունենանք բացարձակ ժամանակակից բիոտեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, ինչպես նաև պետք է զարգացնենք ժամանակակից գյուղատնտեսություն: Երիտասարդները պետք է հասկանան, որ, ապրելով գյուղում, կարող են ապրել ժամանակակից մարդու կյանքով, լինել աշխարհի մասը:

Կարծում եմ՝ ինչ էլ որ անենք Հայաստանում, պետք է հիմքում ունենա բարձր տեխնոլոգիաները:

-Հաջորդ տարի Հայաստանում կանցկացվի «STARMUS» 6-րդ փառատոնը: Կներկայացնե՞ք, թե ինչ է դա նշանակում Հայաստանի համար և ի՞նչ է իրենից ներկայացնում:

- «STARMUS» 6-րդ փառատոնը մեծ նվաճում է: Գաղափարն, անշուշտ, շատ հիասքանչ է, սակայն գաղափարը հաջողության միայն մեկ տոկոսն է: 99 տոկոսը նվիրումն է, էներգիան, աշխատանքը, այլ մարդկանց ներգրավելու, գաղափարները կիսելու կարողությունը:

Ուրախ եմ, որ Ցյուրիխում՝ «STARMUS» 5-րդ փառատոնի ժամանակ ես հրավիրեցի այս փառատոնը Հայաստան, և հրավերն ընդունվեց:

Ես ուզում եմ, որ «STARMUS» 6-ը դառնա նոր մակարդակի «STARMUS»: «STARMUS»-ը մշտապես եղել է գիտության, մասնավորապես, աստղագիտության ու երաժշտության, մասնավորապես՝ ռոք երաժշտության մասին: Սակայն ես ցանկանում եմ, որ «STARMUS» 6-ը դառնա «STARMUS»-ի համար նոր ժամանակաշրջանի մեկնարկ, երբ մենք կխոսենք գիտության մասին ավելի լայն իմաստով: Այսինքն, ուզում եմ, որ «STARMUS» 6-ը քաջալերի ոչ միայն աստղագիտությունը, այլև գիտությունն ավելի լայն իմաստով: Հաջորդ տարի մեր քննարկումները կլինեն արհեստական բանականության, բիոտեխնոլոգիաների և այլ թեմաների շուրջ:

«STARMUS» 6-ը նաև պետք է լինի ընդհանուր երաժշտության փառատոն, ոչ միայն ռոքի, այլև ժամանակակից ու դասական երաժշտության: Սա իմ տեսլականն էր, որի մասին խոսեցի Գարիկ Իսրայելյանի հետ: Նախատեսվում է, որ այն լինելու է մեծ միջազգային փառատոն, և ուրախ կլինեմ, որ հազարավոր մարդիկ գան Հայաստան՝ մասնակցելու գիտության ու արվեստի այս մեծ փառատոնին:

-Որպես աշխարհի միակ նախագահ, ով երազում է տիեզերք թռչելու մասին, ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ հեռանկարներ ունի տիեզերական զբոսաշրջությունը:

- Մինչև նախագահ դառնալը ես լրջորեն մտածում էի դառնալ տիեզերական զբոսաշրջիկ: Ես շարունակում եմ երազել դրա մասին: Երբ Շամոնիում էի՝ ֆրանսիական «Մտքերի գագաթնաժողով»-ին, ինձ դիմեց ևս մեկ տիեզերական ընկերություն, և այժմ ես ունեմ արդեն երեք առաջարկ:

Երբ ես փոքր երեխա էի, ես տեսա Հայաստանի մարդկանց դրական էներգիան ու ոգևորվածությունը, երբ Գագարինը թռավ տիեզերք: Այդ օրվանից հետո իմ ներսում տարածվեց մի «վիրուս», որն ասում էր, որ ես տիեզերքի մաս եմ կազմում: Գուցե դա էր պատճառներից մեկը, որ ես դարձա ֆիզիկոս:

Շատ շուտով, մի քանի տարուց, երիտասարդ անձանց մեծ մասը կթռչի տիեզերք, և տիեզերք թռչելը կդառնա նույնը, ինչ այսօր ինքնաթիռով թռիչքներն են: Ես շատ ուրախ եմ, որ կա սերունդ, որը կունենա այդ մեծ հնարավորությունը: Սա կարևոր է նաև հասկանալու, որ այս մոլորակը փոքր տարածք է, և մենք պետք է հոգ տանենք մեկս մյուսի նկատմամբ, չենք կարող թույլ տալ բաներ, որոնք բանական դատողությունից դուրս են: Պետք է հասկանանք, որ այս մոլորակը չափազանց փոքր է անպատասխանատու վարքագիծ դրսևորելու, ապագա սերունդների, ջրի, օդի մաքրության մասին չմտածելու համար:

-Դուք խոսեցիք Հայաստանում ՏՏ ոլորտի առավելությունների և առաջնահերթությունների մասին: Ի՞նչ եք կարծում՝ կրթական համակարգում կա՞ն բացեր, որոնք խանգարում են հայ գիտնականներին՝ աշխատել ու ստեղծել, և ի՞նչ կարող ենք անել՝ փոխելու դա, որպեսզի ավելի լավ կրթական համակարգ, ավելի շատ գիտնականներ ունենանք:

- Կարծում եմ՝ մենք պետք է սկսենք տեսլականից: Մենք պետք է գտնենք այն հարցի պատասխանը, թե՝ իսկապես ցանկանու՞մ ենք Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիաների երկիր: Մենք պետք է լրջորեն մտածենք, որ նոր տեխնոլոգիաներն առաջ շարժվելու ճանապարհն են ստեղծում: Այն պահին, երբ մենք դա գիտակցենք, տեսլական կունենանք:

Երբ սկսում ես առաջ շարժվել, պետք է հիշես, որ աշխարհը շատ արագ է, այն մշտապես փոփոխվում է: Մենք պետք է հստակ հասկանանք, թե որտեղ ենք և որտեղ ենք ցանկանում լինել 2045 կամ 2050 թվականին: Այդ ամենը ձևավորելու համար պետք է հասկանաս, թե ինչպիսին է աշխարհը լինելու ապագայում: Մենք պետք է մտածենք, թե ինչպիսին է աշխարհը լինելու 10 տարվա կտրվածքով, ինչպիսին է լինելու համաշխարհային շուկան, և ինչ եմ ես վաճառելու այնտեղ՝ գումար վաստակելու համար: Շատ կարևոր է՝ տեսլական ունենալ, որին մենք բոլորս կհավատանք: Մենք բոլորս պետք է ունենանք նույն նպատակը, տեսլականը և ծրագիրը, որում պետք է ներգրավվեն բոլորը:

Եթե 10 տարվա կտրվածքով ցանկանում ենք Հայաստանը դարձնել մի երկիր, որը մենք բոլորս ցանկանում ենք տեսնել, ապա պետք է մեր հասարակությունը դարձնենք ոչ միայն առողջ, այլև հարգանք սերմանենք հաջողության նկատմամբ, ամբողջ միջավայրը պետք է շատ մրցունակ դարձնենք երիտասարդների համար, և ցանկացած հաջողություն պետք է նշանավորվի, հասարակությունը պետք է ցույց տա իր հարգանքն ու պատկառանքը դրա նկատմամբ: Երբ ակադեմիկոս Համբարձումյանը քայլում էր փողոցով, բոլորը նրան պատկառանքով էին նայում: Մեր բառապաշարում կա շատ լավ բառ՝ վարպետ: Մենք շատ վարպետներ ենք ունեցել:

Կցանկանայի Հայաստանը դառնա վարպետների երկիր, երբ վարպետ լինելն ամենաբարձր պատիվն է:

Մենք պետք է ամենալավ կրթությունն ունենանք, պետք է ուսումնասիրենք ուրիշների կրթական համակարգերը և ստեղծենք այնպիսի համակարգ, որը բոլորից լավը լինի:

- Չե՞ք կարծում, որ մենք պետք է առաջին հերթին մտածենք աշխարհի վրա եղած խնդիրների, պատերազմների, խտրականության մասին և միայն դրանից հետո դիտարկենք Մարս թռչելը:

- Եկեք 100 տարի հետ գնանք: Այդ ժամանակ աշխարհը կրկին խառնաշփոթի մեջ էր, աղքատության վերաբերյալ հարցեր կային, սակայն հետազոտությունների համար գումարներ էին հատկացվում: Այդ ժամանակ ևս հարց էր բարձրացվում, թե ինչու՞ են մեծ գումարներ հատկացվում գիտնականներին, ֆիզիկոսներին՝ բացահայտելու ատոմները, երբ այդքան մարդ քաղցած էր: Այդ գիտնականները բացահայտեցին քվանտային ֆիզիկան, որը օգտագործվեց ԱՄՆ-Խորհրդային Միություն մրցակցության համար: Այն, ինչ մենք ունենք այսօր՝ սկսած խոսափողից, հեռախոսներից, ստեղծվել է քվանտային ֆիզիկայի շնորհիվ: Եվ եթե մենք ներդրում չանեինք այդ ոլորտում, մենք ոչ մի տեղ չէինք հասնի: Եթե չլինեին համակարգիչները, քվանտային ֆիզիկան բազմաթիվ մարդիկ աշխատանք չէին ունենա:

Այսպիսով՝ գիտության ոլորտում ներդրում անելը և Լուսին կամ տիեզերք թռչելը պարզապես հաճույքի համար չէ, դա գիտության մեջ ֆունդամենտալ ներդրում է, քանի որ դու չես կարող թռչել Լուսին առանց տեխնոլոգիաների ուժեղացման և զարգացման: Դեպի Լուսին թռչելով՝ դու ներդրում ես անում բարձր տեխնոլոգիաների մեջ, դու ներդրում ես կատարում նոր տեխնոլոգիաների մեջ, որոնք հազարավոր, միլիոնավոր աշխատատեղեր են ստեղծում: Ապագայի լեզուն գիտության ու տեխնոլոգիաների լեզուներն են:

- Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ մոտեցում պետք է լինի՝ ներգրավելու ավելի շատ երիտասարդ ուսանողների ու գիտնականների տեխնոլոգիաների ոլորտում, որպեսզի հնարավոր լինի միավորել մեր ողջ ներուժը: Քանի որ շատ հաճախ երիտասարդները հանդես են գալիս այնպիսի նորարարություններով, որոնց մասին մյուսները չէին մտածել: Իսկ հնի ու նորի մեկտեղումը շատ հաճախ ավելի լավ արդյունքների է հանգեցնում: Ըստ Ձեզ, դա ինչպե՞ս պետք է արվի:

- Կարծում եմ՝ մենք ճիշտ ուղու վրա ենք, դրանում կհամոզվեք, եթե խոսեք երիտասարդների հետ: Որոշ ժամանակ առաջ ես Վանաձորում էի, հանդիպեցի դպրոցականների ու հարցրի, թե ինչ են ուզում դառնալ: Նրանց մի մասն ուզում էր դառնալ դիվանագետ, իսկ մյուս մասը՝ ծրագրավորող: Մենք պետք է խրախուսենք, բացատրենք, որ ավելի լավ կյանք ունենալու համար պետք է ավելի լայն մտածել:

Երկրորդը, շատ կարևոր է, որ մեր երկրում բոլորը՝ սկսած նախագահից, վարչապետից, կառավարությունից պետք է գնահատեն ու հարգեն նրանց, ովքեր տաղանդավոր են:

Այս համաժողովը Քեմուրջյանին պատվելու համար էր, ներկայացնելու, թե ով էր նա ու շնորհակալություն հայտնելու նրան: Սակայն սա նաև պետք էր՝ խրախուսելու երիտասարդներին՝ կրկնելու այն, ինչ արել էր Քեմուրջյանը, կամ անելու ավելին:

Մենք բոլորս պետք է մեծ հարգանք ունենանք երիտասարդներիդ հանդեպ, քանի որ, ինչպես ասացի ամենասկզբում, ես հավատացած եմ, որ իմ ժողովրդի ամենամեծ նվաճումները լինելու են վաղը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 00:43 Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման հետևանքով բուժկենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան Այսօր, 00:36 Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է երկու օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 00:30 Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին Այսօր, 00:05 Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկաններին, որոնք վիրավորում էին ստացել ոստիկանության կողմից Կիրանցում լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով 26/04/2024 23:45 Պայմանագրային 20 զինծառայողներ միացան տավուշցիների պայքարին (Տեսանյութ) 26/04/2024 23:25 «Դիմ-շաշկան գցել են ժողովրդի մեջ»․ Կիրանցում ոստիկանները բնակիչների հետ բախման ժամանակ լուսաձայնային նռնակ են կիրառել (Տեսանյութ) 26/04/2024 22:44 Կարդիոգեն շոկ․ Ինչ անել 26/04/2024 22:30 Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգել 26/04/2024 22:13 Ժամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ Սրբազան 26/04/2024 21:43 «Սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացը խաղաղության երաշխիք չի ապահովում»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին 26/04/2024 21:32 Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատմամբ սևբերետավորների գործողությունը տապալվեց․ Ոսկանյան 26/04/2024 21:10 «Ամոթ, ամոթ»․ Տավուշցիները՝ ոստիկաններին, որոնք փորձում են ուժով բացել ճանապարհը․ Կիրանցում բախում է 26/04/2024 20:56 Տավուշցիները թույլ չեն տալիս՝ քարտեզագրողները Կիրանց մտնեն 26/04/2024 20:43 ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ Անահիտ Մանասյան 26/04/2024 20:30 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) 26/04/2024 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) 26/04/2024 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով 26/04/2024 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել 26/04/2024 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ 26/04/2024 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից 26/04/2024 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը 26/04/2024 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» 26/04/2024 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ 26/04/2024 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ 26/04/2024 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ 26/04/2024 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին 26/04/2024 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները 26/04/2024 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 26/04/2024 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի 26/04/2024 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին 26/04/2024 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում 26/04/2024 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը 26/04/2024 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին 26/04/2024 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին 26/04/2024 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել 26/04/2024 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ 26/04/2024 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 26/04/2024 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ 26/04/2024 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ 26/04/2024 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով 26/04/2024 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց 26/04/2024 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը 26/04/2024 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) 26/04/2024 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել 26/04/2024 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 26/04/2024 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) 26/04/2024 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք 26/04/2024 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 26/04/2024 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին 26/04/2024 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան 26/04/2024 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան 26/04/2024 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) 26/04/2024 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն 26/04/2024 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) 26/04/2024 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 26/04/2024 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին 26/04/2024 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 26/04/2024 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 26/04/2024 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել 26/04/2024 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան 26/04/2024 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ 26/04/2024 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը 26/04/2024 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) 26/04/2024 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 26/04/2024 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը 26/04/2024 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ 26/04/2024 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը 26/04/2024 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ 26/04/2024 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է 26/04/2024 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ 26/04/2024 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ 26/04/2024 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է 26/04/2024 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել 26/04/2024 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր 26/04/2024 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 26/04/2024 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) 26/04/2024 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան 26/04/2024 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն 26/04/2024 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին 26/04/2024 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը 26/04/2024 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) 26/04/2024 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) 26/04/2024 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան 26/04/2024 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված 26/04/2024 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար 26/04/2024 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին 26/04/2024 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը 26/04/2024 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել 26/04/2024 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» 26/04/2024 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը 26/04/2024 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը 26/04/2024 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին 26/04/2024 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է

Տվյալ բաժնի վերջին նյութերը